Արտակարգ դեպք Երևանում. հայտնաբերվել են արնանման հետքեր, տակնուվրա արված բնակարանում՝ ոստիկանության ծառայողի համազգեստ, զենքի պատյան
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչար 17 շենքի 1-ին հարկից մինչև 4-րդ հարկ, աստիճաններին և պատերին արնանման հետքեր կան:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները նշված շենքի մի քանի հարկերում և 10-րդ բնակարանում հայտնաբերել են արնանման հետքեր, ջարդված, կոտրված սեղան ու աթոռ, իսկ տան որոշ հատվածներ տակնուվրա արված էին:
Ոստիկանների օպերատիվ ժամանման արդյունքում մի քաղաքացի, որը, ըստ հարևանների տեղեկությունների, գինովցած էր, ձեռքերի մատները բինտով կապված, փորձում էր դիմել փախուստի, սակայն ոստիկանները կարողացել են նրան բռնել և տեղափոխելոստիկանության Կենտրոնական բաժին:
Բնակարանում հայտնաբերվել է նաև ոստիկանության աշխատակցի համազգեստ, զենքի համար օգտագործվող պատյան: Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը և քրեագետը: Ոստիկանությունը պարզում է նաև, արդյոք նշված բնակարանից հիվանդանոցային ահազանգեր եղել են, թե՝ ոչ:. Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: