Արտագաղթը ոչ թե նվազել է 90 տոկոսով, այլ աճել է գրեթե կրկնակի
Նիկոլ Փաշինյանը սիրում է թվեր հրապարակել եւ փորձել ուրախացնել պողոսներին: Մեկ ասում է, թե տնտեսական ակտիվությունն աճել է այսքան տոկոսով, մեկ թե գործազուրկիների թիվը կրճատվել է էսքանով, հետո, թե բա կենսաթոշակն ավելացել է այսքան տոկոսով: Թվեր, թվեր, թվեր, իսկ հիմա հայտարարվում է, թե արտագաղթը կրճատվել է 90 տոկոսով:
Իսկ ի՞նչ է կատարվում իրականում: Նիկոլ Փաշինյանը հրապարակել է մեկնողների եւ ժամանողների տարբերությունը, մոռանալով այնտեղից հանել մեր բարեկամ հնդիկներին: Իսկ միայն այս տարվա առաջին ինը ամիսներին Հայաստան է ժամանել Հնդկաստանի 37.5 հազար քաղաքացի:
Հիմա ամենահետաքրքիրը եւ կարեւորը: Այս տարվա ինը ամիսներին շարժը - 35 հազար է: Եւ ինչ է ստացվում: Ընդամենը պետք է մի կողմում դնել այդ -35 հազարը, նայել ժամանած հնդիկների թվին եւ կստացվի, որ իրականում բացասական հաշվեկշիռը - 72.5 հազար է:
Իհարկե, հույս ունենք, որ վերջին երեք ամիսներին այս թիվը մի փոքր կնվազի, բայց պատկերն այնպիսին է, որ ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ արտագաղթը շարունակվում է:
Ամենավտանգավորն այն է, որ հիմա մեր գլխի տակ փորձում են փափուկ բարձ դնել, զգոնությունը բթացնել: Արտագաղթը շարունակվում է եւ ավելի մեծ տեմպերով: Օրինակ, 2016-ին, երբ դեռ հնդիկները չէին հայտնաբերել Հայաստանը, բացասական հաշվեկշիռը ընդամենը 35 հազար էր, իսկ հիմա կրկնապատկվել է:
Սա է իրականությունը, իսկ մնացածը դատարկ խոսքեր եւ վտանգավոր կեղծ թվերի շարան: Համեմատության համար հիշեցնենք, որ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի նախագահության վերջին հինգ տարիներին մեկնողների եւ ժամանողների տարբերությունն արդեն +25 հազար էր:
Վարդան Մխիթարյան
Top-News.am