«Ձեր աշխատակիցները բանվոր են ծեծում, իսկ Դուք պարծենում եք, որ Ձեր թիկունքը քաղաքապետն է»․ Անի Խաչատրյանը` աղբահանության հիմնարկի տնօրենին
Ընթանում է Երևանի ավագանու հերթական նիստը։ Օրակարգում 21 հարց է։
Ընդգրկված էին բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Տերյան փողոցում տեղադրելու մասին, «ՄԱՔՍ ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներդրումներ կատարելու առաջարկին հավանություն տալու մասին, Երևան քաղաքի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու մասին հարցեր և մի շարք այլ հարցեր։