Գիտնականները պարզել են, թե ինչու են կանայք սեքսուալ հագուստ ընտրում
Ավստրալացի գիտնականները կատարել են հետազոտություն, որի ընթացքում հարաբերականորեն պարզ է դարձել այն պատճառներից մեկը, թե ինչու են կանայք հաճախ հագնում այնպիսի հագուստ, որը իրենց վրա է հրավիրում հակառակ սեռի ուշադրությունը։ Պատճառը, պարզվել է, ոչ այնքան հոգեբանական, որքան տնտեսական է, հայտնում է RG-ը։
Հետազոտողները կատարել են փորձ, որի ընթացքում 38 երկրներից ավելի քան 300 փորձարկվողներ մասնակցել են տարբեր տնտեսական պայմաններում ապրող առցանց-հանրության ստեղծմանը։ Այս մասին զեկույցը հրապարակվել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի ամսագրում։
Հետազոտության ընթացքում կանանց հարցրել են, թե ինչ հագուստ են նրանք ընտրում երեկոյան միջոցառումների (ընդունելության, ռեստորան գնալու եւ այլն) համար։ Պարզվել է, որ ինչքան ավելի շատ է տվյալ հասարակությունում տնտեսական անհավասարությունը, այնքան սեքսուալ կլինի կնոջ հագուստը։
Գիտնականները դա բացատրում են իրենց սոցիալական կարգավիճակը բարձրացնելու կանանց անհանգստությամբ։ Տնտեսական անհավասարության պայմաններում նրանք ձգտում են իրենց գրավչությունն օգտագործել սոցիալական աստիճաններով ավելի ակտիվորեն վեր բարձրանալու համար, քան այն հասարակություններում, որտեղ հարուստների եւ աղքատների միջեւ տարբերությունը այնքան էլ վառ արտահայտված չէ։
«Կանայք օգտագործում են իրենց հասանելի գործիքները սոցիալական հիերարխիայի աստիճանները հաղթահարելու համար»,- պարզաբանել է Մելբուռնի համալսարանի գենդերային հարաբերությունների փորձագետ Հանդիս Բլեյքը։
Ընդ որում, նախազգուշացնում են մասնագետները, իր սոցիալական կարգավիճակով անընդհատ մտահոգվածությունը եւ այն բարելավելու փորձերը կարող են հանգեցնել հոգեկան խանգարումների։