Կարեն Կարապետյան. «Կապրենք, 18-ին կտեսնենք»
Վարչապետ Կարեն Կարապետյանը քիչ առաջ կատարեց իր քաղաքացիական պարտքը։ Նա, ինչպես եւ սպասվում է, ընտրեց Տարոն Մարգարյանին։ «Տեսնում եմ իրեն քաղաքապետ»,- ասաց նա։
«Տարեցտարի մեր ընտրություններն ավելի արդար են և թափանցիկ», ֊ ասում է 4/53 ընտրատեղամասում քվեարկության եկած վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա չի տեսել, բայց լսել է ԵԼՔ դաշինքի կողմից հրապարակված ընտրակաշառքների մասին փաստերը. «Վստա՞հ ենք,որ դա ընտրակաշառք է»
«Մենք մի նյութով եզրակացություն ենք անում»,- ասաց նա
Կարապետյանը անդրադարձավ նաև 2018 թվականից հետո վարչապետի պաշտոնում մնալ ֊չմնալու հարցին. «Կապրենք, 18-ին կտեսնենք»։