Ընտանեկան բռնության դեմ պայքարը կնվազեցնի բնակչության թիվը. Ժիրինովսկի
Այս թեմայով
- Ժիրինովսկի. «Միշիկո, ինչո՞ւ գնացիր Թբիլիսի: Ինչո՞ւ չեկար Մոսկվա»
- Ժիրինովսկին պահանջում է գործ հարուցել Ադրբեջանի նախկին դեսպանի հնչեցրած վիրավորանքներից հետո
- Ժիրինովսկին առաջարկել է դիակիզել Լենինին
- Լուկաշենկոն դառնում է ՌԴ գյուղատնտեսության գծով փոխվարչապետ, այլապես կարժանանա Պինոչետի ճակատագրին․ Ժիրինովսկի
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին Պետդումայում խորհրդարանական լսումների ընթացքում քննադատել է Դաշնային խորհրդի կայքում ավելի վաղ հրապարակված «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը:
Ըստ Ժիրինովսկու՝ նման օրենքը կարող է հանգեցնել երկրի բնակչության թվի կրճատմանը:
«Բոլոր օրենքները, որոնք մեր վզին փաթաթվում են, կապված են մի բանի հետ՝ բնակչության կրճատման գործընթացի: Մենք միակ երկիրն ենք, որտեղ տղամարդկանց թիվը 10 միլիոնով պակաս է: Համապատասխանաբար, ամուսնությունները ևս քիչ են: Սա նաև հանգեցնում է ամուսնալուծությունների թվի ավելացմանը, քանի որ տղամարդը նորից ամուսնանալու տարբերակ ունի, իսկ կինը՝ ոչ:
Եվ այս դեպքում դա վերջինիս ստիպում է համաձայնել ընտանեկան բռնությանը: Եվ եթե մենք ներմուծենք «Ընտանեկան բռնության համար պատժի մասին» օրենք, ապա տղամարդն ընդհանրապես չի ամուսնանա, որպեսզի չպատժվի: Եվ ահա, բնակչության թիվը նվազում է»,- ասել է Ժիրինովսկին: