Գիտնականները ինքնագնահատականը բարձրացնելու հասարակ միջոց են գտել
Ինքնագնահատականը բարձրացնելու համար անհրաժեշտ է պարզապես հազվադեպ նայել հայելուն։ Այսպիսի եզրահանգման են եկել Ֆլորիդա նահանգի համալսարանի գիտնականները, հայտնում է Korrespondent-ը։
Հետազոտողները փորձեր են կատարել բացառապես կանանց վրա, սակայն դրանց արդյունքները արդիական են նաեւ տղամարդկանց համար։
Ի տարբերություն այն խմբի, որին չեն խնդրել փոխել վարքագիծը, հայելուց հաճախ օգտվելու սահմանափակումը զգալիորեն նվազեցրել է արտաքինի, մարմնի հանդեպ անբավարարվածությունը, դեպրեսիան եւ սոցիալական տագնապը։
Գիտնականների կարծիքով, ապագայում անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություններ կատարել, սակայն արդեն ստացված արդյունքները հույս են ներշնչում մասնագետներին։