ԿԳՄՍՆ-ն մտադիր է «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» և «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ները միավորել
«Ժողովուրդը» գրում է․ «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն»-ը և «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց»-ը իրար միացնել: Պատճառն այն է, որ երկու ՊՈԱԿ-ներն էլ միևնույն գործառույթներն են իրականացնում:
Նախարարությունը հաշվի է առել օպտիմալացման վերաբերյալ հանձնարարականը, ինչպես նաև դրանց գործունեության նպատակահարմարության և գործառույթների հստակ ու չկրկնվող լինելու անհրաժեշտությունը:
Ի դեպ, այս որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգամսյա ժամկետում, նախարարը պետք է ապահովի գույքի հանձնման- ընդունման աշխատանքների կատարումը, միաձուլման պայմանագրի և փոխանցման ակտերի հաստատումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրավահաջորդության կարգով կստեղծվի «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց» ՊՈԱԿ»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: