Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձեւավորման ողջ գործընթացը կարելի է համարել ձախողված
Հակակոռուպցիոն ռազմավարության կարեւորագույն բաղադրիչներից մեկի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձեւավորման ողջ գործընթացը կարելի է համարել ձախողված: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Այն ուղղակիորեն հակասում է ինչպես հակակոռուպցիոն մարմինների ձեւավորման միջազգային փորձի լավագույն դրսեւորումներին, այնպես էլ բոլորովին վերջերս Վենետիկի հանձնաժողովի հրապարակած կարծիքում սահմանված նկատառումներին: Այսպես է պատահում, երբ Կառավարության ծրագրով եւ հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված հակակոռուպցիոն պայքարի գործիքներն ընթացիկ օրենքերով ենթարկվում են փոշիացման»: