Մեկնարկել է «Պետականություն և արժեհամակարգ. մարտահրավերներ և անելիքներ» թեմայով խորհրդաժողովը (տեսանյութ)
Խորհրդաժողովի ընթացքում քննարկվելու են ազգային պետականությանը, կրթական, մշակութային և լեզվական քաղաքականություններին առնչվող հարցեր, փորձ է արվելու ուղենշել մտավորականության և պետական կառույցների անելիքներն ու խնդիրները:
Նախաձեռնող խումբը նպատակ ունի այս հարթակը դարձնել շարունակական՝ արծարծելու և արժևորելու հանրությանը հուզող հոգևոր - մշակութային խնդիրները:
Խորհրդաժողովի պատասխանատուներն են ՀՅԴ ԳՄ անդամներ Լիլիթ Գալստյանն ու Արծվիկ Մինասյանը: