Թբիլիսիի դատարանը արդարադատության նախկին նախարարին 5 տարվա ազատազրկման է դատապարտել
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իբաշվիլիին պատկանող «Քարթու բանկի» սնանկության գործով արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիին դատապարտել է 5 տարի և երեք ամսվա զատազրկման:
Գործով անցնող «Միացյալ ազգային շարժման» պատգամավոր Նիկա Մելիային դատարանը պարտադրել է տուգանք վճարել 25 հազար լարի (ավելի քան 8,4 հազար դոլար), ինչպես նաև արգելել է նրան պաշտոն զբաղեցնել առաջիկա երկու տարում:
Խոսքը վերաբերում է 2011-ի դեպքերին, երբ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել էր «փողերի լվացման» մեղադրանքով չորս մարդու ձերբակալության մասին: Մելիան այդ ժամանակ Դատական ակտերի պարտադիր կատարման բյուրոյի ղեկավարն էր, որը 2012 թվականի հունիսին կալանք էր դրել Իվանիշվիլիի բաժնետոմսերի վրա:
Մելիան «անհեթեթ» է որակել դատական որոշումը` այն համարելով իրեն խորհրդարանից վտարելու պատրվակ: