ԱՄՆ-ն ըմբռնումով է մոտենում ՀՀ և Իրանի համագործակցությանը. դեսպան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտնել է, որ ԱՄՆ-ն խնդիր չի տեսնում Հայաստանի՝ Իրանի հետ գործակցության հարցում։ Այս մասին հայտնում է Rusarminfo-ն։
Թրեյսին նշել է, որ Վաշինգտոնը գիտակցում է Իրանի կարևորությունը Հայաստանի համար:
«Իրանը Հայաստանի երկու բաց սահմաններից մեկն է: Մենք ըմբռնումով ենք մոտենում Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիան գազով փոխանակելու ծրագրին»,- ասել է դեսպանը՝ հավելելով․«Մենք մտահոգված ենք Իրանի հետ անօրինական առևտրով և Իրանի կողմից ահաբեկչական խմբերին աջակցությամբ»։