Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
Նյարդաբանները ուղեղում մի մեխանիզմ են հայտնաբերել, որը վերահսկում է երաժշտության տակ պարելու ցանկությունը ԱՄՆ առաջին տիկինը երեխաների համար գիրք է գրել իր կատվի մասին Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ Շահրամանյան Մանիպուլյացիա․ Կառավարությունը հարկատուների գումարները տվեց «Վեոլիա Ջուր»-ին, որ հարկատուների համար ջուրը չթանկանա Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0 Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել ԱԱԾ մեկուսարանը կփակվի, նոր ՔԿՀ է ստեղծվում Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան Մահացել է Արթուր Աբրահամի հայրը Ներքին խմբում գրված հայհոյանքները հավանելու դնելու համար դատավորը հեռացավ համակարգից Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈւՀ-ի հետ միավորելուն. ԿԳՄՍՆ-ին դիմում է փոխանցվել «Զանգեր»-ի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ էին արգելափակվել, օգնության են հասել փրկարարները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը Թուրքական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել «Crocus»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողների՝ Ստամբուլում գտնվելու մասին Արդյոք Գուրգեն Արսենյանը վայր կդնի մանդատը Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Ալիևի ռեժիմին ազատ արձակել հայ ռազմագերիներին
Հարցում

Ղարաբաղյան «ճակատում» բեկում է նկատվել. «ՄԿ»

«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը «Ղարաբաղյան «ճակատում» բեկում է նկատվել» հոդվածը նվիրել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակին եւ հակամարտության կարգավորմանը։

NEWS.am-ը հոդվածը հրապարակում է առանց կրճատումների

 Անցած շաբաթ խիստ գաղտնիության պայմաններում Բաքու այցելեց լրագրողների պատվիրակություն Հայաստանից, իսկ այդ նույն ժամանակ նրանց ադրբեջանցի գործընկերները եղել են Երեւանում եւ Ստեփանակերտում։ Նման բան հնարավոր է դարձել առաջին անգամ 18 տարում, շնորհիվ «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման» ծրագրի, որը համաձայնեցվել է Փարիզում 2019 թվականի հունվարին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կողմից։ «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի կյանքի շատ ոլորտներում տեղի ունեցան արմատական տեղաշարժեր։ Մի՞թե հետխորհրդային տարածքում ամենահին ու ամենաարյունալի հակամարտությունը կշարժվի մեռյալ կետից։ «ՄԿ» մեկնաբանը ստուգել է Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովուրդների խաղաղության պատրաստականությունը։

Եթե ինձ հարցնեին, թե ինչպես երկու խոսքով նկարագրել Հայաստանը, ես կպատասխանեի Մանդելշտամից մեջբերումով. «Լազուր ու կավ, կավ ու լազուր...»։ Ծանոթ հայը, որն ապրում է Մոսկվայում, ասում է, որ չի կարող մեկ տարի անգամ ապրել առանց հայկական երկնքի. «Մոսկվայում թե ոտքերիդ տակ է ասֆալտ, թե՛ գլխավերեւումդ է ասֆալտ»։ Հայաստանի երկինքը իսկապես արտասովոր կապույտ է։ Լեռնային բնակավայրերում ծխում է փայտի վառարանների ու խարույկների ծուխը, որտեղ այրում են թափված դեղին տերեւները. աշուն է։ Արոտավայրերից վերադարձող կովերը խցանումներ են ստեղծում ճանապարհին, գրեթե հովվերգական պատկեր է։ Բայց բավական է մի փոքր հեռանալ մայրուղուց, եւ չոր քարոտ հողի վրա կարելի է տեսնել գայլերի հետքեր։ Իսկ մեծ հողե թմբերը ականներից պաշտպանության համար են, որ գոյացել են ճամփեզրերին, որտեղ ճանապարհը Նախիջեւանի հետ սահմանին է, հիշեցնում են վերջին ժամանակվա պատերազմի մասին։

Գայլերի հետքերը

Մենք Շուշի եկանք գիշերը։ Քաղաքը մեռած էր թվում։ Շուշին Արցախի պատմական մայրաքաղաքն է (այդպես են հայերն անվանում Ղարաբաղը), նախկինում Անդրկովկասի կարեւորագույն կենտրոններից մեկը։ Այստեղ հրատարակվել է 22 անուն թերթ, գործել է 2 թատրոն։

Ստեփանակերտը Շուշիի համեմատ բոլորովին երիտասարդ քաղաք է։

«Այսպես Լեռնային Ղարաբաղում, վայրի քաղաք Շուշիում...»։ Գրել Ղարաբաղի մասին եւ չհիշատակել Մանդելշտամին՝ ասես անգամ պարկեշտ էլ չէ։ Մոսկվայի քաղաքացիական ակտիվիստների կուլտային բանաստեղծը Ղարաբաղ իր այցելության համար այսօր կարող էր հայտնվել ադրբեջանական «սեւ ցուցակներում», որոնցում Բաքուն մանրակրկիտ մտցնում է բոլոր նրանց, ովքեր այցելում են չճանաչված հանրապետություն։ Բայց ախր Մանդելշտամը ոչ թե պարզապես եղել է Ղարաբաղում, այլեւ որքան հնարավոր է մասնակցել է «հայամետ քարոզչությանը»՝ աշխարհին պատմելով «քառասուն հազար մեռած պատուհանների» մասին՝ մուսավաթականների այրած Շուշիում։ Ողբերգությունը տեղի է ունեցել 1920 թվականին։ «Կոտորածից հետո բոլոր ջրհորները լցվեցին դիակներով։ Եթե մեկն էլ ողջ էր մնացել, փախել էր մահվան այդ քաղաքից»,- գրել է բանաստեղծի կինը՝ Նադեժդա Մանդելշտամը։ Այդ իրադարձություններից 11 տարի հետո Մանդելշտամները չկարողացան Շուշիում ոչ ուտել, ոչ խմել։ Նրանց թվում էր, թե լոշիկ վաճառողները շուկայում նախկին ջարդարարներն ու մարդասպաններն են, իսկ ջուրը այն նույն ջրհորներից է...

70 տարի անց այս երկրամասը նորից դարձել է մարտական գործողությունների թատերաբեմ։ Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշին վերածվել էր անառիկ ադրբեջանական ամրոցի։ Հայկական Ղազանչեցոց եկեղեցում ռազմամթերքի պահեստ էր։ Բանն այն է, որ Շուշին ռազմավարական առումով գերազանց դիրք է զբաղեցնում շրջանի գրեթե բոլոր հայկական բնակավայրերի վրա։ Երկար ամիսների ընթացքում Ստեփանակերտի բնակելի թաղամասերը հրետակոծվել են հրետանային արկերով ու «Գրադներով»։ Եվ ոչինչ անել այս պարագայում չէր կարելի։ Կարծիք կար, որ Շուշին անհնար է վերցնել. քաղաք-ամրոցը բոլոր կողմերից շրջապատված է կիրճերով ու ժայռերով, միայն մեկ ճանապարհ կա այնտեղ տանող։

Բայց դա հաջողվեց Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերին 1992 թվականի մայիսի 9-ին։ Երկօրյա գործողությունը ստացավ ռոմանտիկ անվանում՝ «Հարսանիք լեռներում»։ Հայ զինվորներն ստիպված էին քաղաք բարձրանալ լեռնային արահետներով։ Իսկ Շուշին լքած ադրբեջանցի զինվորականների մեջ այդ ժամանակ դեռ բոլորին անհայտ, ոմն չեչեն Շամիլ Բասաեւն էր...

Ընդունելություն՝ դեպի լեռ բացվող տեսարանով

Այդ իրադարձությունները վաղուց պատմություն են դարձել, պարուրվել լեգենդի մշուշով։ Ղարաբաղի կենդանի լեգենդն է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգեւ (Մարտիրոսյան) սրբազանը։ Ասում են, որ մի անգամ հրետակոծության ժամանակ Ստեփանակերտի նրա տուն ական է ընկել, բետոնե սալը քանդվել եւ ընկել է մահճակալին, որտեղ նա հենց նոր պառկել էր քնելու։ Հոգեւորականին փրկել էր այն, որ դրանից մեկ րոպե առաջ նա վեր էր կացել մահճակալից, որ աղոթի։ Իրադարձությունների մասնակիցները հիշում են Պարգեւի կերպարը սեւ սքեմով, որ օրհնում էր մարտի մեկնող զինվորներին։ Ոչ միայն Հայաստանի ու Ղարաբաղի համար, նա համայն հայության համար է անհերքելի բարոյական հեղինակություն։ Իսկ մենք նրա հետ հայտնվեցինք նույն սեղանի շուրջ, եւ համոզվեցինք, որ արքեպիսկոպոսը աչքի է ընկնում ոչ միայն անձնական խիզախությամբ, այլ նաեւ հումորի հիանալի զգացողությամբ։

Ղարաբաղյան արեւոտ առավոտ, առույգացնող սառը օդ, հիանալի լեռնային տեսարան։ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Պարգեւ արքեպիսկոպոսը, Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ընդունում են ռուսաստանցի լրագրողներին։ Երբ մեկ տարի առաջ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեզ հետ հանդիպեց թեեւ նախարարության շենքում, բայց հանգստյան օրն ու սվիտերով, ես որոշեցի, որ սա պատահականություն է։ Այժմ հասկանում եմ, որ դա նոր իշխանության իմիջն է. առավելագույն հասանելիություն, բացություն, ընտանեկան իրադրություն։ Հանդիպումներ առանց փողկապների եւ համազգեստների։ Եվ իհարկե, փոփոխությունների քամիները, որ փչում են Երեւանից, հասնում նաեւ Ստեփանակերտ։

Չնայած Հայաստանի գրեթե բոլոր պաշտոնական անձինք ընդգծում են, որ ԼՂՀ-ն միանգամայն ինքնուրույն եւ առանձին պետություն է, դա այնքան էլ այդպես չէ։ Եվ բոլոր դա հիանալի հասկանում են։ «Հայաստսանը մեզ համար օտարերկրյա պետություն չէ». այսպես պատասխանեց ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը «ՄԿ» թղթակցի հարցին, թե արդյոք նրա իրավասությունների մեջ մտնում են հարաբերությունները Երեւանի հետ։ Ղարաբաղը ներքաղաքական օրակարգի կարեւոր գործոն է Հայաստանում։ Բավական է ասել, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստիպված էր հրաժարական տալ Արցախը «հանձնելու» մեղադրանքների պատճառով։ Երկիրը գլխավորեցին Ղարաբաղից սերածները՝ պատերազմի հերոսներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը։ «Ղարաբաղյան կլանը» հեռացվեց իշխանությունից 2018 թվականի թավշյա հեղափոխության արդյունքներով։ Արդյո՞ք այս առումով ղարաբաղցիները տագնապներ չունեին, որ Հայաստանի նոր ղեկավարությունը կարող է փոխել իր վերաբերմունքը Արցախի հանդեպ։

- Ոչ,- ասում է Մասիս Մայիլյանը։- Տագնապ իսկապես կար, բայց կապված էր այն մտահոգությունների հետ, որ հեղափոխական գործընթացը կարող է վերածվել արյունահեղության։ Որ տեղի կունենա ապակայունացում Հայաստանի ներսում, եւ սրանից կօգտվի Ադրբեջանը։ Բայց հայ ժողովուրդը իմաստուն դուրս եկավ, ամեն բան անարյուն անցավ։ Իսկ Ղարաբաղի հարցը առաջնահերթ կլինի Հայաստանի ցանկացած ղեկավարի համար, դա կախված չէ այն բանից, թե որտեղից է նա ծնունդով։ Որովհետեւ ազատ Արցախը համախմբող ազգային գաղափար է բոլոր հայերի համար։

Հայկական Դոնբաս

Վերջերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իսկական «ռումբ» պայթեցրեց ղարաբաղյան կարգավորման դանդաղ ընթացող բանակցությունների դաշտում։ Ելույթ ունենալով Ստեփանակերտի հանրահավաքում՝ նա տառացիորեն ասաց հետեւյալը. «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ»։

Մինչ նա նման բան իրեն թույլլ չէր տվել Հայաստանի եւ ոչ մի ղեկավար։ Բոլորն ընդգծում էին, որ Ղարաբաղը ինքնուրույն, անկախ պետություն է, եւ պահանջում էին նրա մասնակցությունը բանակցություններին որպես երրորդ կողմ։

Բայց իրավիճակը տարօրինակ է եւ շատ նման ԴԺՀ/ԼԺՀ ու ՌԴ կազուսին։ Հայաստանի եւ ԼՂՀ բնակչությունը խոսում է նույն լեզվով, ունի նույն հավատը, նույն մշակույթը, ընդհանուր պատմություն։ Դա նույն ժողովուրդն է։ Ինչո՞ւ նրանց չի կարելի միավորվել։

Սկզբից եւեթ «Ղարաբաղ» կոմիտեի առաջնորդների պահանջը հենց այդպիսին էր. Ղարաբաղի վարչական վերաենթարկեցում Երեւանին։ Բայց միությունը փլուզվեց։ Եվ նրա փլատակների վրա 1991 թվականի սեպտեմբերին հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Իսկ 1991-ի դեկտեմբերին տեղի ուենցավ անկախության հանրաքվեն։ Բայց վերամիավորման գաղափարը ապրում է ղարաբաղցիների սրտերում, հատկապես հրատապ դարձավ 2016-ի «ապրիլյան պատերազմից» հետո։ Թեման տրենդում է։ Այն թեւածում է խմբագրությունների եւ մտավորական շրջանակների ծխարաններում։ Բայց, ինչպես հավաստիացրին Ստեփանակերտում, հիմա ԼՂՀ արտաքին քաղաքականության գլխավոր նպատակը միջազգային ճանաչման հասնելն է՝ որպես անկախ պետության։

- Արցախի կարգավիճակը որոշում է նրա ժողովուրդը, եւ այն որոշված է,- ասում է Մասիս Մայիլյանը։- Միջազգային ճանաչման գործըթնացն ընթանում է։ Արդեն ԱՄՆ 9 նահանգ օրեսնդիր մարմինների մակարդակով ընդունել է մեր անկախությունը, այդ թվում Կալիֆոռնիան։ Բասկերի երկիրը նույնպես, Նոր Հարավային Ուելսը Ավստրալիայում։ Մենք ավելի քան 20 քույր քաղաքներ ունենք տարբեր երկրներում։

Բայց առայժմ Ղարաբաղի կարգավիճակը չի ճանաչվել անգամ Հայաստանի կողմից; Եվ դա անդրադառնում է հանրապետության տնտեսական դրության վրա։ Օրինակ, առաջ են գալիս դժվարություններ տեղական արտադրանքի արտահանման հարցում։ Բայց ախր Ղարաբաղը կարող էր դառնալ էկոլոգիապես մաքուր սննդամթերքի կարեւոր մատակարար, այստեղ էկոլոգիան լրիվ կարգին վիճակում է։

- Արցախի նուռը արդեն բրենդ է դարձել, այն հաջողությամբ արտահանվում է Հայաստան եւ այլ երկրներ,- ասում է ԼՂՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։- Արտահանում ենք նաեւ մեղր ու պղինձ, մեզ մոտ աշխատում են լեռնահարստացուցիչ ֆաբրիկաներ։ Տնտեսության հեռանկարային ուղղություն է գինու եւ մրգօղիների արտադրությունը, ինչպես նաեւ զբոսաշրջությունը, մասնավորապես՝ էկոտուրիզմը։

Այս տարվա 10 ամիսների արդյունքներով՝ հանրապետությունում նկատվում է զբոսաշրջիկների թվի աճ 48 տոկոսով՝ անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։ Իսկ ընդհանուր առմամբ վերջին 10 տարիներին միջին տնտեսական աճը ԼՂՀ-ում կազմել է 10 տոկոս։

- Դա բավական բարձր ցուցանիշ է,- համոզված է պետնախարարը։- Չէ՞ որ սկսել ենք գրեթե զրոյական մակարդակից։ Պատերազմից հետո տնտեսությունը լիովին քայքայվել էր։ ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով 2018-ին կազմում էր 4355 դոլար։ Չեմ կարող ասել, թե բարձր ցուցանիշ է, բայց ամենացածրն էլ չէ տարածաշրջանում։ Իսկ եթե դինամիկայի մեջ նայենք, ապա վերջին 10 տարիներին այն բարձրացել է ավելի քան երկու անգամ։ ՀՆԱ մոտ 7 տոկոս աճը 2018-ին ապահովվել է ի հաշիվ արդյունաբերության։ 3 տոկոսը շինարարությանն է, մնացածը՝ ծառայություններինն ու գյուղատնտեսությանը։ Ամենախոշոր հարկատուներից մեկը կոմբինատն է, որն արդյունահանում է եւ վերամշակում պղինձ։ Մեզ մոտ գործում են մոտ երեք տասնյակ փոքր հիդրոէլեկտրակայաններ։ Եվ 2018-ին մենք առաջին անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրեցինք, քան սպառեցինք։

Ընդ որում, Ղարաբաղում միջին աշխատավարձը 380-390 դոլար է։ Նվազագույնը՝ մոտ 120 դոլար։ Թոշակի միջին չափը՝ 95 դոլար, եւ հաջորդ տարի նախատեսվում է այն բարձրացնել 10 տոկոսով։ Կոմունալ վճարումները կազմում են մոտ 30 դոլար, եկամտահարկը՝ 20 տոկոս հարթ սանդղակով (Հայաստանում՝ 23 տոկոս)։

Բավական համեստ, բայց Ղարաբաղը արդեն 28 տարի գոյություն ունի չճանաչված պայմաններում։ Եվ դա, ի դեպ, լավ դաս է Դոնբասի համար։ Դոնեցկը եւ Լուգանսկը պետք է դիտարկեն գոյատեւելու ղարաբաղյան փորձը։ Թեեւ բուն Ստեփանակերտում ակնհայտորեն հրաժարվում են այդ «հարազատությունից»։ Այնտեղ ասում են, որ ոչ մի կապ չունեն ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ (ի տարբերություն մյուս չճանաչված հանրապետությունների)։ Իսկ ահա Ղրիմի հարցում Մոսկվան կարող է հույս ունենալ իր ռազմավարական դաշնակցի ըմբռնման վրա։ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մեզ տեղեկացրեց, որ, իր կարծիքով, Ղրիմը պակաս միջազգային-իրավական հիմքեր չունի ինքնորոշման, քան Ղարաբաղը, բայց դրանք «բոլորովին այլ են»։ Դրանք «միանգամայն տարբեր իրավիճակներ են, որովհետեւ Ղարաբաղը «մեկ օր անգամ չի գտնվել անկախ Ադրբեջանի կազմում»։

Որոշումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար

Հայաստանի հեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանում են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «քաղաքական զավակը» կամ նրա «վերամարմնավորումը»: Այդ կարծիքը հիմնավորվում է նրանով, որ Փաշինյանը նախկինում նրա թիմի անդամ էր: Առաջին նախագահն իր ժամանակին առաջ էր քաշում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագիրը: Նա պնդում էր, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն Ղարաբաղի տարածքից դուրս գտնվող շրջանները, որոնք հայկական ուժերը գրավել էին հանրապետության անվտանգության ապահովման համար: Իհարկե, վերադարձնել Արցախի կարգավիճակի դիմաց: Այդ ծրագիրը վատ ընդունվեց Ղարաբաղում: Մասիս Մայիլյանի կարծիքով՝ տարածքների վերադարձը «խախտում է անվտանգության համակարգն ու ավտոմատ կերպով հանգեցնում նոր պատերազմի»:

Սակայն արդյո՞ք Հայաստանի նոր ղեկավարությունը մտադիր է «վերակենդանացնել» այդ ծրագիրը

Առաջին նախագահի հետ «քաղաքական ազգակցական կապի» մասին հարցին Փաշինյանը, ում մենք հանդիպեցինք Երեւանում կառավարության շենքում, ծիծաղով պատասխանեց:

- Ուշադիր նայեք ինձ, ես նմա՞ն եմ Տեր-Պետրոսյանին: Մեր քաղաքական հարաբերություններն ավարտվել են 2012 թվականին: Դրանից հետո որեւէ կապ չի եղել: Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո նա հանդիպում խնդրեց՝ կարեւոր տեղեկություն հայտնելու համար: Եվ մենք հանդիպեցինք: Դա մեր միակ հանդիպումն էր 2012 թվականից: Ի դեպ, նա ինձ նոր բան չասաց, ես դրա մասին արդեն գիտեի:

- Հնարավո՞ր է «կարգավիճակ տարածքների դիմաց» ծրագրի վերադարձը: Թե՞ Դուք կարգավորման այլ ծրագիր ունեք:

- Իմ ծրագիրն այն է, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ով հայտարարում է, որ լուծումը պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի համար: Դրա համար ինձ քննադատեցին Հայաստանում: Սակայն եթե մենք երկարատեւ խաղաղություն ենք ցանկանում, մենք պետք է նման որոշում գտնենք: Այդպիսին է իմ ծրագիրը:

«Եկեք սկսենք Մոլոտովից»

- Իսկ ի՞նչ կասեք հայ-ռուսական հարաբերությունների մասին: Իշխանափոխությունից հետո ինչ-որ բան փոխվե՞ց:

- Հայ-ռուսական հարաբերություններում ապոկալիպսիս տեղի չունեցավ, ինչը որոշները կանխատեսում էին: Այժմ ես գոհ եմ մեր հարաբերությունների մակարդակից: Մենք ռազմավարական դաշնակիցներ ենք:

Սակայն ինչպես ասում են՝ մի գդալ կուպր մեղրի տակառում: Եվ այդ կուպրը կրում է Գարեգին Նժդեհ անունը: Այո-այո, հենց Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանը ցարական բանակի պորուչիկը, ում հայերը ազգային հերոս են համարում: Նրանք ռուսները «ոչ միանշանակ ֆիգուր» են համարում, որոշները նրան մեղադրում են Հիտլերին օգնելու մեջ:

Երեւանի կենտրոնում տեղադրված է Նժդեհի արձանը, 5,7 մետր բարձրությամբ, հայտնի Վերնիսաժ շուկայի մոտակայքում: Բացման արարողությանը մասնակցել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: ՌԴ ԱԳՆ-ը դրան արձագանքել է, սակայն դա թույլ արձագանք էր:

Այժմ սկանդալը տարածվել է, երբ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել է հայկական եկեղեցու տարածքում Գարեգին Նժդեհի պատվին կանգնեցված հուշատախտակը: Այնտեղ հուշատախտակը տեղադրված է 2012 թվականից: Սակայն բոլորը հիմա հիշեցին, որ նա Հայաստանի ազգային հերոս է:

Իհարկե, մենք Գարեգին Նժդեհի մասին հարց ուղղեցինք Փաշինյանին, եւ նրա պատասխանը գերազանցեց բոլոր սպասելիքները:

- Նժդեհի անունն առաջին անգամ հնչել է Սարդարապատի մարտի ժամանակ (տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21-28-ին, կանգնեցրել է Հայաստան թուրքական ներխուժումը): Այդ մարտի արդյունքում ստեղծվել է առաջին հայկական հանրապետությունը: Նույն մարտին մասնակցել է ապագա խորհրդային մարշալ Հովհաննես Բաղրամյանը: Մեզ համար Նժդեհն ու Բաղրամյանը ունեն նույն ծագումը, ինչը մեր պատմության ֆիգուրները: Նրանք կռվել են թուրքերի դեմ, որոնք կազմակերպել են Հայոց ցեղասպանությունը: Շատերն ասում են, որ Նժդեհը շփվել է Երրորդ ռեյխի ներկայացուցիչների հետ: Սակայն Մոլոտովը եւս շփում է ունեցել Երրորդ ռեյխի ներկայացուցիչների հետ: Եկեք Մոլոտովի հարցով համատեղ հանձնաժողով ստեղծենք, ուսումնասիրենք, ինչ է տեղի ունեցել այդ Պակտի հետ: Եկեք սկսենք Մոլոտովից: Իսկ Ստալինն ընդհանրապես տեղյակ էր, թե ինչի մասին ենք նրանք պայմանավորվել:

Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ իր համար դա անակնկալ էր, սակայն Նժդեհի հարցն առկա է Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններում: Նա վստահեցրեց, որ ռուս գործընկերների հետ շփման ժամանակ Գարեգին Նժդեհի անունը երբեք չի հնչել:

Հայաստանում իմ բոլոր զրուցակիցները վստահ են. Նժդեհի հետ կապված այդ պատմությունն ադրբեջանական սադրանք է: Իհարկե, Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական կապը խզել ցանկացողները շատ են, եւ ոչ միայն Բաքվում: Սակայն ասում են, որ ամենաամուր ամուսնությունները հիմնված են ոչ թե սիրո, այլ հաշվարկի վրա: Ռուսաստանի հետ միությունը բխում է հենց Հայաստանի շահերից, առաջին հերթին, անվտանգության շահերից: Իշխանության գալով՝ Հայաստանի ցանկացած քաղաքական գործիչ հասկանում է, որ Ռուսաստանը Հայաստանի միակ դաշանկիցն է: Եվ միայն Ռուսաստանն է ապահովում տարածաշրջանում խաղաղությունը:

Իսկ ինչպես ասում են Ղարաբաղում, իրենց խաղաղությունից բացի ոչինչ պետք չէ: Չճանաչված հանրապետությունը սեփական ռեսուրսները զարգացնելու հնարավորություն ունի եւ կարող է ինքն իրեն ապահովել: Սակայն 2016 թվականին ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ տարածաշրջանում խաղաղությունը կարող է ավարտվել ցանկացած պահի: Ըստ էության, դա ոչ թե խաղաղություն է, այլ հրադադար, որը կողմերը հաստատել են 1994 թվականից: 2016 թվականին անհավասարակշռություն տեղի ունեցավ. Ադրբեջանը շատ զենք եւ ռազմատեխնիկա գնեց եւ որոշեց, որ ուժն իր կողմում է: Հաշվարկը չարդարացրեց իրեն:

Սակայն 2016 թվականը ցույց տվեց նաեւ, որ «Արցախի մոխիրը» նախկինի պես թակում է յուրաքանչյուր հայի սիրտը, որտեղ էլ նա լինի: «Այդ օրերին բոլորը ռազմաճակատ էին գնում: Ոչ ոք չէր սպասում հրահանգի: Գաղտնիք չէ, որ շատ հայեր լքել են հայրենքը սոցիալական խնդիրների պատճառով: Սակայն ապրիլյան պատերազմի օրերին նրանք վերադարձան: Տարօրինակ ժողովուրդ են հայերը. խաղաղ ժամանակ փախչում են երկրից, պատերազմի ժամանակ՝ վերադառնում»,- հիշում է Մասիս Մայիլյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan