1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 14 դեկտեմբերի 2019թ., 00:00
Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն. Ռուբեն Հայրապետյան (տեսանյութ) Նորույթ շուկայում՝ շոկոլադե կարագ՝ արտադրված Հայաստանում Սենատի բանաձեւից հետո կսպասվի Հայոց ցեղասպանության ընդունման ալիք ԱՄՆ դաշնակիցների կողմից. Նադեին-Ռաեւսկի Նիդեռլանդները դեսպանություն կբացեն Հայաստանում Վտանգը ստիպում է ավելի խելացի դառնալ. գիտնականներ Փաշինյանին պետք են պատճառներ՝ արդարացնելու իր հանցավոր անգործությունը․ կարծիք Իտալիայում հայտարարվել է եղանակային վտանգի «դեղին» մակարդակ Ուրիշ ինչ պաշտոններ է զբաղեցնում Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայում Դավութօղլուն կոչ է արել վերակառուցել Թուրքիայի քաղաքական համակարգը Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ ղեկավարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արեւելքում Հայ ժողովրդի վերքը ապաքինող միակ տեղը Թուրքիայի մեջլիսն է. Կարո Փայլան Թուրքիան կարող է նոր համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ եւս մեկ Ս-400 համալիր ձեռքբերելու շուրջ Պուտինը հավանություն է տվել ԵՏՄ-ում կենսաթոշակային ապահովման համաձայնագրի ստորագրման առաջարկին Մասիս Մայիլյանը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման հետ կապված Որքան ներդրում է եկել Հայաստան՝ Քոչարյանից մինչև Փաշինյան Բակո Սահակյան ընդունել է դեսպան Անջեյ Կասպշիկին ԱՄՆ Հայ դատի արևմտյան գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել Սենատի ընդունած բանաձևի ուղերձների մասին Առաջին անգամ էր իմ պրակտիկայում այդ կառուցվածքով քրեական գործ. Վարոսյանը՝ Արսեն Բաբայանի գործի մասին Լեռնային Ղարաբաղի բնակչությունը երբեք «երկու համայնքներից» բաղկացած չի եղել․ ՀՀ ԱԳՆ Առաջիկա օրերին հնարավոր է ոստիկանական ուժի կիրառում` Ամուսլարի շրջափակումը ճեղքելու համար. Նաիրա Զահրաբյան Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է Անակնկալ Ռազմական համալսարանի թանգարանում (Լուսանկար) Wizz Air բյուջետային ավիաընկերության ներկայացուցիչը կներկայացնի իրենց ծրագրերը հայկական շուկայում Պուտինն իսկական անակնկալ է նախապատրաստում ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Մամեդյարովին Մինչև հիմա «գող կատվի» նման տապել նստել էին, որ նոր մեղադրանք առաջադրեն․ Վահագն Հարությունյան Մերկ գեղեցկություն. աշխարհահռչակ թենիսիստուհի Կարոլինա Վոզնյատսկին մերկացել է ամսագրի համար (Լուսանկարներ) «Հանուն այս արդյունքի նորից կանցնեի այդ ցավի միջով». Քարդաշյանը պատմել է բարդ ծննդաբերությունների հետևանքների մասին Ղրղըզստանի նախկին նախագահին մեղադրում են սպանության մեջ «Երեկ ամուսինս ստացել է լոգասենյակում արված իմ լուսանկարը». Վերա Բրեժնեւան անկեղծացել է Ամերիկացիները սառեցրել են բանակցությունները թալիբների հետ Ֆորմուլա-1․ Հեմիլթոնը՝ տարվա լավագույն մրցարշավորդ Պոմպեոն ստիպված էր միջամտել, որպեսզի հաներ Լիբանանին 115 մլն օգնության հատկացման արգելքը Փոլ Մաքքարթնին սուրբծննդյան ալբոմ է ձայնագրել՝ նախատեսված միայն իր ընտանիքի համար Ավստրալիայի պատմության մեջ առաջին անգամ կինը նշանակվել է հետախուզական ծառայություններից մեկի պետ «Ղրիմը վերադարձնելու դիմաց պատրաստ եմ 100 անգամ սեղմել Պուտինի ձեռքը». Զելենսկի Ռուսաստանում տղամարդը չնչին գումար պարտվելուց հետո հրկիզել է խաղատունը (տեսանյութ) Հոնկոնգի ոստիկաններին կես տարում վճարել են 122 մլն դոլար արտաժամյա աշխատանքի համար «Մեծ Բրիտանիան կլքի Եվրամիությունը մինչ 2020 թվականի հունվարի 31-ը». Բորիս Ջոնսոն Արթուր Ավետիսյանը՝ Հայաստանի լավագույն երիտասարդ մարզիկ Զոհրաբ Մնացականյանն արժանացել է բազմաթիվ քննադատական հոդվածների «Տարոն–Ավիա»-ն պարզաբանում է գործունեությունը դադարեցնելու որոշման պատճառները Մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը 20մլն դրամի վատնում է իրանականացրել. հարուցվել է քր. գործ ԱՄՆ Սենատի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում չպետք է գերագնահատել. «Ժառանգություն» Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին. սպասվում է տաքացում «Սենատի որոշումը պատմական է բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են ճշմարտության համար». թուրք ցեղասպանագետ IRI-ի հարցումը ոչնչացնում է անձամբ Նիկոլ Փաշինյանի «հիմնավորումը», թե ՍԴ ներկայիս կազմը չի վայելում ժողովրդի վստահությունը. Միհրան Հակոբյան Տեղեկատվությունը Հայաստանից միշտ չէ, որ ճիշտ է մեկնաբանվում ՌԴ-ում. Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Այնտեղ, որտեղ չեն բռնաբարում Արսեն Բեգլարյանը՝ հավաքականում իրավիճակի մասին․ Բոլորս նույն նավակում ենք (ֆոտո) Հնարավոր է, որ դպրոցական առարկաների բովանդակությունը փոխվի. փոխնախարար Եթե Մամեդյարովի հայտարարությունը իրականություն է, ապա մենք լուրջ մտահոգվելու առիթ ունենք «Տեր Աստված, օրհնիր ամբողջ աշխարհի հայերին». երգչուհի Շերն ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման մասին հուզիչ գրառում է կատարել Խորհրդարանն ընդունեց մի շարք ռեզոնանսային օրենքներ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ասուլիսը․ ուղիղ Մենք մամուլի համար լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգանք. Ռուբեն Հայրապետյանի փաստաբան «Հանգիստ քնեք, իմ նախնիներ». Թինա Կանդելակիի գրառումն ու Մարգարիտա Սիմոնյանի արձագանքը Էթյեն Մահչուփյանը դարձել է Դավութօղլուի նոր կուսակցության համահիմնադիրը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը սպասվող կադրային ջարդի նշաններ չի տեսնում Փաշինյանը մեզ կանգնեցրել է իր տգիտության և կարճատեսության «հաշիվը փակողի» կարգավիճակում. Աշոտյան ԱՄՆ նախագահը նույնպես այս ուղղությամբ վճռական քայլ պետք է անի. Արամ Առաջինը՝ Սենատի բանաձևի մասին Մամեդյարովի՝ CBC-ին տված հարցազրույցում մի քանի հետաքրքիր թեզ կա Ռուբեն Հայրապետյանը վստահ է, որ պատվեր իջեցնող կա ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը չմեկնաբանեց Մամեդյարովի հայտարարությունները Կառավարությունն արձանագրեց պետական մեքենայի խափանումը «Թուրքիան պետք է ազատվի ռուսական C-400 համակարգերից». Պենտագոնի ղեկավարի օգնական Քարդաշյանը միակ հայն է, ով ուղիղ կապ ունի Թրամփի հետ. Միջազգայնագետ (տեսանյութ) Սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել Արծվաբերդ համայնքի ղեկավարին․ ՔԿ 700 հազար դոլարով Նոր տարի նշող քաղաքի աղբատար բեռնատարը Մնացականյանի հետ բանակցություններում քննարկվում են «կոնկրետ և իրական պահեր»․ Մամեդյարով ՊԵԿ 6 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ-ն բացահայտել է կեղծ դեղերի պատրաստման եւ իրացման դեպք Մեծ Բրիտանիան որպես մեկ ամբողջություն ԵՄ-ից դուրս կգա մինչև 2020 թվականի հունվարի 31-ը. Ջոնսոն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունը ոչնչով չարդարացված քայլ է․ հայտարարություն Մերկացել է եւ վախեցրել տղամարդկանց Բրդուջ եւ հոթ դոգ, բայց 100 միլիոն դրամի փոխանցում «Լազարևյան ակումբի» նիստին հրավիրել ենք նաև Հայաստանի վարչապետին ու նախագահին. Զատուլին Եթե ամենավերին մակարդակներով հնչում է, թե բյուջեում փող կա և ծախսելու տեղ չկա, ես հուշում եմ ձեզ ծախսելու տեղը. Գևորգ Պետրոսյան Դատավորներն էլ են հասկանում՝ բացարձակ ապօրինի կալանավորում է. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)
Հարցում

