Բրիտանական հյուրանոցը փոքրիկների երիտասարդ ծնողներին առաջարկում է անվճար քնել
Ցանկացած ծնող գիտի, թե ինչ դժվար է երեխայի ծնվելուց հետո առաջին ամիսներին, իսկ երբեմն նաեւ տարիներին քունն առնել, եւ Մեծ Բրիտանիայում մի հյուրանոց գտել է իդեալական ելքը՝ ծնողներին առաջարկելով անվճար համարներ, որպեսզի քնեն, գրում է Mirror-ը։
Վարվիկի համալսարանի նոր հետազոտության համաձայն, երիտասարդ ծնողներին կարող է մինչեւ 6 տարվա քնատություն սպառնալ։
Ինչ էլ որ լինի YOTEL Edinburgh հյուրանոցը երիտասարդ ծնողներին իր «լյուքս» համարներում քնելու մինչեւ 100 անվճար գիշեր է առաջարկում՝ հանգստի համար բոլոր անհրաժեշտ պայմաններով՝ հատուկ ներքնակով «խելացի» մահճակալով եւ թեթեւ անբռնազբոս լուսավորությամբ։
Բացի այդ, մայրիկներին եւ հայրիկներին հյուրասիրություններով «բարի» պայուսակներ կտրվեն։