Թուրքիան կալանավորված լրագրողների թվով համաշխարհային ռեկորդ է սահմանել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Մամուլի միջազգային ինստիտուտը զեկույց է հրապարակել, որում նշվում է, որ Թուրքիայում այսօր կալանավորված է 120 լրագրող, ինչը վատագույն ցուցանիշն է աշխարհում: Այս մասին տեղեկացնում է diken.com.tr կայքը:
Թուրքիայում անգամ արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո ցուցանիշը չի շտկվել: Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո շուրջ 150 000 գիտնական, դատավոր և պետական աշխատող է ազատվել աշխատանքից՝ կասկածվելով հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու համար:
Ամբողջ աշխարհում լրատվամիջոցներն ուսումնասիրող Մամուլի միջազգային ինստիտուտի զեկույցում նշված է նաև, որ Թուրքիայում կալանքի տակ պահվող լրագրողների նկատմամբ ծանր մեղադրանքներ են առաջադրված, օրինակ՝ ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու համար:
Արտակարգ դրությունից հետո կալանավորված լրագրողների թիվը 160-ից նվազել է 120-ի, բայց նույնիսկ այս ցուցանիշով Թուրքիան շարունակում է աշխարհում առաջինը լինել: