Ստամբուլահայ կին իրավապաշտպանի դեմ Թուրքիայի ԱԳ նախարարի հայցը դատարանը մերժել է
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքական դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել ստամբուլահայ ակտիվիստ, իրավապաշտպան Արլեթ Նատալի Ավազյանի դեմ ներկայացած դատական հայցը։
Այս մասին հայտնել է հենց Նատալի Ավազյանը. «Դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել ԱԳ նախարարի՝ իմ դեմ ներկայացրած «ժողովդրին ատելության եւ թշանամքի հրահրելու» մեղադրանքով հայցը»։
Նշենք, որ Նատալի Ավազյանը մեկ ամիս առաջ ձերբակալվել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի բողոքի հիման վրա, սակայն ստորագրությամբ ազատ էր արձակվել։
Նատալի Ավազյանը «հանդգնել էր» Twitter–ում գրել, որ Մեւլութ Չավուշղլուի պապերին Անթալիայում անվանում էին քուրդ գողեր։