Այսօր՝ 29 հոկտեմբերի 2020թ., 00:00
Ձերբակալվել են մոսկվացիների վրա հարձակված ադրբեջանցի ազգայնականներ Էրդողանն առաջարկել է, որ հանդիպի Ալիևին, Պուտինն էլ՝ Փաշինյանին Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների՝ Մոսկվայում հանդիպել Փաշինյանի հետ. Interfax Թշնամին թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը. Լուսանկարներ թիրախավորված հարձակումից հետո Իրանը բոլոր ջանքերը ներդնում է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ․ ՌԴ-ում Իրանի դեսպան Լեռնային Ղարաբաղ. Արաքչիի բարդ առաքելությունը. Տարասով Մահացել է Գուրգեն Եղիազարյանը Արաքչին պատմել է ղարաբաղյան խնդրի կարգավորման իրանական պլանի մասին Պեսկովը հայտնել է, որ Ղարաբաղում մարտերի շարունակումը հարուցում է ափսոսանք եւ մտահոգություն Ինչը կդադարեցնի պատերազմը. «The Washington post» Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումների անոնս Ֆրանսիայի հայերը ճանապարհ են փակել. ուղիղ «Charlie Hebdo» երգիծական հանդեսը Էրդողանին պատկերող ծաղրանկար է հրապարակել Արցախի նախագահի խոսնակը մանրամասներ է ներկայացրել Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի մասին ԱՄՆ կոնգրեսականը Թրամփի վարչակազմին կոչ է արել անհապաղ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը Ադելիա Պետրոսյանն «Արցախ» ստեղծագործության ներքո հաղթել է Ռուսաստանի գավաթի երրորդ փուլում Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման նախագիծ է մշակել. Զարիֆ Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակն Արցախում Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ Վազգեն Մանուկյանի կոչը հանուն բոլորիս ապագայի կոչ է Անհրաժեշտ է ստեղծել միասնական կոմիտե, որին պետք է հանձնել իշխանության լիազորությունները. Լարիսա Ալավերդյան Իրանի նախագահի հատուկ բանագնացը կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Թուրքիա Համաձայն եմ Վազգեն Մանուկյանի հետ. Հրանտ Բագրատյան Հիմա ՀՀ կառավարության հրաժարականը դառնում է բացարձակ հրատապ Ես միանում եմ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի կոչին ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին առաջարկել են հրատապ կարգով հրավիրել ԱԽ նիստ Վազգեն Մանուկյանի առաջարկը հանրային պահանջ ունի. Խոսրով Հարությունյան Ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը Հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրերը (տեսանյութ) ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանը որևէ երկրի ներգրավվելը պետք է համաձայնեցվի ՀՀ ու Ադրբեջանի հետ.Պեսկով Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան Դոնորական արյուն է անհրաժեշտ. Դիմել Արյունաբանական կենտրոն կամ մոտակա արյան կայաններ Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում Բացառել սմարթֆոնների կիրառումը Ալիեւի խոսքին ոչ ոք չի հավատում․ Կոնստանտին Զատուլին Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով․ ԿԳՄՍՆ Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել է ԱՀ պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Հրադադարը պահպանվում է. Դոնալդ Թրամփ Հիմա արդեն պարզ է, որ հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել. Փաշինյան Կորոնավիրուսից 69 տարեկանում մահացել է հայտնի դիրիժոր Հարություն Թոփիկյանը Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից Ալիեւը հերթական անգամ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին Լավրովն ու Դենդիասը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հասնելուն ուղղված միջազգային ջանքերը Իրանցի բարձրաստիճան հրամանատարն այցելել է Խոդաֆարինի շրջան (տեսաանյութ) Կրեմլում մեկնաբանել են Վաշինգտոնում Ղարաբաղի հարցով բանակցությունները «Այս բարդ ժամանակներում աղոթում եմ ձեզ համար». Մել Գիբսոնն աջակցել է հայերին (տեսանյութ) Թուրքական լիրայի փոխարժեքն այսօր թարմացրել է դոլարի նկատմամբ ռեկորդային նվազագույն ցուցանիշը Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է Լավրով․ Ռուսաստանը թույլ չի տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում Պատերազմում հաղթող չկա, խաղաղությունը պարտվող չունի Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին Ժամը 08.00-ից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է Բաքվի եւ Երեւանի միջեւ հրադադարի պայմանավորվածությունը Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները «Ցանկացած սպառնալիք, որը կխախտի մեր ժողովրդի անդորրը, կհանդիպի պատասխան միջոցառումների»․ԻՀՊԿ-ի հրամանատար Ադրբեջանը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը և հրետանի է կիրառել Արցախի հյուսիսարևելյան դիրքերի ուղղությամբ Կանադայի ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ իրադարձությունների վերջին զարգացումները ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին Թրամփը շնորհավորել է Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին հրադադարի համաձայնության առթիվ ԱՄՆ-ը շնորհավորել է Հայաստանին եւ Ադրբեջանին Հրադադարն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ից, ժամը 08.00-ից Թրամփ. Մենք Արցախում հեշտությամբ խաղաղություն կհաստատենք Ադրբեջանը դեռ չի համաձայնվել. Թրամփի խորհրդական Զինվորի հաշվին հերոս մի խաղացեք Կարեւորն այս պահին թշնամուն զինադադար պարտադրելն ու արյունահեղությունը կանգնեցնելն է. Անդրանիկ Թեւանյան ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Քննարկել ենք այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները. Արայիկ Հարությունյան Այսօր Հայաստան է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների 15 հոգանոց պատվիրակությունը․ Էդմոն Մարուքյան Իսրայելում անցկացվել են բողոքի ցույցեր ընդդեմ Նեթանյահուի, տեղի են ունեցել բախումներ Ալիեւը կրկին անգամ պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ռազմական գործողուրթյունները ԱՄՆ պետդեպը նախազգուշացրել է Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքների մասին Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Ազովի ծովում պայթած լցանավը պատկանում է ադրբեջանցի օլիգարխ Մուբարիզ Մանսիմովին Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը Հանրությանը պետք է բերել իրականություն
Հարցում

Մատնիչն ու քաղաքացին տարբեր բաներ են

Արարատ Միրզոյանի խաշի պատմությունն անհեթեթ է ու տգեղ։ Նա որևէ դատապարտելի բան չի արել՝ ո՛չ օրենքի տեսակետից, ո՛չ հանրային էթիկայի։ Ընկերական միջավայր, համեստ սեղան՝ այն, ինչ անում են բոլորը։ Շատ ավելի կարևոր է հասկանալ, թե ինչո՛ւ հնարավոր եղավ ստանալ նման «մեդիապատմություն», և թե ինչո՛ւ այն ունեցավ այդքան մեծ հնչեղություն։

Այլ մթնոլորտում, այլ հանրային տրամադրությունների պայմաններում, սա կլիներ չորրորդական թեմա կամ գուցե ընդհանրապես չլիներ։ Օրվա մթնոլորտի բառապաշարով՝ տեղի ունեցածը իշխանավորների կյանքի թափանցիկության (transparency) արդյունք է, իսկ փակված հաշվի մասին տեղեկություն հաղորդած մատուցողի արարքը՝ ոչ այլ ինչ, քան «պատասխանատու, իրազեկ» քաղաքացու արարք։ Նոր Հայաստանի քաղաքացու կեցվածք։

Առաջին արժեհամակարգային շոկը ես ապրեցի այն ժամանակ, երբ դեռևս 1.5 տարի առաջ նորանշանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը փայտը ձեռքին, դպրոցի հետնամուտքից, լայվը միացրած թաքուն գնում էր դասասենյակներից մեկում ծնողական ժողով բռնացնելու, որտեղ, ըստ իր տեղեկությունների, դրամահավաք կարող էր լինել։

Ակնհայտ է, որ Երևան պանդոկի աշխատակիցներից մեկի նման այդ դպրոցում էլ գտնվել է ինչ-որ «պատասխանատու» քաղաքացի, իսկ նախարարն էլ, պարզապես չզգալով, թե ինչ է նշանակում պետության նախարար, թաղային ոստիկանի ստաժորի նման շտապում էր սեփական ձեռքերով արձանագրել պահը։ Սա սկիզբն էր՝ տխուր և անդուր։

Հետո նոր Հայաստանի իշխանությունները նոր կրոնի մոլեռանդությամբ քարոզում էին «թեժ գիծ», ռադիկալ մոլլայի ոգևորությամբ՝ զանգե՛ք, գրե՛ք, մատնե՛ք, բացահայտե՛ք և այլն։ Ու հասարակությունը լծվեց այդ անարդյունավետ ու դեգրադացնող գործին, ու թեև դեպքերի 90 տոկոսը սուտ մատնություններ էին, բայց թափանիվն արդեն միացել էր։

Հետո պեղեցին Սիլվա Համբարձումյանին, որը ժանրի դասականներից է, ու նրա վրա կառուցեցին նոր Հայաստանի դատաիրավական ռեֆորմը։

1.5 տարի է՝ քաղաքացիական կեցվածք ձևակերպման տակ խրախուսվել է մատնագրությունը։ Հարուցվել են քրեական գործեր՝ ուղղորդված մատնությունների վրա, ընդունվել են օրենքներ, որոնք քաղաքացուն խրախուսում են դառնալ ինֆորմատորներ, առանձին պատգամավորներ մասնագիտանում են մատնագրերի գործում և այլն և այլն։

Ինքը՝ Ն. Փաշինյանը, մի քանի անգամ խրախուսել է այդ ոճը։ Քաղաքացիական կեցվածքի և մատնագրության մեջ ահռելի տարբերություն կա։ Քաղաքացին բարձրաձայն խոսում է եղած խնդիրների մասին ու լուծումներ պահանջում՝ չթաքնվելով անանուն հաղորդագրության ետևում։ Մատնիչը ֆեյք է՝ անկախ իր հայտնած տեղեկության կարևորությունից։ Քաղաքացու համար կարևորը իր բարձրաձայնած խնդրի լուծումն է, մատնիչի համար՝ կոնկրետ մարդուն վնասելը՝ ինչ գնով ուզում է լինի՝ անկախ բարձրացված հարցից։ Ֆեյքերի ինստիտուտն ու մատնությունը խրախուսելը և քաղաքացու պատասխանատու կեցվածքը գովերգելը բոլորովին տարբեր բաներ են։

Հիմա դրա զոհը դարձել է Արարատ Միրզոյանը։ Սա վերջի՞ն դեպքն է. վստահ եմ՝ ոչ։

Մթնոլորտն է այդպիսին։ Ա. Միրզոյանի խաշը թեժ գծի պաշտամունքի, ֆեյքերի խրախուսման ու Սիլվայի ուղիղ հետևանքն է։ Կհաջողվի՞ արդյոք փոխել մթնոլորտն ու մտնել քաղաքացիական, այլ ոչ՝ մատնիչների հասարակության կառուցման փուլ։ Այո, եթե դրվի նման խնդիր։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan