1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 11 դեկտեմբերի 2019թ., 00:00
Փաշինյանի լոզունգը, թե ԼՂ խնդրի լուծումը պետք է բավարարի բոլոր կողմերին ոչինչ չասող խոսք է. Ռ. Քոչարյան Իշխանությունն ունի փաստեր, որ Քոչարյանը բացարձակ անմեղ է Ինտելեկտուալ «թիթիզությունները» մերոնց ժանրում չեն. ԿԳՄՍՆ-ն դադարեցրել է «Ինչ, որտեղ, երբ» խաղի ֆինանսավորումը Ո՞վ կդառնա ՀՖՖ նախագահ. իշխանությունն իր թեկածուն ունի Օրենքի խախտմամբ երեխաների որդեգրման քրգործով Ֆրանսիայից մի շարք անձինք են հրավիրվել հարցաքննության Արարատի մարզպետին փոխարինող են պատրաստո՞ւմ Իշխանությունը որոշում է կայացրել ոստիկանապետի և ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնների հարցում Պետք է անձի հաղորդակցության իրավունքը ոտնահարելու գայթակղությունը բացառվի.Մելոյանը՝ գաղտնալսման նախագծի մասին Դատարան ենք դիմել, որպեսզի ԱԱԾ-ն պարտավորվի քրեական գործ հարուցել 4 անձանց նկատմամբ.«Ադեկվադ» Huawei-ը հայտարարել է, որ նոր օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոն կթողարկի Ավտոմատացումը աշխատանքից կզրկի ֆինանսիստներին եւ ապահովագրողներին Աճուրդի կհանվի վիսկիի ամենալիակատար հավաքածուն․ այն 7-8 մլն ֆունտ է գնահատվում Մարդկությանը մեկ անգամ արդեն հաջողվել է կանգնեցնել կլիմայական աղետը 61 տարեկանում մահացել է Roxette խմբի վոկալիստուհի Մարի Ֆրեդրիքսոնը Twitter-ը հրապարակել է տարվա ամենաքննարկված թեմաները Ֆրանսիացիները Երկրորդ աշխարահամարտի տարիների սուզանավը վերածել են աշխարհի ամենամեծ թվային արվեստի կենտրոնի Պատգամավորներից շատերը մեկ տարվա ընթացքում չհասկացան՝ որտեղ են իրենք և որն է իրենց առաքելությունը.Հրանուշ Խառատյան (տեսանյութ) Գուրգեն Եղիազարյանը ծանր վիրահատություն է տարել ԵՄ-ը լիովին աջակցում է Հունաստանին Թուրքիայի հետ սրվող կոնֆլիկտում Պատգամավորի ընկերոջը խփած և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է Էրդողանը չի թաքցնում տարածքային հավակնությունները Իտալացի աջ ծայրահեղական ընդդիմադիր գործիչը հրաժարվել է Nutella-ից՝ իմանալով, որ այն թուրքական պնդուկ է պարունակում Հունաստանը երկու նամակ է ուղարկել ՄԱԿ ծովային սահմանի մասին Թուրքիայի եւ Լիբիայի համաձայնագրի առիթով Մենք չենք թողնելու, որ դուք պատմության մեջ մտնեք որպես Արցախը հանձնողներ ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի նպատակն իշխանությունների կողմից ցանկալի ՍԴ կազմ ունենալն է Հայ և թուրք երիտասարդները Հայաստանում մասնակցել են միջազգային դասընթացի Արտակարգ դեպք Երևանում. դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտը դանակահարել է աշակերտին ՀԴՄ կտրոնների թեմայով ժողովրդի վարչապետը ծաղրում է բոլորին Էրդողանը հավաստիացրել է, որ կհրաժարվի խաղաղության Նոբելյան մրցանակից, եթե ստանա այն Ճապոնիայի պաշտպանության նախկին նախարարի վրա կրակել են իր տան մոտ Արտակարգ դեպք Երևանում. ֆիզկուլտինստիտուտի 18–ամյա ուսանողը դանակի բազմաթիվ հարվածներ ստացած տեղափոխվել է հիվանդանոց ԵՄ-ը ուժեղացված հսկողության տակ է վերցրել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ԱյԹի էքսպերտիզա ՍՊԸ-ի տնօրենը ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀԴՄ չխփելու համար ներում չի լինելու․ Նիկոլ Փաշինյան Նախարարը նկատողություն է տվել, ապա չեղարկել այն Երեւանում ամանորյա տոներին նախնական ծախսվելու է 425-430 մլն դրամ. ընդդիմադիր «Ես պատմություն կերտեցի». 120 000 դոլար արժողությամբ «արվեստի գործ» բանանը կերած վրացին մեկնաբանել է արարքը Չինգիզ Խանը հռչակվել է աշխարհի ամենաբեղմնավոր տղամարդը․ ահա թե քանի կնոջ հետ է նա անկողին կիսել մեկ օրում և քանի միլիոնի հետ է քնել Հոլիվուդի 32-ամյա դերասանուհուն ռեժիսորն ամբողջովին մերկացրել է (Տեսանյութ, լուսանկարներ) ՍԴ դատավորները եւ «պարապության նպաստը» Բոլոր նրանք, ովքեր մտածում են Ամանորը Հայաստանից դուրս նշել, խորհուրդ կտայի հայացքներն ուղղել Երեւանին Ուկրաինացուն դատապարտել են 5 տարի ազատազրկման՝ հավի նկատմամբ առանձնակի դաժան վերաբերմունքի համար Պորոշենկոն որդուն ընկերություն է նվիրել Քրեական աշխարհում հայտնի Ռոբսոնը ծննդյան 50-ամյակին հրավիրել է և «օրենքով գողեր» և պաշտոնյաներ Լուժկովի օգնականը նախկին քաղաքական գործչի մահվան մանրամասներ է հայտնել Արթուր Վանեցյանը շնորհակալությունն է հայտնել Ռ. Կադիրովին՝ ծննդյան շնորհավորանքների համար Սա մեր կողմից ձեռքսեղմման առաջարկ էր. Մակունցը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշի ուղարկելու մասին Apple-ը Նահանգներից բաց չի թողնում իր նախկին աշխատակիցներին Սաքունցն անցել է թույլատրելի բոլոր հնարավոր սահմանները 1998-ին բնակչության զգալի մասը պահանջում էր նստացնել Տեր-Պետրոսյանին. Ռոբերտ Քոչարյան Քիմ Քարդաշյանին քննադատել են նստատեղի եւ որովայնի ֆոտոշոփի համար Մերձավոր Արեւելքից Ամերիկայի հեռանալը օգտակար կլինի միայն Իրանի եւ Ռուսաստանի համար․ Դիկ Չեյնի Վաշինգտոնում կբացվի աշխարհում առաջին այլընտրանքային «գերեզմանատունը», որտեղ դիերն օրգանիկ պարարտանյութի կվերածվեն (լուսանկարներ) Եղանակը՝ Հայաստանում Microsoft-ը պաշտոնապես կդադարեցնի Windows Mobile-ի աջակցությունը Դուեյն Ջոնսոնն ու նրա հայազգի կինը՝ Jumanji: The Next Level-ի հոլիվուդյան պրեմիերայի կարմիր գորգին (լուսանկարներ, տեսանյութ) Աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Դալալոյան․ Բացարձակապես համաձայն չեմ այսպիսի ծայրահեղ որոշման հետ Զելենսկին՝ փարիզյան բանակցությունների մասին. «Դա ոչ-ոքի էր» ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը աշխատողներին աշխատանքից ազատելը ցանկանում դարձնել հնարավորինս անաղմուկ․ հայտարարություն Տաքսիստը բռնաբարել է 18-ամյա պատանուն Ֆրանսիայի արհմիությունները աննախադեպ հզոր գործադուլի կոչ են արել Ռուսաստանը եւ Թուրքիան անհրաժեշտ չեն համարում ընդլայնել անվտանգության գոտին Սիրիայում Բղավոցներ, արցունքներ եւ նմանատիպ այլ բաներ. Պետրոսյանին եւս մեկ սկանդալային ամուսնալուծություն է սպասվում Աբրամովիչը հրաժարվել է վաճառել «Չելսին» մոտ 3 միլիարդ եվրոյով Ռուսաստանը կբողոքարկի WADA-ի որոշումը Բյուջեն լցնելու և դատարանները թեթևացնելու «նոր» մեթոդ՝ 5000 դրամանոց ակտերի հաշվին. տնտեսագետ Հունվարի 1-ից What՛s app-ն այլևս անվտանգ չի լինելու Բաքվում խոշոր առևտրային կենտրոն է այրվել (լուսանկարներ, տեսանյութ) Վարազդատ Հարոյան․ Մենք ֆուտբոլային ազգ ենք, մեզ պետք են նոր հաղթանակներ ՀՀ-ն ստացել է ԱԷԿ-ի համար վարկի օգտագործման ժամկետի երկարացման Ռուսաստանի համաձայնությունը ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանում գերեվարված Արայիկ Ղազարյանի և Կարեն Ղազարյանի հարցերը Ես ու մեր թիմը զրկվել ենք ֆինանսավորումից, որովհետև հանդես ենք գալիս ապազգային ու հակահայ քաղաքականության դեմ «Իմ կանխատեսմամբ՝ Ռուսաստանի հաջորդ նախագահը չի լինի Վլադիմիր Պուտինը». Մարգարիտա Սիմոնյանը խոսել է Պուտինի իրավահաջորդի մասին Ովքե՞ր են առողջության ապահովագրության փաստաթղթի խորհրդատուները Վարչապետը նոր նշանակում է արել «Մալյանն ընդդեմ «Ռեստարտի» գործով նիստը հետաձգվեց. Դավիթ Սիմոնյանը մեղադրական եզրակացությանը ծանոթ չէր Տիգրան Ավինյանի օգնականը՝ արդարադատության փոխնախարար ԱԺ-ն ընդունեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրինագիծը ներկա տեսքով ուղղված է խոսքի ազատության դեմ. Սաթիկ Սեյրանյան
Հարցում

ԱԺ խմբակցությունները նպաստեցին Սահմանադրության դրույթների պահպանմանը

Վերջին օրերին մեր երկրի կյանքում չափազանց հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ. քվեարկության դրվեց օրենսդրական փոփոխության նախագիծ, որն, ըստ էության, հակասում էր սահմանադրությանը, և այն պատգամավորները (խմբակցությունները), որոնք դեմ քվեարկեցին, ուղղակի թույլ չտվեցին սահմանադրության ոտնահարում։

Ազգային Ժողովի կողմից «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծի ընդունումը, որով նախատեսվում էր ԱԽ նիստերին ԱԺ նախագահի մասնակցությունը, ինչպես նաև Անվտանգության խորհրդի նիստի օրակարգի և քննարկվելիք փաստաթղթերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը, կհակասեր Սահմանադրությանը։

Կարծում եմ, որ ավելորդ չի լինի ևս մեկ անգամ հիշեցնել, որ ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածը սահմանում է, որ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա, իսկ 5-րդ հոդվածը նախատեսում է Սահմանադրության բարձրագույն իրավաբանական ուժի մասին դրույթները։ Սահմանադրությունը նախատեսում է նաև, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Իսկ ինչ լիազորություններ է նախատեսում Սահմանադրությունը Ազգային Ժողովի և ԱԺ նախագահի համար։ Սահմանդրության 88-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ 104-րդ հոդվածի 2-րդ մասին համաձայն Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը: Օրենսդիր իշխանության ղեկավարի իրավասությունները արդեն իսկ հստակ նախանշված է վերջինիս սահմանադրաիրավական կարգավիճակով: Սահմանադրության 5,6, 88 և 104 հոդվածներից բխում է, որ Ազգային Ժողովի և ԱԺ նախագահի լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ և նոր լիազորություններ չեն կարող սահմանվել։

Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ինչը ենթադրում է, որ ԱԺ-ն չի կարող հանդես գալ գործադիր իշխանության իրավասությանը վերապահված մարմիններում։ 152-րդ հոդվածը սահմանում է, որ վարչապետն է գլխավորում Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով: Անվտանգության խորհրդի սահմանումը կառավարությանը վերաբերող գլխում, ըստ էության, նշանակում է, որ այս մարմնում, բացի գործադիր իշխանության համակարգի մարմիններից, որևէ այլ մարմնի ներկայացուցչի ներգրավումը կլինի հակասահմանադրական՝ իշխանության տարանջատման սկզբունքի տեսանկյունից։

Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է անվտանգության խորհուրդը: Եվ քանի որ կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, ապա պաշտպանության ոլորտի քաղաքականության մշակումը անվտանգության խորհրդի կողմից, հաստատում է այն փաստը, որ ԱԽ-ն հանդիսանում է գործադիր իշխանության մարմին։ Ընդ որում, այս մարմնի նկատմամբ Սահմանադրության ուժով վերահսկողություն է իրականացնում Ազգային Ժողովը։ Կարծում եմ, որ ԱԺ նախագահի կողմից Անվտանգության խորհրդի աշխատանքներին ֆորմալ առումով ցանկացած մասնակցություն կբերի իշխանությունների տարանջատման սկզբունքի և Սահմանադրական նորմերի խախտման։

Հետևաբար, ԱԺ խմբակցություններն իրենց քվեարկությամբ պարզապես նպաստել են Սահմանադրության դրույթների պահպանմանը։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan