Այսօր՝ 23 փետրվարի 2020թ., 00:00
Արսեն Թորոսյանը՝ նոր կորոնավիրուսի մասին (տեսանյութ) Իրանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Հնագետները կատալոնական քարանձավում քարե դարի մոտ 100 նկար են հայտնաբերել Ռամոս․ «Լևանտեի» դեմ խաղի մրցավարը բարկացրեց ինձ» Աշոտյանը, Շարմազանովն ու Սահակյանը երգել են Արփինե Հովհաննիսյանի հարսանիքին Ջեֆ Բեզոսը խոստացել է 10 մլրդ դոլար հատկացնել կլիմայի փոփոխման դեմ պայքարելու համար ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը հաղթել է փրայմերիզը Նեւադա նահանգում Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին Պուտինը, Մերկելը, Էրդողանը և Մակրոնը Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կունենան Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մասին խոսակցությունը.Վիկտոր Ենգիբարյան Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Երևանում` 3-4 բալ Իտալիայում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 79 դեպք. այս ցուցանիշով երկիրը Եվրոպայում առաջին տեղում է Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. 4 հարկանի շենքում ամեն րոպե կարող է պայթյուն լինել. Shamshyan.com Էրեբունու քրեական հետախույզները բերման ենթարկվածի մեքենայում հերոին են հայտնաբերել Չափազանց բաց զգեստով Քորթնի Քարդաշյանն առավոտյան թեյ պատրաստելիս (Լուսանկար) Եվրամիությունը Իսրայելին կոչ է արել հրաժարվել Պաղեստինի տարածքներում նոր բնակավայրեր կառուցելու գաղափարից Լարսի ռուսական կողմում 656 բեռնատար կա կուտակված Ապօրինի պարգևատրումը համակարգային կոռուպցիայի բաղկացուցիչ մասն է. Արսեն Բաբայանը՝ ԱԺ-ում բաժանված պարգևավճարների մասին Արփինե Հովհաննիսյանի ու փեսացուի հարսանեկան պարը. տեսանյութ Սա է իշխող ուժի որոշ անդամների բարոյական նկարագիրը Մոսկվայի օդանավակայաններում անհայտ պատճառով ավելի քան 20 չվերթ է հետաձգվել և չեղարկվել ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնի գրին քարտ ստանալու նոր կարգը Երևանում և 6 մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Դանիայում մահացել է հանրահայտ Lego մարդուկի հեղինակը Թուրքիայում բարձրացրել են Սուրբ Սոֆիայի, Անիի ավերակների ու Վանի Աղթամար կղզու մուտքի տոմսերը Օրվա հանդիպումների անոնս Սիրիայում մահանում են աղքատների որդիները, թող պատերազմ գոռացողները մեկնեն Սիրիա. Կարո Փայլան Թրամփը Բոլթոնին մեղադրել է դավաճանության մեջ եւ սպառնացել խանգարել նրա գրքի հրատարակմանը․ աղբյուր Cadillac-ը կներկայացնի իր առաջին էլեկտրամոբիլը Մերիլին Մոնրոյի 18 էրոտիկ լուսանկար, որոնք արվել են նրա կարիերայի սկզբում (Լուսանկարներ) Ֆրանսիայի ՊՆ-ն հայտարարել է Նիգերում 120 ահաբեկչի վերացման մասին «Ոստիկաններն ինձ մոտ Պիկասոյի նկար էին փնտրում: Գրում էին՝ Պուտինից եմ այն ստացել». Պլատինի Մոսկվայի ոստիկաններին չինացիների հետ աշխատելու ուղեցույց են բաժանել Սիրիական բանակը մասամբ ազատագրել է Իդլիբը Իմունոթերապիան քաղցկեղի բուժման առավել հեռանկարային մեթոդներից է. գերմանացի բժիշկ Թուրքիայի տուրիստական բիզնեսն անհանգստացած է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումից. փորձագետ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Մոդելները վերստեղծել են համաշխարհային ճանաչում ունեցող կտավների մերկ բնորդուհիների կերպարները (Լուսանկարներ) Իրանի մի շարք նահանգներում կորոնավիրուսի պատճառով փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները Մոնիկա Բելուչին լուսանկարվել է L՚Officiel Italia նորաձևության հանդեսի համար (Լուսանկար) «Մանչեսթեր Սիթին» պարտության մատնեց «Լեսթեր Սիթիին» Մեծ Բրիտանիան շուտով կսկսի իր քաղաքացիներին կապույտ անձնագրեր տրամադրել Saudi Aramco-ն սկսում է թագավորության խոշորագույն գազի հանքավայրի մշակումը «Չհամոզեք, երգ չեմ գրելու» «Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ԱԻՆ-ը դադարեցրել է որոնողական աշխատանքները ԱՄՆ-ն արտահանման սահմանափակումներ է մտցնում Ռուսաստանի նկատմամբ Արքայազն Հարին և Մեգան Մարքլը չեն կարողանա օգտագործել SussexRoyal ապրանքանիշը «Յուվենտուսն» արտագնա խաղում հաղթեց «Սպալին» (տեսանյութ) Սիբիրում 46 000 տարեկան սառցակալած թռչուն են հայտնաբերել Կարող են արդյո՞ք ստատինները նվազեցնել ձվարանների քաղցկեղի առաջացման ռիսկը Իդլիբում թուրք զինվորական է զոհվել Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում 9 բան, որոնք դանդաղեցնում են նյութափոխանակությունը և խանգարում են նիհարել Մոսկվայում աղբատար բեռնատարը կողաշրջվել է մեքենայի վրա Կոկո Շանելի ստեղծած թևնոցներն մի ամբողջ կարողություն արժեն. ուրճացվա՞ծ գին թե՞ իրականություն (Photo) Բա եթե թալանած գումարները հետ եք բերել, ինչո՞ւ է 9 երեխա ունեցող ընտանիքին Ծառուկյանը մահճակալներ հասցնում. Գևորգ Պետրոսյան Պետությանը պատճառվել է 34 միլիոն դրամից ավելի վնաս ՄԻՊ-ն Արցախում առանձնազրույցներ է ունեցել զինծառայողների և սպայական կազմերի հետ Մեսսին հայտնել է, թե ովքեր են իր որդու սիրելի ֆուտբոլիստները Բացահայտվել են Լուսաձոր համայնքի ղեկավարի ապօրինությունները «Ի՞նչ անեմ, կախվե՞մ». վարորդ Հրաչյա Հարությունյանին նորից են դատում. բացառիկ հարցազրույց Թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ի ու քաղաքապետարանի իմմիտացիան, ինչպես նաև շների ՆԵՐԳԱՂԹԸ Վառ շպար, գանգուր վարսեր․ Իվետա Մուկուչյանը հրապուրիչ կերպարում Նեյմարը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ Սիրիան հայտարարել է, որ երկրի օդային տարածք ցանկացած ներխուժում կգնահատվի որպես ռազմական ագրեսիա Իրանի հետ սահմանը չի փակվի. առողջապահության նախարարը հորդորում է սադրանքներին չտրվել Որոշ հակաբիոտիկներ կարող են բնածին արատներ առաջացնել պտղի մոտ. հետազոտություն Հայտարարված «ընտրական տուրիզմը» խափանվեց տարածաշրջանում կորոնավիրուսի համաճարակի անսպասելի բռնկման պատճառով Քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում. ահազանգ ԱԻՆ-ում Եգիպտոսի դատարանը արդարացրել է երկրի նախկին նախագահի որդիներին Մոորինյու. Առանց հարձակվողների խաղալը խնդիր է Ես գալիս եմ, տեղ ու ժամ ասա. Մենուա Հարությունյանը՝ Պետրոս Ղազարյանին ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կապ հաստատել իրենց հետ Ֆրանսիայում ձերբակալել են «դեղին բաճկոններ» շարժման առաջնորդին Apple-ը գրանցել է ամբողջությամբ ապակյա iPhone-ի արտոնագիրը Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն Իրանը դադարեցնում է ուխտագնացությունները դեպի Իրաք կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով Էրդողանը հայտարարել, որ Թուրքիան Սիրիայում առավել վճռորոշ քայլերի կդիմի Սննդի չափաբաժին՝ տարբեր կենսակերպ ունեցող մարդկանց համար Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված դեպքից հետո
Հարցում

Մարդկային դեմքով ժողովրդական կապիտալիզմի կառուցման հրամայականը

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանի ելույթը «Վերնատուն» հասարական–քաղաքական ակումբի համաժողովին։

. . .

1991–ին քվեարկելով անկախ Հայաստանի օգտին՝ մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը պետության հիմնադիր–փայատիրոջ կարգավիճակ ստացավ, սակայն ժամանակի ընթացքում զրկվեց փայատիրական իրավունքներից։ Ոմանք գերադասեցին արտագաղթել, ոմանք՝ տնվորի կարգավիճակով քաղաքացուց դառնալ բնակիչ, իսկ ոմանք էլ՝ պայքարել։

Մենք հակառակորդին հաղթեցինք պատերազմում, բայց թիկունքում` պետականաշինության գործում, հաջողությունների հետ միասին ունեցանք նաև լուրջ թերություններ։ Մեզ հիմա հավաքական «մենք»–ի լիարժեք հաղթանակ է պետք նաև ներքին կյանքում։

Շատերին թվում էր, թե այդ «մենք»–ը հաղթել է 2018–ի գարնանը, սակայն կյանքը ցույց տվեց, որ երբ դու քո «ես»–ը և ամբոխի վերածված «մենք»–ը ինքնակամ հանձնում ես պատահական մարդու, ապա ստանում ես էժանագին սերիալ։

. . .

Մենք ապրում ենք քաղաքական ու տնտեսական «ականապատված» դաշտում։ Այդ ականները պարբերաբար պայթում են՝ մեծ ու փոքր ցնցումներ առաջացնելով։

Մեզանում առկա են մի շարք ճգնաժամեր.

Սեփականության լեգիտիմության ճգնաժամ,
Քաղաքական լեգիտիմության ճգնաժամ,
Մասնակցային ճգնաժամ,
Կոմպետենտության ճգնաժամ։
Սեփականության լեգիտիմության ճգնաժամն առաջացավ սեփականաշնորհման գործընթացի մեկնարկին զուգահեռ։ Սովետական կեղծ հավասարության ու արդարության սկզբունքին փոխարինելու եկան վայրի շուկայական հարաբերությունները, որոնց արդյունքում հասարակության բևեռացվածությունը հասավ խիստ վտանգավոր չափերի։ Սեփականության վերաբաշխման ուրվականը մշտապես պտտվում է աղքատ ու քաղաքական ցածր կուլտուրա ունեցող երկրներում։

Կապիտալի նախնական կուտակման փուլը բոլոր երկրներում էլ ցավոտ է եղել։ Մենք բացառություն չենք։

Եթե սոցիալ–տնտեսական պայմաններն անտանելի են, ապա մշտապես կա վտանգ, որ քաղաքական պայքարը կկրի բոլշևիկյան բնույթ՝ պոպուլիզմի, փարիսեցիության ու դեմագոգիայի մեծ չափաբաժնով։ Այդպես էլ եղավ 2018–ին։

Սեփականության լեգիտիմության ճգնաժամն է քաղաքական լեգիտիմության ճգնաժամի պատճառներից հիմնականը։ Եվ դրա արդյունքում է, որ քաղաքական պայքարը չի կարող տեղավորվել քաղաքակիրթ խաղի կանոնների շրջանակներում։

Օրվա իշխանությունն առաջնորդվում է «Մահ կամ իշխանություն», իսկ օրվա ընդդիմությունը՝ «Հիմա կամ երբեք» կարգախոսով։ Խորհրդարանին փոխարինելու է գալիս փողոցը, բանականությանը՝ զգացմունքը, ռացիոնալիզմին՝ առասպելաբանությունը։

Տնտեսական ու քաղաքական կյանքից օտարվածությունը զրկում է քաղաքացուն հանրային ու պետական կյանքին մասնակցելու ամբողջական հնարավորություններից։ Առաջանում է մասնակցային ճգնաժամ։ Եթե չկա տնտեսական ժողովրդավարություն, ապա դժվար է գործնականում ստանալ նաև քաղաքական ժողովրդավարություն։ Այդ պայմաններում ընտրական համակարգը չի կարող զերծ մնալ կեղծարար մեխանիզմներից։

Եթե քաղաքացին պաշտպանված սեփականատեր (լինի նա փոքր, միջին կամ խոշոր սեփականատեր) կամ արժանապատիվ վարձատրությամբ աշխատուժ չէ, ապա նա զրկվում է մասնակցային ու ինքնաիրացման հնարավորություններից։

Լուսանցքային քաղաքացին ամենահեշտ մանիպուլացվողն է ու ենթակա է ամբոխացման։ Իսկ ամբոխը երբեք չի կարող պետություն կառուցել, քանզի իշխանության է բերում իր արտացոլանքին՝ անբան ու անպետք մեկին։

Ամբոխը հանցավոր է, ավերիչ ու հակապետական։ Այդ ծառից որակյալ պտուղ չի կարող ընկնել։ Ամբոխն իշխանության է բերում պատմական պատահականությունների, որոնք ոչ կոմպետենտ են, չունեն պետության զարգացման տեսլական և քաղաքականությունն իրականացնում են «օրվա կուրսով»։

2018–ի հայտնի քաղաքական զարգացումների արդյունքում մենք այդպիսի իշխանություն ենք ստացել։ Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանի ու Արցախի հանրապետությունները բազմաթիվ ներքին ու արտաքին մարտահրավերների առաջ են կանգնած։ Իշխանությունների որակը, մեղմ ասած, համարժեք չէ այդ մարտահրավերների բնույթին։

Մեր անվտանգության երախշավորը բանակն է, բայց միայն բանակը չէ։ Անվտանգությունը սկսվում է կրթությունից, հասնում տնտեսությանը և նոր միայն վերածվում հրանոթների ու արկերի։

Տնտեսությունը, կրթությունն ու արդիական պետական կառավարման համակարգն այն գործոններն են, որոնք ավելի մարտունակ են դարձնում բանակը, ավելի անառիկ՝ սահմանները։

Հզոր և դինամիկ զարգացող տնտեսությունը խաղաղության գլխավոր երաշխավորներից է, ռազմաքաղաքական հաշվակշիռը հօգուտ մեզ պահելու կարևոր գործոնը և մեր քաղաքացիներին՝ երկրի իրական փայատիրոջ կարգավիճակում վերահայտնվելու հնարավորությունը։

Մեր տնտեսական քաղաքականությունը կարիք ունի հիմնարար փոխակերպման։ Մեզ պետք է վայրի կապիտալիզմից անցնել մարդկային դեմքով ժողովրդական կապիտալիզմի։

Տնտեսական հարաբերությունները 28 տարվա ընթացքում անցել են մի քանի փուլեր ու այժմ դեմ առել «Տնտեսական հեղափոխության» լոզունգային պատին։

Մի փոքր պատմատնտեսական էքսկուրս

Թեև ընդունված է Հայաստանում փուլերը գնահատել ըստ պետության 1–ին դեմքերի կառավարման տարեթվերի, սակայն տնտեսական քաղաքականության առումով տարեթվերը մի փոքր այլ են։

1–ին փուլ

1991–1997թթ. կարելի է համարել նոմենկլատուրային կապիտալիզմի կամ կլանաօլիգարխիկ հարաբերությունների ձևավորման փուլ։ Այդ տարիներին մեծամասամբ փոշիացվեցին խորհրդային ժառանգությունից մնացած մեր տնտեսական հնարավորությունները: Մեր տնտեսությունը կրճատվեց մոտ 15 անգամ, ժողովրդի կենսամակարդակը պակասեց շուրջ 10 անգամ:

Նույն գործընթացն առկա էր նաև մյուս հետխորհրդային հանրապետություններում: Մեծ էր սուբյեկտիվիզմի գործոնը։ Արևմտյան փորձագետների գնահատմամբ՝ այդ ժամանակահատվածում նախկին ԽՍՀՄ-ի տարածքում մոլեգնում էր այնպիսի թալան, ինչպիսին մարդկությունը մինչև այդ չէր տեսել:

Այս փուլում էր, որ մեր երկրի հիմքում դրվեցին քաղաքական և տնտեսական մեզ հայտնի «ականները»:

2–րդ փուլ

Տնտեսական հարաբերությունների մյուս փուլը 2000–ից մինչև 2007–ն էր։ Տեղի ունեցավ գործարար շերտի կայացումը և շերտավորումը։ Ձևավորվեցին բիզնեսի դասերը, առաջ քաշվեցին տնտեսական զարգացման լոկոմոտիվները, որոնցից շեշտը դրվեց շինարարության վրա։

Բարենպաստ պայմաններ ստեղծվեցին փոքր բիզնեսի զարգացման համար։ Փոքրը ազատ հնարավորություն ուներ աճել մինչև միջին մասշտաբի բիզնես դառնալը, սակայն միջինից դեպի խոշոր բիզնես տանող վերելակը արդեն վատ էր աշխատում։ Արդյունքում՝ առաջանում էր արդարության դեֆիցիտ։

Սակայն նույնիսկ այդ պայմաններում, ճիշտ և էֆեկտիվ կառավարման արդյունքում մեր երկրի տնտեսությունը երկնիշ աճի ցուցանիշներ արձանագրեց: ՀՆԱ–ն 10 տարվա մեջ ավելացավ մոտ 6 անգամ: Որպես հետևանք՝ ՀՀ բյուջեն աճեց մոտ 8 անգամ, մարդկանց կենսամակարդակը՝ մոտ 6 անգամ: Երկրում իսկապես կատարվեց տնտեսական հեղափոխություն:

Այս ամենով հանդերձ հարկ է նշել, որ քվոտայավորված կապիտալիզմի պայմաններում տնտեսությունը կարող է աճել ու փոխել մարդկանց կյանքի որակը, սակայն այդ համակարգը զարգացման բնական լիմիտներ ունի, և եթե տնտեսության դիվերսիֆիկացիան ուշանում է և հետ են մնում քաղաքական ու քաղաքացիական ինստիտուտների բարեփոխումները, ապա կարող են խնդիրներ առաջանալ։ Եվ առաջացան։

Այս փուլում գրանցված տպավորիչ մակրոտնտեսական ցուցանիշները հակադրության մեջ էին քաղաքական համակարգի թերզարգացման վիճակի հետ։ Խզվածությունն ակնհայտ էր։

Պարադոսքն այն էր, որ իշխանությունների՝ տնտեսական աճ ապահովելու քաղաքականությունից օգտվողները ժամանակի ընթացքում դառնում էին նույն այդ իշխանության հակառակորդները, քանզի քաղաքական կյանքում չկար բիզնես դաշտին զուգահեռվող բանաձևը։

Իշխանությունը լեգիտիմ էր իր տնտեսական ցուցանիշներով ու Արցախի հարցում լուրջ բեկում մտցնելով, պարտվողականությունից հրաժարվելով, ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ներգաղթի տարիներ արձանագրելով, բայց խնդիրներ ուներ քաղաքական լեգիտիմության և հանրային ընկալումների հետ, ինչից էլ օգտվեցին երկիրը կործանման հասցրած ռևանշիստական նախկին շրջանակները: Տնտեսական հարաբերությունների երկրորդ փուլն ավարտվեց 2008–ի մարտի 1–ով, որն այդ ուժերի ձգտումն էր և «ականների» հերթական պայթյունի հետևանքը։

3–րդ փուլ

3–րդ փուլի սկիզբ կարելի է համարել 2007–ը, երբ փոխվեց ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական խաղի կանոնը։ Փոխարենը բիզնես–վերելակի ամբողջական աշխատանքի ապահովմանն անցնելու, խնդիր դրվեց «Մեծ բյուջե» ունենալ, ինչը փչացնում էր անգամ մինչև այդ նորմալ աշխատող տնտեսական համակարգերը։ Պետական բյուջեն դարձավ ոչ թե ֆունկցիա տնտեսական կյանքում արձանագրվող գործընթացներից, այլ՝ նպատակ։ Մենք թևակոխեցինք վարչաբյուրոկրատական կապիտալիզմի շրջան։

«Մեծ բյուջեի» քաղաքականությունը և տնտեսության կենտրոնացվածության ձգտումը դարձան տնտեսական ճգնաժամի պատճառ։ Արտագաղթը թափ հավաքեց։ Մակրոտնտեսական ցուցանիշները դարձան մտահոգիչ։

Փորձ արվեց ներքին խնդիրները լուծել արտաքին քայլերով, սակայն դա լրացուցիչ ցնցումներ առաջացրեց։

Տնտեսական քաղաքականության փիլիսոփայությունը չէր կարող քաղաքական դաշտում ցնցումների չբերել։

2018–ին հրապարակը լցվեց քաղաքական ու իրավական նիհիլիզմով, այսինքն՝ մերժմամբ։ Դա ոչ թե մեկ անձի, այլ մի շարք երևույթների ու որոշ դեպքերում նաև պետության մերժում էր, ինչն ամենավտանգավորն է։

2050–ին ընդառաջ

2018–ի մայիսից Հայաստանում հայտարարված է «Տնտեսական հեղափոխություն», բայց բովանդակային առումով չկա բացատրություն, թե ինչ բարեփոխում է արվում և ովքեր են բարեփոխիչները։

Իշխանությունը չի անում այն, ինչ խոստացել էր անել և անում է այն, ինչը խոստացել էր վերացնել։ Այս առումով շատ խորհրդանշական է արագաչափերի պատմությունը։ Արագաչափեր փակող թիմն այժմ մարդկանց արագաչափերի վերածելու քայլեր է իրականացնում։ Դա նույն է, որ աթեիստներն իշխանության գալուց հետո խաչի պաշտամունք մտցնեն։

«Տնտեսական հեղափոխության» շոշափելի արդյունքները հետաձգվել են մինչև 2050 թվականը, քանզի 31 տարվա հեռավորությունից կարելի է խուսափել ներկայի պատասխանատվությունից ու հաշվետվության պարտավորությունից։

Խոստացվել է 15 անգամ մեծացնել ՀՆԱ–ն։ 2050–ին։ Եվ դա այն դեպքում, երբ այս տարվա Տնտեսական ակտիվության ցուցանիշը համահունչ չէ թիրախային այդ թվին։ Նախորդ տարվանն էլ։ Հաջորդ տարվանն էլ։

Ընթացիկ տնտեսական շարժը հիմնականում ապահովվում է ծառայությունների, ավելի կոնկրետ՝ շահումով խաղերի, ինչպես նաև հայտնի պատճառներով դրսից ներմուծվող ավտոմեքենաների վերավաճառքի միջոցով։ Իսկ դա նշանակում է, որ հաջորդ տարի վտանգի տակ է ինչպես բյուջետային մուտքերի ապահովման հարցը, այնպես էլ համեստորն պլանավորած 4,9–տոկոսանոց տնտեսական աճը։ Եթե նույնիսկ ամեն ինչ ըստ պլանի լինի, ապա միևնույն է 2050–ի դրախտային ցուցանիշներին հասնելու համար 2020–ը պաշտոնապես կորած է հայտարարվել։

Ուշագրավն այն է, որ գործող իշխանությունը սև–սպիտակային մոտեցում ունի ոչ միայն քաղաքական, դատաիրավական ու լրատվական դաշտերում, այլ նաև տնտեսական հարթության մեջ։ Կան յուրային բիզնեսմեններ և օտարներ։ Վերջիններիս ուզում են պատերին ծեփել կամ զարկ տալ ասֆալտափռմանը։

Հակահերոս են հռչակված հիմնականում խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, որոնց հետ տարաձայնությունը նաև բոլշևիկյան ենթատեքստ ունի՝ էքսպոպրիատորների էքսպոպրիացա իրականացնելու կամ ավելի պարզ լեզվով ասած՝ «խլելու և բաժանելու» թեմայով։ Բայց դա բլեֆ է։ Բոլշևիկներն էլ էին խոստանում գործարանը բանվորներին ու հողը գյուղացուն տալ, բայց նման բան չեղավ։ Կուլակաթափությունից հետո սով սկսվեց։ Ռոբին Հուդը, միգուցե, գրքային լավ կերպար է, բայց իրական կյանքում դեռ ոչ մի խլող ուրիշի չի տվել խլածը։

Դեռ ոչ մի երկիր չի զարգացել մասնավոր սեփականության ոտնահարման գնով։ Դեռ ոչ մի պետություն չի զարգացել գործատուի և աշխատուժի քաղաքակիրթ հարաբերությունների բացակայությամբ։

Այս իշխանությունը սեփականության վերաբաշխման ու լատենտ կոռուպցիայի, երբեմն նաև բյուջեի բացահայտ մսխման ճանապարհն է ընտրել՝ «Բոլոր իրավունքներն ու լիազորություններն ինձ, իսկ պատասխանատվությունը, «լայվերն» ու «սելֆիները»՝ ձեզ» տարբերակով։

«Տնտեսական հեղափոխության» բովանդակային կողմի բացակայությունը ծնել է իր հերոսներին։ Ըստ ամենավերևից եկող «մեսիջների»՝ այդ հերոսներն են ՀԴՄ կտրոն պահանջող, ոչխար պահող և մոշ հավաքող հպարտ քաղաքացիները։ Ամեն ամիս մեծ ցնծությամբ հայտարարվում է, թե որքան ՀԴՄ կտրոն է տպվել։ ՀԴՄ–ներ պահանջելը Ստախանովյան շարժման պես է ներկայացվում։ Սա, ի դեպ, առանց կատակի։

Այլ մեսիջ իշխանությունը տնտեսական քաղաքականության առումով չի տվել։ Իսկ ինչ էլ որ տվել է, հակառակ պատկերն է ապահովել։

Բերենք միայն մեկ վառ օրինակ։ Իշխանությունը քարոզչական մակարդակով պատերազմ է հայտարարել ծառահատումներին՝ զուգահեռաբար խոսելով «Կանաչ Հայաստան» թեմայով։ «Կանաչին» բառիս բուն և փոխաբերական իմաստով միս ու արյուն տալու համար Իջևանում նույնիսկ ոստիկանական ուժերով «Կոլցո» օպերացիա կազմակերպվեց։ Ծեծվեցին փայտի գործ անողները, բայց կտրված ծառերի քանակը... ավելացավ։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2018–ի «թավշյա» Հայաստանում ավելի շատ ծառ է հատվել, քան մերժված 2017–ի Հայաստանում ու այդ դինամիկան պահպանվում է։

Թեև «տնտեսություն» և «հեղափոխություն» բառերը նույն նախադասության մեջ օգտագործելը վիճահարույց է, բայց եթե դրա տակ դրական ու կտրուկ փոփոխություն է հասկացվում, ապա «տնտեսական հեղափոխության» համար մեզանում անհրաժեշտ է քաղաքական մթնոլորտի փոփոխություն, հրաժարում հասարակությանը մերոնքի ու ձերոնքի բաժանելու մոլուցքից, կոմպետենտ իշխանություն, բարեփոխումների փաթեթ և պրոֆեսիոնալների թիմ։

Մինք պետք է վերանայենք դրամավարկային ու հարկաբյուջետային քաղաքականությունը։ Մեր հարկային համակարգը տարածաշրջանում պետք է բոլոր առումներով ամենաբարենպաստը լինի բիզնեսի համար և հատկապես շահեկանորեն տարբերվի վրացականից։

Մենք կարող ենք տեղական արտադրությունը խթանել և արտահանմանը միտված կուրս վերցնել, եթե վարենք համեմատաբար թույլ դրամի քաղաքականություն, որը տնտեսության իրական աճին ու զարգացմանը միտված քայլերին զուգահեռ պետք է կատարվի, այլապես միայն ինֆլյացիոն բացասական շոկի ականատեսը կդառնանք։

Հասարակությունը պետք է մեծ կոմպրոմիսի և հաշտեցման գնա մասնավոր սեփականության ինստիտուցիոնալ պաշտպանության հարցում, իսկ բիզնեսն էլ իր հերթին պետք է ստանձնի սոցիալական պատասխանատվություն։ Հակառակ պարագայում քաղաքական ցնցումների պակաս չենք ունենա և մի դեմագոգին կփոխարինի մյուսը՝ ավելի վատը։ Իսկ հետևում Երևանն ու Ստեփանակերտն են։

Ամփոփելով նշեմ մի քանի քայլեր, որոնք անհրաժեշտ են մեր տնտեսական համակարգի արդիականացման ու քաղաքացուն պետությունը վերադարձնելու համար։

1) ներմուծման փոխարինում և արտահանմանն ուղղված քաղաքականություն,

2) հիմնական այլ արժույթների հետ համեմատած՝ թույլ դրամի քաղաքականություն,

3) խոշոր բիզնեսի լոկոմոտիվային ու արտահանող ֆունկցիայի ապահովում՝ փոքր ու միջինի հզորացման նպատակադրումով և փոքրից մինչև խոշոր դառնալու վերելակի անխափան գործարկմամբ,

4) տնտեսության իրական հատվածում մասնավոր և պետական ներդրումների ավելացում,

5) պետական ներդրումներ տնտեսական ենթակառուցվածքներում,

6) փոքր և միջին բիզնեսի խրախուսում՝ պրոգրեսիվ հարկման համակարգի, պարզեցված հարկի և հաստատագրված վճարների ճկուն մեխանիզմների ներդրման միջոցով՝ կախված բիզնեսի տեսակից, ծավալներից ու սոցիալական նշանակությունից։

Շատ կարևոր է տնտեսական ժողովրդավարության ապահովումը, որի գլխավոր գործիքներից մեկը բաժնետիրական կառավարման կուլտուրայի ներդրումն ու բորսայական համակարգի գործարկումն է։ Ներդրման հնարավորություն պետք է ունենա անգամ 100 դոլար խնայողություն ունեցողը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է բիզնեսի թափանցիկություն, օրենսդրական բազա և գործիքակազմ։

Սեփականության իրավունքի պաշտպանության և բարենպաստ բիզնես–միջավայրի ձևավորման պարագայում է միայն հնարավոր աշխատուժի իրավունքների պաշտպանության հիմնարար կառույցի՝ արհմիության կայացումը։

Ժամանակակից և լեգիտիմ հարաբերություններն իշխանությունների, գործատուների և աշխատուժի միջև՝ պետության կայուն զարգացման, ցնցումազերծ քաղաքական դաշտի ու արդյունավետ պետական կառավարման համակարգի գրավականներն են։

Մենք դատապարտված ենք հաղթանակի։ Մեզ անհրաժեշտ է նոր որակի Հայաստան, որը կկամրջի հնի ձեռքբերումներն ու ապագային միտված քայլերը, կապահովի փորձի ու երիտասարդության ներդաշնակ հարաբերություններ, կմերժի անցյալի բացասականն ու տեր կկանգնի մեր հաղթանակներին։

website by Sargssyan