Ադրբեջանական քարոզչական ռեսուրսներն Իրանում սոցիալական բողոքի գործողություններին շատ են ցանկանում հաղորդել նաև էթնիկական լիցք
Ադրբեջանական քարոզչական ռեսուրսներն Իրանում բենզինի թանկացման հետ կապված սոցիալական բողոքի գործողություններին հավանաբար շատ են ցանկանում հաղորդել նաև էթնիկական լիցք։
Մասնավորապես, տխրահռչակ «Հաղղին.ազ»-ը, դատելով «Թավրիզի փողոցներում բախումներ են․ հինգ սպանված» վերնագրով ապատեղեկատվական նյութի հրապարակումից, շատ է ուզում զոհեր տեսնել հատկապես հենց այս քաղաքում, որը Բաքվի քարոզչամեքենայի «տեսլականում» պետք է իբր դառնա «միացյալ Ադրբեջանի» մայրաքաղաքը։
Սակայն Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետը կարծես սառը ջուր է լցրել նաև Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի գլխին՝ հայտարարելով, որ «Օտարերկրյա և թշնամական ԶԼՄ-ների լուրերը Թավրիզի իրավիճակի շուրջ մաքուր սուտ են», և ողջ Արևելյան Ատրպատական նահանգով մեկ այսօր էլ կատարյալ հանգիստ իրավիճակ է։
#մերբարեկամԻրանը
#քարոզչություն
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից