Թուրքիան պատրաստվում է օգտագործել Ռուսաստանից ձեռք բերած C-400 զենիթահրթիռային համակարգերը
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է օգտագործել Ռուսաստանից ձեռք բերած C-400 զենիթահրթիռային համակարգերը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
«Ներկայում Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը, որը պետք է շահագործի С-400 համակարգերը, դասընթացներ է անցնում, որից հետո էլ տեղի կունենան համակարգերի կիրառման հետ կապված միջոցառումները»,-նշել է Աքարը:
Հիշեցնենք, որ С-400 համակարգերի մատակարարման պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է Մոսկվայում՝ 2017 թվականի ապրիլին: Այն դարձել է Ռուսաստանի ամենամեծ արտահանման պայմանագիրը ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ:
C-400-ների մատակարարումը, որը ճգնաժամ էր առաջացրել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում, սկսվել է այս տարվա ամռանը: