Ուրախ եմ, որ Ուրուգվայի նախագահի պաշտոնում ընտրվել է հայ ժողովրդի լավ բարեկամը. Մասիս Մայիլյան
Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայլիյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ուրախ է, որ Ուրուգվայի նախագահի պաշտոնում ընտրվել է հայ ժողովրդի լավ բարեկամ Լուիս Լակալե Պոուն.
«Շատ ուրախ եմ, որ Ուրուգվայի նախագահի պաշտոնում ընտրվել է հայ ժողովրդի լավ բարեկամ Լուիս Լակալե Պոուն, ում հետ մի քանի ամիս առաջ խոսել ենք Արցախի և Ուրուգվայի միջև համագործակցության հեռանկարների մասին»: