Եվս մեկ վարկ՝ 10 մլն դրամ վարկ ՀՀ կրթության եւ առողջապահության բարելավման համար
Զարգացման ասիական բանկը հավանություն է տվել 10 մլն դոլար վարկի տրամադրմանը Հայաստանի կառավարության ջանքերին կրթության եւ առողջապահության ոլորտներում ծառայությունների որակի եւ հասանելիության բարելավման նպատակով, տեղեկացնում է Modern Diplomacy-ն։
Աղբյուրի համաձայն՝ Հայաստանում նկատվում է ժողովրդագրական տեղաշարժ. մինչեւ 18 տարեկան երեխաների բաժինը նվազում է 1990-ին բնակչության 37 տոկոսից մինչեւ ներկայում 25 տոկոսի, ինչը վկայում է երկրում աշխատուժի սպասվող կրճատման մասին։
Նշվում է նաեւ, որ որակյալ կրթության եւ բուժսպասարկման եւ դրանց ձեւավորման հասանելիությունը բավարար չէ, ինչը հանգեցնում է այն բանին, որ շատ մարդիկ չունեն հմտություններ, որոնք անհրաժեշտ են գործատուների պահանջները բավարարելու համար, եւ առողջական վիճակը նույնպես վատանում է, ինչը կործանարար ազդեցություն է թողնում բնակչության վրա, եւ ինչից կարելի է խուսափել։
«Լավ կրթված եւ առողջ բնակչությունը կարեւոր նշանակություն ունի այնպիսի երկրի աճի եւ զարգացման համար, ինչպիսին Հայաստանն է, որտեղ մարդկային կապիտալը զգալիորեն իրացված չէ»,- նշել է ԶԱԲ՝ Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի դեպարտամենտի առողջապահության գծով ավագ մասնագետ Ռոզելա Լավադոն։
«ԶԱԲ օգնությունը կաջակցի կառավարության շարունակվող ջանքերին, որպեսզի քաղաքացիները լինեն կրթված, առողջ եւ ավելի արդյունավետ»,- ավելացրել է մասնագետը։