Այսօր տեղի են ունենում երեւույթներ, որոնք ես պայմանական կանվանեմ ֆուտուրիստական իրավաբանություն. Ռուբեն Մելիքյան

Այսօր մեր իրականությունում տեղի են ունենում երեւույթներ, որոնք ես պայմանական կանվանեմ ֆուտուրիստական իրավաբանություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Վերնատուն» ակումբում իր ելույթում նշեց Արցախի նախկին օմբուդսմեն, իրավաբան Ռուբեն Մելիքյանը:

«Մի քանի սկզբունքներով է այն գործում. առաջինը՝ անսկզբունքայնություն՝ սկզբունքայնության փոխարեն, առօրեականություն՝ համակարգվածության փոխարեն, էկլեկտիզմ՝ տրամաբանության փոխարեն, էֆեկտ՝ էֆեկտիվության փոխարեն: Այս սկզբքունքների լույսի ներքո կարող ենք բազմաթիվ իրադարձություններ գնահատել»,-ասաց Մելիքյանը եւ թվարկեց դրանք:

«Մայիսի 20-ին դատարանների արգելափակումը լիովին տեղավորվում էր ֆուտուրիստական իրավաբանության շրջանակներում, որովհետեւ պրակտիկայում չի եղել դեպք, երբ գործադիր իշխանության ղեկավարի հրահանգով դատարաններն արգելափակվեն: Շատ հետաքրքիր է, որ այդ ակցիային մասնակցող մարդիկ, որոնք պատգամավոր չեն եղել, թաղապետարանի աշխատողներ չեն եղել, ժողովրդի ներկայացուցիչներ են եղել, հիմնականում այն մարդիկ էին, որոնք այդ դատարանների որոշումներից դժգոհություն են ունեցել:

Այս քայլի դեմ մի քանի քրեական գործեր հարուցելու միջնորդություններ են եղել, որոնք մերժվել են այն պատճառաբանությամբ, որ այո, եթե անգամ ձեւական առումով այստեղ խախտվել է օրենք եւ այն համապատասխանում է քրեական օրենսգրքով նախատեսված որոշակի հանցակազմերի, միեւնույն է, այստեղ հանցագործություն չկա, որովհետեւ բովանդակային առումով չկա հանրային վտանգավորություն:

ԲԴԽ-ն չարձագանքեց այս նախաձեռնությանը, եւ մենք հիշում ենք, որ ԲԴԽ կազմից մեկ անդամ նույնիսկ պաշտպանեց այդ միջոցառումը: Այստեղ եւս կա ֆուտուրիզմ, որովհետեւ դա նույն անդամն էր, որ մի քանի օր առաջ հրաժարական տվեց, հետո մի քանի ժամից հետ վերցրեց»,-ասաց նա:

Ֆուտուրիստական իրավաբանության հաջորդ դրվագն, ըստ Մելիքյանի այն էր, որ հունիսի 20-ին ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն իրեն ՍԴ նախագահ ինքնահռչակեց:

«Դժվար է գտնել այդպիսի դեպք, երբ մարդը ստանձնի ՍԴ դատավորի պաշտոնը եւ ինքնահռչակվի ՍԴ նախագահ: Հետո ինչ-որ ֆուտուրիստական տեսություն առաջ քաշի ՍԴ անդամ-դատավորի հետ կապված, եւ անմիջապես ինչ-որ մի խումբ լծվի այդ տեսությունը հիմնավորելու գործին, պարզվի, որ ՍԴ-ում ճգնաժամ է, որը 2-3 ամիս առաջ որեւէ մեկին հայտնի չէր: Հայտնի պատգամավորներն էլ ասեն, որ եթե դա ՍԴ նախագահին դուր չի գալիս դա, թող դիմեն վարչական դատարան:

Այս ամենն անհետեւանք չի մնում. Օրինակ, 2015-ի Սահմանադրությամբ վերահսկիչ պալատը դարձել է վերաքննիչ պալատ եւ այստեղ էլ անցումային դրույթներ կան, եւ չի բացառվում, որ վաղը այս հարցն էլ բարձրացվի: Այս պահին էլ կա քներական գործ, որտեղ Հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչության նախկին պետը այդ հիմքով դիմել է դատարան եւ պնդում է, որ Պալատի նախագահը լեգիտիմ չէ, որովհետեւ Սահմանադրությունը փոխելուց հեռտո այսպիսի խնդիր է առաջացել: Ֆուտուրիզմը ունենում է հետեւանքներ»,-ասաց նախկին օմբուդսմենը:

Նա անդրադարձավ նաեւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի նկատմամբ հարուցված քրգործին եւ նրանց կալանավորմանը. «Երբ ՍԴ դատավորի նկատմամբ ոտնձգություն էր տեղի ունեցել, անգամ ոտնձգության ինտենսիվությունն ավելի մեծ էր, որովհետեւ ֆիզիկական միջամտություն էր եղել, հայհոյանքներ էին եղել, դրա հետ կապված որեւէ քրգործ չհարուցվեց: Իսկ այս դեպքում ոչ միայն քրգործ հարուցվեց, այլ նաեւ միանգամից վերաորակում տեղի ունեցավ մի այնպիսի հոդվածով, որ պետությունը կարող է կիրառել կալանք: Այդ հոդվածը այն է, որ երիտասարդների հնչեցրած հարցը արդարադատության իրականացմանը խոչընդոտ է: Փաստորեն այդ հարցը լսելուց հետո դատավորը այլեւս չի կարող պատշաճ ձեւով իրականացնել արդարադատություն: Եթե խոսքը լիներ դատավորի նկատմամբ վիրավորանքի մասին, կարելի էր դա քննարկել, բայց արդարադատության իրականացմանը խոչընդոտել համարելը ֆուտուրիզմի «վերին պիլոտաժ» է: Հետո զարմանում են, որ նրանց համարում ենք քաղբանտակյալ: Նրանցից մեկը բառ անգամ չի ասել:

Ինչպես կարելի է ֆուտուրիզմ չհամարել այն գործը, որ հարուցվեց Արման Բաբաջանյանի բողոքի հիման վրա, այնպիսի արարքի համար, որը մի շարք այլ անձնաց է վերաբերում: Որ պատգամավորից այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ, որը կարելի է տարածել նաեւ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կողմից պատգամավոր դառնալու գործընթացի մասով: հետո այս գործը սահուն անցում կատարեց Արսեն Բաբայանի մասով, նրան մեղադրանք առաջադրվեց ՍԴ-ում իշխանության յուրացման համար: Այն դեպքում, երբ եթե խոսք է գնում ՍԴ իշխանության մասին, մենք պատկերացնում ենք այն որպես ինստիտուտ, ոչ թե մեկ անդամ, այն պարագայում, երբ ՍԴ նախագահը որեւէ լրացուցիչ սահմանադրական լիազորություն չունի մյուս ադատավորներից: Դա նույն բանն է, որ մեկը մյուսին գրիպով վարակի եւ սպանության հանցակազմով գործ հարուցեն ու լուրջ դեմքով ասեն՝ պետք է քննենք, տեսնենք՝ հանցակազմ կա, թե չկա, հետո հերոսական երաշխավորագրով ազատ արձակեն»:

Մելիքյանը նշեց, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի գնալու վերաբերյալ նախագիծը եւս ֆուտուրիստական տարրեր է պարունակում. «Վենետիկի հանձնաժողովը հստակ հայտարարել է, որ այստեղ ոչ մի դեպքում չի կարող լինել կամավորության սկզբունքից շեղում: Բայց մենք տեսնում ենք, թե ինչպիսի ճնշումներ կան թե ՍԴ նախագահի, թե այլ դատավորների մասով: Սա կոռուպցիոն մեխանիզմ է, որ մեզնից հավաքած հարկերը պետք է գնան ոչինչ չանող մարդկանց:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախկինում երկար քննարկվել էր, որտեղ պրոֆեսիոնալիզմի համար լուրջ երաշխիքներ էին նախատեսվել: Իշխանությունները հիմա ամբողջությամբ քաղաքական են դարձնում այս մարմինը, նրանց տալիս են բազմաթիվ այլ լիազորություններ, հետո փորձում են ներկայացնել, թե կա առաջընթաց կոռուպցիայի կանխարգելման հարցում:

Իրերն իրենց անունով կոչելուց հետո պետք է ինչ-որ բաներ մշակել, որոնք անտիդոտներ լինեն այս ամենին: Մեր իրավաբանությունը բավական լուրջ դիմադրություն է ցույց տալիս այս ֆուտուրիստական իրավաբանությանը»,-ընդգծեց նա:

 

website by Sargssyan