1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 18 հունիսի 2018թ., 00:00
Մանվել Գրիգորյանի որդին հրաժարական տվեց (Տեսանյութ) Երեխաների նամակները գողացած Մանվելը (Լուսանկարներ) Սեյրան Սարոյանը գիտեր ինչ է սպասվում Մանվել Գրիգորյանին (Տեսանյութ) Բրազիլիան տհաճ անակնկալ մատուցեց իր երկրպագուներին Դոն Պիպոյի տանը հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Մեր ամոթն ու խայտառակությունը. Մանվել Գրիգորյան (Տեսանյութ) Մեքսիկայում իրենց հավաքականի գոլից հետո երկրաշարժ է գրանցվել Դատարանը որոշեց. Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի ՖՖ-ն կասեցրել է «Շիրակ»-ի անդամությունը Նիգերիացի ֆուտբոլասերները Մոսկվայի հայկական եկեղեցում աղոթել են իրենց թիմի հաջողության համար Թուրքիան սեփական գիտակայանը կկառուցի Անտարկտիկայում. Էրդողան Հռոմի պապն աբորտները համեմատել է նացիստների հանցանքների հետ Սերբերը մեկ գնդակի առավելությամբ հաղթեցին Կոստա Ռիկային. E խումբ Արտակարգ դեպք Երևանում. Հյուսիսային պողոտայում վիճաբանությունն ավարտվել է 2 քաղաքացու դանակահարությամբ Արգենտինացի երկրպագուները Մեսսիի համար գումար են հավաքում Մոսկվայի կենտրոնում Փրկարարները շարունակում են 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Russia today-ին (Տեսանյութ) Թալանել են Ազգային ժողովի պատգամավորի օգնականի ավտոմեքենան Ադրբեջանի ռադիոլոկացիոն կայանները հսկում են Ստեփանակերտի օդանավակայանը Լիտվայում երկու ադրբեջանցի ծեծի են ենթարկել ամերիկացի զինծառայողի Հունաստանն ու Մակեդոնիան «պատմական» համաձայնագիր ստորագրեցին Մահացել է Իգոր Մուրադյանը Քիմ Քարդաշյանն իր հայրիկի հետ արխիվային լուսանկար է ցույց տվել Լարված իրավիճակ Նալբանդյան փողոցում. ԱԱԾ-ի մոտ Մանվել Գրիգորյանի աջակիցները բախվեցին ոստիկանների հետ (Ուղիղ միացում) Ինչպես հայկական և ադրբեջանական գյուղերը փոխանակվեցին բնակիչներով. BBC-ի անդրադարձը (Տեսանյութ) Եվրոպա՝ կովկասյան շեշտադրմամբ. ուկրաինացի լրագրողը կիսվել է Երևան կատարած այցի տպավորություններով Էջմիածնում գիշերը խաղաղ է անցել. Կարեն Գրիգորյանը պատրաստվում է հանդիպել մարզպետի հետ «Երեւան» հիմնադրամի տնօրենն ազատ է արձակվել Հրաչյա Հարությունյանին մերժել են պայմանական վաղաժամ ազատ արձակել Դիեգո Կոստա. Կցանկանայի լինել այնպիսին, ինչպիսին Ռոնալդուն է ԻՊ-ի հետ առնչության կասկածանքով Թուրքիայում 30 արտասահմանցու են ձերբակալել Ճապոնիան ՌԴ-ին ափսոսանք է հայտնել՝ կապված Կուրիլներում զորավարժությունների հետ ԱԱ-2018․ Օրվա խաղերի անոնս Գիտնականները պարզել են, որ մանկության տարիներին վերապրած սթրեսը արագացնում է ուղեղի զարգացումը Դավիդ Դե Խեան նոր պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պայքարելու ենք հայ-թուրքական սահմանի բացման եւ առանց նախապայմանների երկխոսություն սկսելու համար․ Կարո Փայլան Այսօր անապատացման ու երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է Խորվաթներն անհամեմատ ուժեղ էին նիգերիացիներից Էջմիածնի քաղաքապետը գիշերը կմնա հրապարակում Մանվել Գրիգորյանը չի ընդունում մեղադրանքը և ընկճված չէ. Էդուարդ Շարմազանովը տեսակցել է պատգամավորին ԵԿՄ-ականներն ԱԱԾ շենքի դիմաց՝ հաջակցություն Մանվել Գրիգորյանի (Ուղիղ միացում) Հուզական ֆուտբոլում սառնասիրտ դանիացիները հաղթեցին Սալահին Գրոզնիում 100 կիլոգրամանոց տորթ են նվիրել (լուսանկար) Մարմնավաճառը դատի է տվել բիզնեսմենին, որը չի գնահատել իր հետ անցկացրած գիշերը Հաղորդավարուհու զգեստն ընդհատել է ուղիղ հեռարձակումը 64-ամյա Ջոն Տրավոլտան ցույց է տվել, թե ինչպես է պետք պարել (Տեսանյութ) ՀՀ վարչապետ Փաշինյանն ու ԱՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր (Տեսանյութ) Մանվել Գրիգորյանը և Դոն Պիպոն ձերբակալվել են․ ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացնում Ադրբեջանի քաղաքացիները Լիտվայում ծեծի են ենթարկել ամերիկացի զինվորին Արտակարգ դեպք Արարատում. Դանակահարվել են ընտանիքի 3 անդամները Բարեփոխումները կարող են հաջողություն ունենալ նույնիսկ Ռուսաստանի ստվերում. The Washington Post-ը Հայաստանի մասին Մեսսին խայտառակ վատ հանդիպում անցկացրեց Մանե Թանդիլյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են ԱՆ-ն կվերանայի սեփականաշնորհման ներկայացված բուժհաստատությունների ցուցակը Նիկոլ Փաշինյանն Արցախում է (Լուսանկարներ) Մանվել Գրիգորյանի համակիրներն ու ցուցարարները բախվեցին Աֆղանստանում սպանվել է «Թալիբան» շարժման պակիստանյան թևի առաջնորդը Ինչպես ԵԿՄ շենքից բերման ենթարկեցին Մանվել Գրիգորյանին (Տեսանյութ) Զինծառայողներին հատկացվող իրային միջոցներն ու ճաշատեսակները (Լուսանկարներ) Հայ-թուրքական սահմանի բացումը կարևոր է Թուրքիայի հայերի համար․ Փայլան «Երևան» հիմնադրամի տնօրենը պնդում է՝ իր հիմնադրամը կապ չունի ԱԱԾ-ի բացահայտման հետ Էջմիածնում ոստիկանությունը շրջապատել է Mercedes G 550 մեքենան՝ դրանում զենք-զինամթերք լինելու պատճառով Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Ավստրալիային (տեսանյութ) Էջմիածնում իրավապահները շրջափակել են ԵԿՄ-ի գրասենյակի շենքը. այստեղ է եկել նաեւ Վահրամ Բաղդասարյանը Դոն Պիպոն բերման է ենթարկվել Բրազիլիայի նախկին նախագահը բանտից մեկնաբանելու է 2018-ի ԱԱ հանդիպումները Ճիշտ կլիներ հիմա կուտակային համակարգը փոխկապել եկամտահարկի նվազեցման հետ. Բ. Ասատրյան Բեյլը ցանկանում է մնալ «Ռեալում» «Դարգ տրանսի» եւ «Ավտոռադի» տնօրենները խոշոր գումար են հափշտակել Տավուշի եւ Սյունիքի մարզերի դատարանները նոր նախագահներ ունեն «ԵՄ-ն մշտապես ցանկանում է ունենալ կանխատեսելի գործընկերներ». Ռիչարդ Չարնեցկի 50 միլիոն դոլարի արտահոսք՝ Հայաստանի բանկային համակարգից «Երևան» հիմնադրամի տնօրենն ու Դավիթաշենի փոխթաղապետը կալանավորվեցին Գևորգ Կոստանյանի եղբայրը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Քարդաշյանը չի բացառել ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել Russia Today-ին (տեսանյութ) Մարալիկում կամուրջներ են գողացել Կրակոցներ Մալաթիայում ԱՄՆ-ում ուժեղ քամին օդ է բարձրացրել զուգարանային խցիկները (լուսանկարներ, տեսանյութ) Նորանշանակ պաշտոնյաներից ով ինչ կրթու­թյուն է ստացել
Հարցում

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ այս շաբաթվա զոհերի մասին (Տեսանյութ)

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղերձը զինծառայողներին

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղերձը

Սիրելի՛ զինծառայողներ,

Մենք ամփոփում ենք տոնական շաբաթը, և վստահ եմ, որ Պաշտպանության նախարարից ակնկալում եք շնորհավորանքի խոսքեր լսել: Անշուշտ, ես միանում եմ բոլոր այն շնորհավորանքներին, որ հնչել են Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Սրանք մեծ, պատմական, կոթողային իրադարձություններ են, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր ներկային և ապագային:

Բայց տոնական այս շաբաթը ես ամփոփում եմ ցավի և խոր մտահոգության զգացումով: Մենք՝ բանակում, իսկ իրականում` մեր ողջ ժողովուրդը, ունեցանք չորս զինծառայողի կորուստ, որը ոչ միայն կարող էր չլինել, այլև պետք է չլիներ: Որոշեցի այս ձևով դիմել ձեզ` հաշվի առնելով, որ բոլորդ միասին զորամասերում դիտում եք «Զինուժ» ծրագիրը, և հուսով եմ՝ կկարողանամ Ձեզ հասցնել մեր ողջ ժողովրդի հորդորն ու խնդրանքը:

Անցնող շաբաթվա սկզբին դժվարին ծառայության բավականաչափ երկար ճանապարհ անցած ժամկետային երեք զինծառայողներ, խախտելով զինվորական կանոնադրությունների տարրական պահանջները վերցրել են իրենցից մեկին ամրագրված ծառայողական ավտոմեքենան և ինքնակամ լքել զորամասը: Առավոտյան տողանում զինծառայողների բացակայությունը նկատելուց հետո սկսված որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նրանք ենթարկվել են ճանապարհատրանսպորտային պատահարի, որի հետևանքով մեքենան հայտնվել է ջրամբարում:

Երկրորդ ողբերգական դեպքը, ըստ նախնական տվյալների, տեղի է ունեցել մարտական հերթապահություն իրականացնող երկու զինվորների միջև ծագած վեճի արդյունքում` նրանցից մեկի կողմից հերթափոխի կանոնները խախտվելու շուրջ: Արդյունքը` ծառայակցի կողմից կրակոց` մահացու վիրավորման ելքով:
Եվս մի դեպք տեղի է ունեցել Երևանում, օրը ցերեկով: Իրականության հետ կապը կորցրած մի քանի զինծառայողներ, իրենց օրենքից վեր համարելով, վիճաբանության են բռնվել անսթափ վիճակում մեքենա վարելու համար իրենց կանգնեցրած ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ և սպային ու զինծառայողին անվայել վարք դրսևորել հանրային վայրում` մեր բազմաթիվ հայրենակիցների աչքի առջև:

Ինչու՞ եմ ես միավորում այս երեք դեպքերը: Պարզ պատճառով: Երեքն էլ մեր անփութության, անկարգապահության, անտեղի ինքնավստահության, մեր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունք են:
Իհարկե, երեք դեպքով էլ կատարվում են ծառայողական քննություններ, և ես խստագույնս պատժելու եմ այն հրամանատարներին, սպաներին, պատասխանատուներին, ովքեր պետք է անհնար դարձնեին նման իրավիճակների առաջացումը:

Մեր կանոնադրությունները հենց այնպես չեն գրված: Մեր կանոնները ձևի համար չեն, մեր կարգապահությունը` ավելորդություն չէ:

Դուք բոլորդ մեծ, կարևոր, գուցե և ամենակարևոր գործն եք կատարում մեր Հայրենիքի համար: Հիշեք դա, և արեք այնպես, որ ժողովուրդը ոչ միայն սիրի ձեզ՝ որպես իր զավակների, այլև խորապես հարգի որպես ազգի պաշտպանների` հասկանալով, որ զինվորական լինել նշանակում է լինել կարգապահ, օրինապահ, ուժեղ:

Ուժեղ լինել չի նշանակում լինել անպատիժ: Ուժը բանակում անհրաժեշտ հատկանիշ է, բայց այն պետք է ուղղված լինի հակառակորդի, այլ ոչ թե յուրայինի դեմ: Ուժեղ մարդը երբեք այդ ուժը չի ցուցադրում իրենից թույլի, առավել ևս` իր ծառայակցի, իր պես համազգեստ կրողի նկատմամբ: Մի քանի հոգով չի հարձակվում մեկի վրա, չի ստեղծում իրավիճակ, որը կարող է վտանգել իրեն կամ իր մերձավորներին:
Իմ ուղերձի նպատակն է՝ դիմել յուրաքանչյուրիդ` հրամանատարից մինչև շարքային` խնդրելով հետամուտ լինել խոսքերիս: Ձեր պատասխանատվությունը մեծ է, Ձեզ այսօր շատ է տրված Հայրենիքը պաշտպանելու սրբազան պարտականության առումով: Իսկ ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվում՝ ասված է Սուրբ գրքում:

Նշածս դեպքերի արդյունքում խամրեց չորս հայկական օջախների լույսը: Եվս մի քանիսը հայտնվելու են բուն ծառայությունից շեղող, զինծառայողի, հատկապես` սպայի կերպարին ոչ վայել երկարատև հարցաքննությունների, ծառայողական ուսումնասիրությունների, հնարավոր է նաև քրեական հետապնդման դաշտում: Միթե՞ դա այն գինն է, որ կարող ենք մեզ թույլ տալ ամենաթողության վայրկենական և թվացյալ հաճույքը վայլելու համար: Գերազանցած արագությունը, զորամասն ինքնակամ լքելը, հսկողության թուլացումը, զորամասի ներսում արտոնյալ կարգավիճակով զինծառայողների առկայությունը, մարտական հերթապահություն իրականացնող զինակից ընկերոջ սխալին վիրավորանքով արձագանքելը` սրանք բոլորը կարող են և այս շաբաթվա դեպքերի պարագայում վերածվեցին անշրջելի, երկու դեպքում` ողբերգական իրողության:

Մեր ժողովրդի համար Հայրենիքի պաշտպանությունը սրբազան առաքելություն է: Դուք` այդ առաքելության կրողներն եք: Ուրեմն այդ ճանապարհին պարտավոր ենք լինել ազնիվ և խոհեմ:

Երբ մենք խոսում ենք երկրում առկա արատավոր երևույթների մասին` պետք է գիտակցենք, որ ամեն մեծ հանցագործություն հետևանք է նույնատեսակ հարյուրավոր մանր և միջին զանցանքների և անսկզբունքայնության դրսևորումների: Մենք պարտավոր ենք վերացնել այդ երևույթները մեր անմիջական շրջապատում` թույլ չտալով, որ դրանք բազմանան և մեծանան` վտանգելով մեր ազգային գոյը:

Դուք ամեն օր կանգնած եք կարևորագույն խնդիրները մեծ դժվարությունների գնով կատարելու մարտահրավերի առջև: Հակառակորդը ջանք չի խնայում մեր ընտանիքներին, ողջ հասարակությանը ցավ պատճառելու համար: Ուրեմն պետք է լինենք շրջահայաց և չավելացնենք այդ վտանգներին նորերը: Հիշեք, որ բանակում տեղի ունեցող ամեն մի պատահար, ամեն մի դեպք մեծ ցավ է պատճառում մեր ողջ ժողովրդին, իսկ երկարատև առումով նաև խաթարում է բանակի նկատմամբ հասարակության վստահությունը: Դա կարող է թուլացնել մեզ, հեռացնել Ազգ-բանակ լինելու հրամայականից, դրդել մարդկանց խուսափելու պատվաբեր զինվորական ծառայությունից:

Ցանկացած գայթակղության առերեսվելիս՝ հիշեք ձեր ծնողներին, ընկերներին, հարազատներին, հրամանատարներին, համածառայակիցներին, ձեր սիրած էակներին և մտապահեք, որ նույնիսկ աննշան թվացող սխալը բանակի պարագայում կարող է ճակատագրական դառնալ:

Խստորեն պահպանեք անվտանգության կանոնները, անվերապահորեն կատարեք ձեր հրամանատարների հրահանգները, հարգեք ձեր ծառայակից ընկերներին, և ծառայությունը կանցնի առավելապես անվտանգ և մեծ օգուտ կբերի ձեր իսկ ամրապնդվելու, քաղաքացիական հասունացման, հասարակության արժանի զավակ դառնալու ճանապարհին:

Հիշեք նաև, որ կյանքում չկան անելանելի իրավիճակներ: Անգամ ամենաբարդ խնդիրը լուծում ունի, իսկ այն, ինչ այս պահին ձեզ անելանելի է թվում, ընդամենը օրեր, շաբաթներ անց կդառնա աննշան և երկրորդական: Ձեր շուրջը միշտ կան մարդիկ, ում հետ կարող եք կիսվել, պատմել Ձեզ անհանգստացնող խնդիրների մասին` ձեր հրամանատարները, գնդերեցները, զինվորական հոգեբանները: Եթե չեք գտնում այդպիսի մարդկանց, պատմեք իրավիճակի մասին ձեր ծնողներին, ընկերներին, զանգահարեք Պաշտպանության նախարարության 1-28 թեժ գիծ, կամ դիմեք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

Բանակում կան ուրույն կանոններ և սովորույթներ: Դրանք ձևավորվում են ամենատարբեր իրողությունների համադրման արդյունքում: Հարգեք դրանք: Բայց եթե դրանց մեջ տեսնում եք Ձեր արժանապատվությունը կամ ինքնասիրությունը վտանգող երևույթներ, մի վարանեք վստահորեն և անհապաղ վերադաս ղեկավարությանը Ձեր մտահոգությունների մասին պատմելու հարցում:

Դուք այսօր կատարում եք աշխատանք, որից կախված է Ձեր ծնողների, հարազատների, սիրելիների, ընկերների, մեր ողջ ժողովրդի անվտանգությունը: Ուրեմն կատարենք այդ աշխատանքը մեծագույն պատասխանատվությամբ և արժանապատվությամբ: Նվաստացնելով ձեր զինակից ընկերոջը, ծաղրելով թույլին, դրդելով նրան ծայրահեղությունների, դուք ուղիղ հարված եք հասցնում մեր անվտանգությանը, ուրախացնում հակառակորդին, հիասթափեցնում մեր հասարակությանը:

Սիրելի՛ հրամանատարներ, դուք մեր հասարակության այն ուժեղագույն մասն եք, որ Հայրենիքի պաշտպանությունը դարձրել է ողջ կյանքի առաքելություն: Ձեր գերակշիռ մեծամասնությունը անցել է պատերազմի դժվարին փորձություններով և դարձել մեր ազգային ոգու և սխրանքի խորհրդանիշ:

Դուք գիտեք, որ ժողովուրդը ձեզ է վստահել իր զավակներին: Լավագույններին, ամենաարժանավորներին: Վստահ եմ, որ գիտեք, որ հոգատար պետք է լինեք նրանց հետ, պետք է խստագույնս բացառեք «արտոնյալների» առկայությունը, ովքեր մի օր հենց Ձեզ կանգենցնելու են ծանրագույն խնդիրների առջև: Խստապահանջ եղեք Ձեր ավելի քիչ փորձ կամ հմտություններ ունեցող գործընկերների նկատմամբ, և եթե նկատում եք սպայի պատվին անվայել դրսևորում Ձեր կողքին` անպայման ընկերական զրույցի, իսկ եթե դա չի օգնում` նաև խիստ կանոնակարգված ընթացակարգերի միջոցով կանխեք դա:

Գիտեք նաև, որ անարդարությունը, անփութությունը, անտարբերբերությունը կարող են հեշտությամբ խաթարել երիտասարդի հավատը հրամանատարության, ինչո՞ւ չէ՝ նաև պետության հանդեպ: Զինվորը, որը վախենում է իր հրամանատարից, վախենալու է նաև հակառակորդից: Հարգեք և մեծարեք զինվորին, ձեր օրինակով ցույց տվեք ճիշտ ուղին, եղեք ոչ միայն հրամանատար, այլև առաջնորդ, մանկավարժ և ավագ ընկեր, և զինվորն ինքը հաճույքով կհետևի ձեր օրինակին:

Շնորհակալ եմ բոլորիդ` ուշադրության համար: Խնդրում եմ ձեր առաջիկա պարապմունքների, սպայական և սերժանտական խորհրդակցությունների ժամանակ քննարկել այս ուղերձը և կատարել անհրաժեշտ հետևություններ:

Բարի ծառայություն բոլորիդ:

website by Sargssyan