Մենք բացառում ենք երեխաների ընտանիք վերադարձը, եթե կան ռիսկեր․ Անահիտ Քալանթարյան
«Այսօր հաստատությունների հետ կապված պատճառահետևանքային կապ փորձել գտնելը տեղին չէ: Մանավանդ այս ընտանիքն ընդգրկված է եղել մեր աջակցության ծրագրերում և այսօր արդեն պետք է ստանային հաջորդ փուլը աջակցության: Սա այն ընտանիքն է, որտեղ հրաշալի հարաբերություններ և կապեր կան: Ընտանիքն ընդամենը սոցիալական աջակցության կարիք ուներ: Վարչապետն էլ հայտարարությամբ հանդես եկավ, որ բոլորս պետք է փորձենք ապահովել մեր անվտանգության կանոնները գազի կաթսայի հետ կապված, քանի որ սեզոնն է այդպիսին»,- լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Նոր Հաճնում տեղի ունեցած ողբերգական դեպքին ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում