Սիրուշոն Լոս Անջելեսում կմասնակցի հայկական զարդերի ցուցահանդես-վաճառքի միջոցառմանը
Այս թեմայով
- Սիրուշո. «Տարին դժվար էր. քանդվեց դարերով եկած պատմություն, հպարտություն, արժեհամակարգ․․․»
- Սիրուշոն ներկայացրել է իր բրենդային առաջին տիկնիկը
- «Վերադառնում ես Հայաստան, կարդալով նորությունները, մարտի 8-դ չի գալիս, իսկ սա դարձել է մեր իրականությունը». Սիրուշո
- Քաղաքականությունն ինձ երբեք չի հետաքրքրել ու գրավել, բայց երկրի ճակատագիրը` միշտ․ Սիրուշո
Նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ի ամենախոշոր մոլերից մեկը՝ bloomingdales-ը մեկ օր նվիրելու է «Պռեգոմեշ» զարդերին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է երգչուհի Սիրուշոն:
«Մեծ հպարտությամբ եմ հայտնում, որ bloomingles-ը մեկ օր նվիրելու է «Պռեգոմեշ» զարդերին: Հատուկ օր, որի ընթացքում ներկայացվելու և վաճառվելու է մեր հայկական ապրանքանիշը»,-գրել է երգչուհին:
Երգչուհին ներկա է գտնվելու միջոցառմանը Լոս Անջելեսում:
«Սա մեծ քայլ է հայկական զարդերն աշխարհին ներկայացնելու ճանապարհին»,-նշում է Սիրուշոն: