Մամեդյարովն ու Լավրովը հանդիպել են Բաքվում. Լավրովը ծաղիկներ է դրել Հեյդար Ալիևի արձանին
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը հանդիպում են ունեցել Բաքվում: Այս մասին տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը:
Հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Հանդիպումից բացի, Սերգեյ Լավրովը կարմիր վարդեր է դրել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանին: Նշվում է, որ նախարարը և իր գլխավորած պատվիրակությունը ծաղիկներ են դրել նաև Հեյդար Ալիևի կնոջ՝ Զարիֆայի գերեզմանին: