Բաքվում ցուցարարները կրկին հավաքվել են «Մայիսի 28» մետրոկայարանի մոտ. նրանց է մոտեցել Ալիևը (տեսանյութ)
Բաքվում այսօր ցուցարարները կրկին հավաքվել են «Մայիսի 28» մետրոկայարանի մոտ:
Մետրոկայարանի մոտ հավաքված ցուցարարներին է մոտեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին տեղեկացնում է hurriyyet.org կայքը:
Ցուցարարներն Ադրբեջանի նախագահին են ներկայացրել իրենց խնդիրներն ու դժգոհությունները, ինչին Ալիևն արձագանքել է գլուխը թափահարելով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին մետրոյի նույն կայարանի դիմաց ևս մի քանի չհամաձայնեցված բողոքի ակցիաներ են անցկացվել, որոնք ցրվել են ոստիկանության կողմից: Մասնավորապես, Բաքվի իշխանությունը մերժել էր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» կազմակերպության դիմումն ակցիա անցկացնելու մասին, այնուամենայնիվ, ակցիայի կազմակերպիչները սոցիալական ցանցերում տեղեկատվություն էին տարածել, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ին, չթույլատրված ցույց են անցկացնելու արգելված վայրում՝ «Մայիսի 28» մետրոկայարանի դիմաց: Ոստիկանական ուժերը կոշտ միջոցներով կանխել էին ցույցի անցկացումը: