Կարեն Կարապետյան. Սեւանը պետք է կապիտալիզացնել
Սեւանը պետք է կապիտալիզացնել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Բոլորս Սեւանը սիրում ենք, բայց մենք դրա լուծումը պետք է տանք թուղթ ու գրիչով: Լճի մակարդակի փոփոխությանն ուղղված քայլերը պետք է կարողանանք հիմնավորել, քանի որ Սեւանա լճի մակարդակի բարձրացումը կարող է վաղը-մյուս օրը բերել լրացուցիչ լիքը ծախսերի՝ ճանապարհ, կաբել, գազ:
Պետք է կապիտալիզացնենք եւ հանգստի գոտի դարձնենք՝ ժամանակակից հանգստի գոտուն բնորոշ ատրիբուտիկայով: Դրա համար պետք է թուղթ ու գրիչով հիմնավորենք մեր գործողությունները»,-ընդգծել է վարչապետը: