Մենք ցանկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծում գտնի. Բելառուսի դեսպան
Ադրբեջանում Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչը հայտարարել է, որ Բելառուսը կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը՝ հանուն երկու ժողովուրդների բարօրության։
Ինչպես հաղորդում է АПА-ն՝ դեսպանը հայտարարել է. «Մենք կցանկանայինք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը արնահոսող վերք է համարվում, գտնի իր լուծումը, այլեւս երբեք արյուն չթափվի։ Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցեն ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանները, այլեւ Արցախում մարտերի մասնակիցները։ Մենք ցանկանում ենք հակամարտության խաղաղ կարգավորում»։