1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 11 դեկտեմբերի 2019թ., 00:00
Ցանցառապետության կյանքից. դրվագ 23 Դատարանը կեղծել է փաստերը՝ հանուն Ավինյանի և Պապիկյանի ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր են հղել Յուրի Լուժկովի ընտանիքին Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները չավարտված՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհավորել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանին Տխրահռչակ վաղ կենսաթոշակի նախագծի խնդիրներն ու դրա մոտալուտ հակասահմանադրականությունը. Արսեն Բաբայան Կինը խմելու է գնացել անծանոթ տղամարդու հետ՝ երեխային մոռանալով կայարանում Ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել և վիրավորել Վրաստանի քաղաքացու «Եթե ուզենայինք Հրապարակում երկու արտիստ` տանից բերած «կուռտկաներով» համերգ անեին, կունենայինք ավելի մատչելի միջոցառում»․ փոխքաղաքապետ Գեւորգ Կոստանյանի փաստաբանը բողոքարկել է Վերաքննիչ դատարան Թուրքիան սպառնացել է փակել ամերիկյան ռազմակայանը պատժամիջոցների դեպքում Ընտրություններին իշխանությունը գործադրեց բոլոր ջանքերը, որ ՀՀԿ-ն չհայտնվի ԱԺ-ում․ Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործը մակագրվել է Լուսինե Աբգարյանին Հարկային եկամուտների մուտքերի աճի տեմպը ռեկորդային արագությամբ նվազել է Թրամփը դատարանի որոշմամբ բարեգործական կազմակերպություններին վճարել է 2 մլն դոլար Արայիկ Հարությունյանն իրեն քծնող չի համարում Քաղաքապետարանը Բրեգովիչի համերգի վրա կոպեկներ է ծախսելու՝ ընդամենը 136 հազար դոլար Վրաց-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել և վիրավորել Վրաստանի քաղաքացու Իշխանությունը դիմեց քաղաքական պրեսինգի Գիտնականները խորհուրդ են տալիս վիրահատության ժամանակ դասական երաժշտություն միացնել Իլոն Մասկն իր նոր Cybertruck էլեկտրապիկապով ռեստորանից հեռանալիս հարվածել-գցել է արգելաձողը (տեսանյութ) Բասկետբոլի Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները կմրցեն Իռլանդիայում Խոստում, խոստում մինչև ե՞րբ… Ռուսաստանից Հայաստան տուրուղեւորությունների թիվը 2019-ին 24 տոկոսով աճել է Դեպի լույս տանող ճանապարհը Լավրովը Թրամփին առաջարկել է հրապարակել «ընտրություններին միջամտության վերաբերյալ» ՌԴ եւ ԱՄՆ նամակագրությունը Նոր փոփոխություն՝ պետական գնումների համակարգում Չինացի ներգաղթյալը, լվացքի մեքենայի մեջ թաքնվելով, փորձել է մուտք գործել ԱՄՆ (լուսանկար) Բոլոր հեղափոխությունների ժամանակ էլ այդպես է լինում Պուտինը պատմել է եղբոր՝ որոնողական ջոկատի կողմից հայտնաբերված գերեզմանի մասին Բրազիլիայի նախագահը Գրետա Տունբերգին «անդաստիարակ երեխա» է անվանել Համաշխարհային առաջնորդներից ում է համակրում Էրդողանը «Թուրքիային չեն ընդունում Եվրամիություն, որովհետև թուրքերը մահմեդական են». Էրդողան ՌԴ բնակչին անվանափոխությունից հետո ուղարկել են հոգեբուժարան՝ հետազոտվելու Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունը սկսվեց Լավրովն այցելել է Սպիտակ տուն. Թրամփը համատեղ լուսանկար է հրապարակել (լուսանկարներ) Վեր կանգնել նեղ քաղաքական շահից ԺՊ-ների երկիր Հայաստանս ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ամոթալի օրինագիծը, որով ՍԴ դատավորներին գումար է առաջարկվում հրաժարականի դիմաց Իրեն հարգող իշխանություն, որը կգա «Իմ քայլից» հետո, կչեղարկի այս խայտառակ օրենքը․ Չալաբյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հրանուշ Խառատյան. «Առաջին անգամ մտածում եմ Հայաստանից հեռանալու մասին» ԱՄՆ-ում մրցավազքի մասնակիցն ուղիղ եթերում հարվածել է լրագրող Ալեքս Բոզարջյանին և պատժվել դրա համար (տեսանյութ) Քրեական գործերը արդարադատության հաստատման երաշխիք չեն. Էլինար Վարդանյան. (տեսանյութ) Քոչարյանի գործը «ջուր» վիճակում հասել է դատարան. Հայկ Ալումյան (տեսանյութ) Հովհաննես Ազոյանն այլեւս չի դիմանում Դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը վերաքննիչ դատարանը թողել է առանց քննության Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործը կարող է աղմկահարույց ընթացք ունենալ Քայլողներն օրենքի ուժով, հարկատուների հաշվին կաշառք են առաջարկում «հանցագործ» դատավորներին ԱԺ-ն հատուկ ընթացակարգով քննարկում է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը (ուղիղ) Վիճահարույց նախագիծը ռեկտորների հետ 6 ժամ քննարկվել է․ մանրամասներ հանդիպումից Մարզպետին փրկեցին․ Գարիկ Սարգսյանը ջրից չոր դուրս եկավ Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումները Եվս մեկ անգամ ստիպված եմ արձագանքել Լոռու մարզպետարանի անհեթեթ քրեական գործի հարուցմանը․ Վահրամ Բաղդասարյան Առողջության հարկը հանգեցնելու է սոցիալական պառակտման. գրանցված աշխատողների հաշվին լավություն են անում ստվերում աշխատողների՞ն. փաստաբան Արայիկ Հարությունյանի դրածո՝ Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը բուհի բյուջեին վերաբերվում է՝ ինչպես իր անձնականին Այդ միջավայրը ստեղծվում է հենց սոցիալապես անապահով մարդկանց համար. Փաշինյանը՝ ամանորյա տոնակատարություններին 680 000 դոլար հատկացնելու մասին (տեսանյութ) Փաշինյանի լոզունգը, թե ԼՂ խնդրի լուծումը պետք է բավարարի բոլոր կողմերին ոչինչ չասող խոսք է. Ռ. Քոչարյան Իշխանությունն ունի փաստեր, որ Քոչարյանը բացարձակ անմեղ է Ինտելեկտուալ «թիթիզությունները» մերոնց ժանրում չեն. ԿԳՄՍՆ-ն դադարեցրել է «Ինչ, որտեղ, երբ» խաղի ֆինանսավորումը Ո՞վ կդառնա ՀՖՖ նախագահ. իշխանությունն իր թեկածուն ունի Օրենքի խախտմամբ երեխաների որդեգրման քրգործով Ֆրանսիայից մի շարք անձինք են հրավիրվել հարցաքննության Արարատի մարզպետին փոխարինող են պատրաստո՞ւմ Իշխանությունը որոշում է կայացրել ոստիկանապետի և ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնների հարցում Պետք է անձի հաղորդակցության իրավունքը ոտնահարելու գայթակղությունը բացառվի.Մելոյանը՝ գաղտնալսման նախագծի մասին Դատարան ենք դիմել, որպեսզի ԱԱԾ-ն պարտավորվի քրեական գործ հարուցել 4 անձանց նկատմամբ.«Ադեկվադ» Huawei-ը հայտարարել է, որ նոր օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոն կթողարկի Ավտոմատացումը աշխատանքից կզրկի ֆինանսիստներին եւ ապահովագրողներին Աճուրդի կհանվի վիսկիի ամենալիակատար հավաքածուն․ այն 7-8 մլն ֆունտ է գնահատվում Մարդկությանը մեկ անգամ արդեն հաջողվել է կանգնեցնել կլիմայական աղետը 61 տարեկանում մահացել է Roxette խմբի վոկալիստուհի Մարի Ֆրեդրիքսոնը Twitter-ը հրապարակել է տարվա ամենաքննարկված թեմաները Ֆրանսիացիները Երկրորդ աշխարահամարտի տարիների սուզանավը վերածել են աշխարհի ամենամեծ թվային արվեստի կենտրոնի Պատգամավորներից շատերը մեկ տարվա ընթացքում չհասկացան՝ որտեղ են իրենք և որն է իրենց առաքելությունը.Հրանուշ Խառատյան (տեսանյութ) Գուրգեն Եղիազարյանը ծանր վիրահատություն է տարել ԵՄ-ը լիովին աջակցում է Հունաստանին Թուրքիայի հետ սրվող կոնֆլիկտում Պատգամավորի ընկերոջը խփած և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է Էրդողանը չի թաքցնում տարածքային հավակնությունները Իտալացի աջ ծայրահեղական ընդդիմադիր գործիչը հրաժարվել է Nutella-ից՝ իմանալով, որ այն թուրքական պնդուկ է պարունակում Հունաստանը երկու նամակ է ուղարկել ՄԱԿ ծովային սահմանի մասին Թուրքիայի եւ Լիբիայի համաձայնագրի առիթով Մենք չենք թողնելու, որ դուք պատմության մեջ մտնեք որպես Արցախը հանձնողներ
Հարցում

«Վերնատանը» իշխանության նյարդային արձագանքը վախից է

Ժողվարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լավ վախեցած է երևում: Համենայն դեպս, «ափալ-թափալի մեջ» բավականին տափակոտ «ծաղրանկար» էին թխել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովի վերաբերյալ: Պարզից էլ հասկանալի է, որ «պոչամբար» (ի՜նչ էլ դիպուկ, ինքնաբնութագրական անվանում են կպցրել՝ թունանյութերով լի պոչամբար, իսկի պիտակ հորինելու կարիք էլ չկա) պայմանական ստուդիայի թողարկած «ծաղրանկարն» այսպես ասած՝ պետպատվեր էր:

Ավելին, իշխանությունը այդ ծաղրանկարը տարածեց Հ1-ի, այսինքն՝ Հանրային հեռուստաընկերության լուրերի ֆեյսբուքյան էջով: Հ1-ի հասցեին առաջ էլ պակաս քարեր չէին նետվում ներկայիս իշխանավորդարձածների կողմից, թե՝ իշխանական քարոզչության է լծված՝ հանրային շահերն սպասարկելու փոխարեն: Դե, իսկ արդեն իշխանություն դարձած քարկոծողները որոշեցին մի քայլ էլ առաջ գնալ՝ Հ1-ը դարձնելու համար լրիվ «Հ-զրո»: Բայց դա առանձին անդրադարձի նյութ է:

Ավելի լավ է կենտրոնանանք հարցի վրա, թե ինչո՞ւ իշխանությունը այդպես նյարդային արձագանքեց Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ «Վերնատուն» ակումբի համաժողովին ու նման հարթակի ստեղծման փաստին: Ու բնութագրական է, որ իշխանության ագրեսիվ, փրփրաբերան ու քֆուրչի ֆեյքա-չֆեյքասատարիչները միմիայն հայհոյում, անիծում, վատաբանում, մաղձու թույն էին թափում համաժողովի մասնակիցների հասցեին:

Դա, ինչ խոսք, արդեն իսկ դրական է բնութագրում բուն ակումբի ձևավորման նախաձեռնությունը: Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների միջոցով դրսևորված այդ ագրեսիվ ռեակցիան բացեիբաց ցույց է տալիս, որ գործող «թավշիշխանությունը» բացարձակապես ոչինչ չունի հակադրելու՝ մտքի, գաղափարի, քաղաքական բովանդակության առումներով:

Դու հայհոյում ես, ուրեմն՝

ա) դու թույլիկ ես,

բ) ընդհանրապես ասելիք չունես:

Հիմնական մյուս դիտարկումն էլ այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վախենում, ավելի ճիխշտ է ասել՝ սարսափահար է լինում քաղաքական լուրջ ընդդիմություն ունենալու հեռանկարից անգամ: Այդ սարսափների որոշակի արտացոլումն է, օրինակ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին բացառապես քաղաքական շարժառիթներով կալանքի տակ պահելը:

Նույն սարսափի արտացոլում է այն, որ քիչ թե շատ քննադատական մոտեցում արտահայտող ցանկացած ուժի ցանկացած ներկայացուցչի վրա «ֆաս» հրահանգով վրա են տալիս իշխանական քֆուր-բոտերը:

Իսկ «Վերնատան» դեպքում, ո՜վ սարսափ, կարող են քննարկման սեղանի շուրջ հավաքվել քաղաքական միտք, գնահատական, գաղափար, ծրագիր առաջադրող, օրակարգ ձևավորելու ունակ բազմաթիվ գործիչներ, իշխանական կոնտրոլից դուրս գտնվող քաղաքական ուժեր ու իրենց ներկայացուցիչները: Հիմնականն, իհարկե, միտքն ու գաղափարն է:

Եվ «Վերնատան» համաժողովում դրսևորվեց այն, ինչից զուրկ է գործող իշխանությունը, որը, իզմերից միայն պոպուլիզմ ունի ու մի քիչ էլ՝ ավտորիտարիզմի «գեղցի» տարբերակը:

Վերջին հաշվով, նման քննարկումներն օրինաչափորեն պետք է բերեն զարգացման հաջորդ քայլին՝ ըստ համախոհության միավորվելուն և ավելի ակտիվ քաղաքական գործունեության անցնելուն: Նիկոլ Փաշինյանը, իհարկե, նույնպես դա շատ լավ հասկանում է: Բայց ողջ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության տիպի իշխանությունները քիչ թե շատ բանի ընդունակ են, միայն այն դեպքում, եթե չունեն քաղաքական հակառակորդներ, չունեն ընդդիմություն: Քաղաքական հակառակորդ կամ ընդդիմություն ունենալու մտքից անգամ նրանք թունավորվում են ու ջղակծկումների մեջ ընկնում: Մանավանդ, որ «կոնսենսուս մինուս 1» էր ասվել...

Բայց որքան ուզում են՝ ջղակծկվեն, քաղաքական դաշտը քայլ առ քայլ ակտիվանալու է, իրապես ընդդիմադիր կենտրոնները բյուրեղանալու են և անցնեն ավելի ակտիվ քաղաքական պայքարի: Կլինի դա «Վերնատան» մասնակիցներով, թե մեկ այլ տարբերակով, թերևս այնքան էլ կարևոր չէ:

Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

website by Sargssyan