Վաղը քննարկվելու է մեր երկրում նախադեպը չունեցող խայտառակ մի նախագիծ․ Գևորգ Պետրոսյան
Դատարանները երբեք այսքան կախյալ չեն եղել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Հերիք է հեքիաթներ հյուսել: Ժողովրդի բացարձակ մեծամասնությունն արդեն հասկանում է, որ այս իշխանությունն ի վիճակի չէ ոչ ժողովրդի կյանքը բարելավել, ոչ էլ արդարության դեֆիցիտը կրճատել...
Վաղը, ժամը 09:30-ին ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին քննարկվելու է մեր երկրում նախադեպը չունեցող խայտառակ մի նախագիծ, որով փորձ է արվելու Սահմանադրական դատարանի անդամներին ամեն գնով դրդելու հրաժարականի:
Մնացածը՝ վաղը՝ հանձնաժողովի նիստին...»,-նշել է նա։