Ինչ պետք է օգտագործել խումհարից դուրս գալու համար
Այս թեմայով
Հնդկական Մումբայ քաղաքի քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ կոկոսի հյութը, տանձը, լայմը, պանիրը, լոլիկը և վարունգն օգնում են օրգանիզմին ավելի արագ դուրս գալ խումհարից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Current Research in Food Science» ամսագրում:
Ինչպես բացատրել են մասնագետները, խումհարի պատճառը էթանոլի փոխակերպումն է ացետալդեգիդի, որը կուտակվում է օրգանիզմում: Այն մարսելու համար պետք են այնպիսի նյութեր, ինչպիսիք են ալկոգոլդեգիդրոգենեզը և ալդեգիդդեգիդրոգենեզը:
Հնդիկ գիտնականները փորձել են տարբեր մթերքներ՝ գնահատելու դրանց ազդեցությունը 2 ֆերմենտի վրա: Այսպես, հաստատվել է, որ լայմը, տանձը, կոկոսի հյութը, պանիրը, լոլիկը խիստ ակտիվացնում են ֆերմենտները՝ օգնելով ալկոհոլը դուրս հանել օրգանիզմից: