ԲՈԼՈԼԱՆ ոչ միայն լինելու է, այլ նաև անխուսափելի է.Երվանդ Վարոսյան
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկվա բողոքի խաղաղ ակցիան հարկադրաբար դադարեցնելու գործընթացի արդյունքով էմոցիայից դուրս մի չոր գնահատական. 50-60 երիտասարդների ակցիան մեծ դժվարությամբ դադարեցնելու համար գործի դրվեց ոստիկանության ՊՊԾ գնդի գրեթե ողջ մարդկային ռեսուրսը, ընդհուպ հատուկ նշանակության վաշտը։ Այստեղից հետևություն` ԲՈԼՈԼԱՆ ոչ միայն լինելու է, այլ նաև անխուսափելի է»։