«Ինչպիսի՞ այցով, ինչ օրակարգով, ինչ արդյունքների ակնկալիքով է վարչապետը մեկնել Իտալիա». Հարցում՝ կառավարությանը
Քիչ առաջ «Մեկ Հայաստան» կուսակցության անունից պաշտոնական հարցում ենք ուղարկել ՀՀ կառավարություն: Այս մասին facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Կից ներկայացնում եմ հարցման ամբողջ տեսքտը եւ սպասում ենք ՀՀ կառավարության պաշտոնական պատասխանին:
«Հարգելի պարոն Աղաջանյան,
Համաձայն ՀՀ Սահմանադրության 42-րդ եւ 51-րդ հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկություններ հետեւյալի մասին:
1. «ՀՀ արարողակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ինչպիսի՞ այցով է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել Իտալիայի Հանրապետություն։
2. Այցելության ընթացքում Հայաստան-Իտալիա միջպետական հարաբերությունների եւ Հայաստան-ԵՄ շրջանակներում համագործակցության ինչպիսի՞ օրակարգ է նախատեսված /խնդրում եմ ներկայացնել պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումների շրջանակը/։
3. Այցելության օրակարգով ի՞նչ արդյունքներ է ակնկալվում ՀՀ պետական եւ ազգային շահի, Հայաստան-Իտալիա եւ Հայաստան-ԵՄ օրակարգերի շրջանակներում համագործակցության առումով, հայ-իտալական միջպետական գործակցության զարգացման նպատակով փոխշահավետ ո՞ր ոլորտներում /տնտեսություն՝ ներդրումային ծրագրեր, գիտություն, մշակույթ եւ այլն/ եւ ինչպիսի՞ համաձայնագրեր են ստորագրվել։
4. Պատվիրակության կազմը /խնդրում եմ ներկայացնել պետական պաշտոնյաների եւ նրանց ուղեկցող անձնակազմերի, ինչպես նաեւ այցելությանը մասնակից գործարար, գիտական, մշակութային շրջանակների եւ մեդիայի ներկայացուցիչների ցանկը/։
5. ՀՀ պետական բյուջեից որքան գումար է ծախսվել տվյալ այցելության վրա»: