Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել Դատական կախյալ համակարգ, ոստիկանության դաժանություններ․ «Freedom House»-ը՝ Հայաստանի մասին Հայաստանում հայերի հանդեպ սկսել են կիրառել ադրբեջանական խոշտանգման ձևերը․ Անժելա Էլիբեգովա Սահմռկեցուցիչ խոշտանգումը ՔՊ-ի քաղաքական պատվերն էր. Ռուբեն Մելիքյանը` Սամվել Վարդանյանի դեպքի մասին Սխալվում են՝ կարծելով, թե նավթ ու գազ վաճառելով ամեն ինչ կվտանգես. ԵԽԽՎ Բաքվի հարցով նախկին զեկուցող Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար Երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան Տղամարդը զբոսնելիս պատահաբար 5600 տարվա դաշույն է գտել Առճակատման նոր փուլը հղի է ամբողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով. Պուտինը՝ Ռաիսիին ԱՆ շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է զբաղվում Աշխարհի թալանչին ինքն ա, սաղ բանակն ինքն ա թալանել, բայց թալանից ա խոսում. քաղաքացին՝ Գագիկ Մելքոնյանի մասին Դեպքը ենթադրաբար տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար Թալանչին դո՛ւք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են, ձեր ղեկավարն ա.Սուքիասյանը ափերից դուրս եկավ Արդեն պետք է հարցաքննված լինեին զույգով միզող ոստիկանները, առգրավված ու զննված լինեին նրանց հեռախոսները. Երվանդ Վարոսյան Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200 ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը կդիմի ՆԳՆ և Դատախազություն Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն ՊՆ նախկին շենքը կպայթեցվի Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը ՌԴ կառավարությունը խստացնում է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը․ Տաթևիկ Բեժանյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջով երթևեկությունը դադարեցվել է
Հարցում

Ոչ մեկը փողոցից չէր եկել իշխանության, բացառությամբ՝ Նիկոլ Փաշինյանի

Փաստինֆո-ն գրում է․

«Վազգեն Մանուկյանից մինչև Նիկոլ Փաշինյան բազմաթիվ վարչապետներ ենք ունեցել, ընդ որում, նրանց հիմնական մասը եղել են լուրջ կրթություն ստացած և՛ ֆունդամենտալ գիտության կամ տնտեսական ոլորտի կայացած, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, և՛ կուսակցական լիդերներ, և՛ մարդիկ, որոնք երկրի համար անվտանգային առումով ամենակարևոր՝ պաշտպանության ոլորտից են եկել:

Մեծ մասն, ըստ էության, արդեն իսկ կառավարման ոլորտում գործունեություն ծավալած են եղել: Բացառությամբ թերևս, Արամ Սարգսյանի, որն ինչ-որ տեղ կոմպրոմիսային վարչապետ եղավ, թեպետ նա նույնպես տնտեսության բնագավառը ներկայացնող մասնագետ էր և մինչ այդ գործարան էր ղեկավարել:

Նրանցից և՛ ոչ մեկը փողոցից չէր եկել իշխանության: Բացառությամբ՝ Նիկոլ Փաշինյանի:

Թերևս, հենց սրանով պիտի պայմանավորել այն փողոցային՝ ցինիկ ու լկտի լեքսիկոնը, որ հատուկ է ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ընդհանրապես, ասում են, որ իջևանցի տարածաշրջանի տղամարդիկ էլ, կանայք էլ՝ հայհոյախոս են, գռեհիկ բառապաշարը նրանց համար սովորական բան է /իշխանական ֆեյքերի մեջ նրանք, ի դեպ, մեծ տոկոս են կազմում/, Փաշինյանը դա յուրաքանչյուր իր հրապարակային ելույթում ապացուցում է, որ տվյալ լեքսիկոնի կրողն է: Եվ քանի որ նա արդեն իսկ հայտարարել է, թե Հայաստանն իր օջախն է, ժողովուրդը՝ ընտանիքը, տրամաբանորեն հասցնելով նրան, որ ՀՀ բյուջեն էլ՝ իր ընտանեկան բյուջեն է, ապա ինչո՞ւ չպիտի իր իսկ գռեհիկ բառապաշարը փորձի տարածել, առնվազն, սովորական դարձնել ժողովրդի համար:

Իսկ այս պարագայում, բնականաբար, ի՜նչ հայոց լեզվի անաղարտության մասին կարող է խոսք լինել: Ընդհանրապես, ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայերեն խոսքի մշակույթը խթանելու և այլն, և այլն:

Ի սկզբանե նա մտավ կառավարություն՝ մարդկային հոծ զանգվածի ուսերին նստած, որոնց մեջ քիչ չէին այնպիսիք, որ «ասֆալտին փռելու և պատերին ծեփելու», վարչապետական բառապաշարը ուժի նշան էին համարել և համարում ու դրա կրողն էին: Հիմա, այս մտայնությունը փորձ է արվում ընդհանրական դարձնել:

Շատերը, հավանաբար, հիշում են, թե ինչ հետաքրքիր էին անցնում Վազգեն Սարգսյանի վարած կառավարության նիստերը, որոնց հաճախ նաև՝ սելեկտորային կապի միջոցով մասնակցում էին նաև մարզպետները, և նրանց մեջ քչերն էին, որ վարչապետի ռմբակոծություններին չէին արժանանում: Բայց այդ ռմբակոծությունները չեմ հիշում, որ մարդու արժանապատվությանը դիպչող լինեին ու նվաստացնող: Ասողը Վազգեն Սարգսյանն էր, որ երբեք իզուր ու ջրիկ խոսք չէր ասի: Ազգային տեսակ էր:

Նկատենք, որ անգամ Հովիկ Աբրահամյանը, որի հանդեպ շատերը վերապահումներ ունեին, որին նույն Փաշինյանն իբրև ընդդիմադիր պատգամավոր՝ վարչապետ եղած ժամանակ, բազմիցս է փորձել հունից հանել, սակայն, նա իր պատասխանների մեջ միշտ կոռեկտության սահմաններում մնաց: Ի դեպ, նրա ինքնասիրությունը շոյում էր իրեն բանիմաց, պրոֆեսիոնալ մարդկանցով շրջապատելը: Այնպես որ, այս համեմատության մեջ էլ Փաշինյանը պրոբլեմատիկ է, քանի որ սիրում է իրեն շրջապատել հլու-հնազանդներով, որոնց համար իր խոսքն օրենք է:

Արժանապատվություն ունեցող ցանկացած մարդու համար Փաշինյանի՝ հայհոյանքներով ու հիշոցներով համեմված խոսքը լսելը վիրավորական է: Եվ ամոթալի:

Ինչ վերաբերվում է ապրելակերպին, ապա իրեն ժողովրդի վարչապետ համարող Փաշինյանը վաղուց է ժողովրդից հեռացել: Թեպետ «մաներաների», կենցաղավարության մեջ բարեկրթվելու առումով կերպարային փոփոխություններ չի կրել: Ոչ էլ՝ իր մեջ եղած թույնի «դոզան» է պակասել»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan