Բաքվում հարսանեկան մեքենա է այրվել (տեսանյութ)
Բաքվում հարսանեկան մեքենա է այրվել, գրում է minval.az-ը:
Դեպքը տեղի է ունեցել Բաքվի օդանավակայան տանող ճանապարհին:
Զարդարված հարսանեկան մեքենան, գտնվելով ընթացքի մեջ, հանկարծակի այրվել է: Ճանապարհային ոստիկանությունն արգելափակել է ճանապարհի երթևեկությունը:
Դեպքի վայր են ժամանել հրշեջներ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: