ինչպիսին է վրացիների վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ
Վրաստանում հարցվածների 63%-ը դրական է գնահատել երկրի հարաբերություններն Ադրբեջանի հետ: 20%-ը կարծում է, որ վրացա-ադրբեջանական հարաբերությունները ոչ լավ են, ոչ վատ, 13%-ը կարծում է, որ երկու երկրների միջև հարաբերությունները վատ վիճակում են: Վրացիների 4%-ը չի կարողացել պատասխանել այդ հարցին, այս մասին են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները:
Հարցման արդյունքների համաձայն` հարցվածների 14%-ը կարծում է, որ Ադրբեջանը Վրաստանի ամենակարևոր քաղաքական գործընկերն է, վրացիների 22%-ի համաձայն`Ադրբեջանն իրենց երկրի կարևորագույն տնտեսական գործընկերն է:
Միևնույն ժամանակ, հարցվածների 6%-ը կարծում է, որ հիմնական քաղաքական սպառնալիքն իրենց երկրին Ադրբեջանն է ներկայացնում, իսկ 8%-ի կարծիքով` Ադրբեջանն իրենց երկրի համար հիմնական տնտեսական սպառնալիք է ներկայացնում: