1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 15 դեկտեմբերի 2019թ., 00:00
ԱՄՆ–ը Հայկական հարցը Թուրքիային ճնշելու համար է օգտագործում.Պոլսո Հայոց պատրիարք Իմ քայլը հիմնադրամի անռեկետ դրամահավաքը 2018 թվականին աշխարհում զենքի վաճառքներն ավելացել են 4,6 տոկոսով. SIPRI «Պոլե չուդես» հաղորդման մասնակիցը կռահել է սխալ գրված բառը եւ հաղթել (Տեսանյութ) «Թավշյա հեղափոխականները սնանկացնում են մասնավոր հեռուստաընկերություններին»․Ռոբերտ Հայրապետյան Գվարդիոլա․ Մենք եւ «Լիվերպուլը» անհավանական խաղացողների շնորհիվ տիտղոսի նշաձողը հասցրել ենք գրեթե 100 միավորի Գիտնականները հայտնաբերել են Երկրի նոր ամենախոր կետը Գազալցակայաններում տիրող վակխանալիան ի՞նչ հարց է, որ դա էլ ունակ չեք կարգավորել «По секрету всему свету» ․ յոթհարկանի ստորգետնյա նկուղ, արեւի տակ ձուկ եւ խաչքարեր. «Խոհանոց» սերիալի դերասանուհին պատմել է Հայաստանի մասին (տեսանյութ) Եվրահանձնաժողովն ուժեղացված վերահսկողություն է սահմանել Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի նկատմամբ Կրակոցներ և գողության փորձ՝ Աբովյան քաղաքում Օրվա հանդիպումների անոնս «Միսս աշխարհ 2019» մրցույթում հաղթող է ճանաչվել Ճամայկայի ներկայացուցիչը ԱՄՆ-ում երիտասարդության հարցերով նախարարը ձերբակալվել է լրագրող Ալեքս Բոզարջյանի հետույքին հարվածելու համար «Շնորհակալ եմ փոխնակ մայրերին»․ Քիմ Քարդաշյանը պատմել է ծննդաբերությունից հետո ցավոտ վերականգնման մասին Տեղի է ունեցել երգչուհի Լիլուի հարսանիքը (լուսանկարներ) Լիբանանի մայրաքաղաքում անկարգությունների հետևանքով ավելի քան 54 ցուցարար է տուժել Մոսկվայում ջերմաստիճանը կարող է գերազանցել ջերմության 133-ամյա ռեկորդը Ստամբուլի օդանավակայանում նոր սերնդի ռեկորդային քանակի թմրամիջոց են բռնագրավել Մարոկոյում հայտնվել է ամբողջովին արեւային էներգիայով մատակարարվող Աֆրիկայում առաջին գյուղը Երազանքի աշխատանք՝ ընկերությունը փնտրում է «սուրճի թագուհու», որը մեկ շաբաթ կանցկացնի ծառաներով ամրոցում Ինչպե՞ս հաղթահարել ծուլությունը Այս ամենը սարսափելի հարված կլինի Արցախի պետականությանը. Դավիթ Բաբայան Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության հաղթանակը հանգեցրել է խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի կտրուկ թռիչքի Շենգավիթ մետրոյի տոնածառը ընդհանրապես իրան զգում ա ինչպես Գազելում... Խոսրովի անտառում բնակվող Նեոն համացանցի աստղ է դառնում. տեսանյութ 15-ամյա տղան հոր BMW-ով մոտ 20 մետր օդային թռիչք անելով, հայտնվել է Երևանյան լճում Երգչուհի Գաբիի պատասխանը՝ փոխքաղաքապետին «Վրացական երազանքը» «Վրաստանի ուղին դեպի Եվրոպա է» կարգախոսով հանրահավաք է անցկացրել Տեսանյութեր` Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի պսակադրությունից ԱՄՆ դեսպանին է ներկայացվել Թուրքիայի պաշտոնական բողոքը Ջոզեֆ Բայդենը ողջունում է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Ցավոք, այլոց պարագայում Վասակը մոռանում է, որ «հանցավորությունն ապացուցելը բացառապես դատարանի գործն է» Բացահայտում. ովքե՞ր են Փաշինյանի ակնարկած տգետները Աշխատանքից ազատում Հ1-ից՝ Արսեն Բաբայանի հետ լուսանկարի պատճառով Գինով դիետա. ի՞նչ է դա Բեյրութում շիաների եւ ոստիկանության միջեւ բախումներ են տեղի ունեցել Լևանդովսկին պատմական արդյունքի է հասել Ո՞ր մթերքներն են անքնություն առաջացնում Բելառուսը 500 մլն դոլարի վարկ կվերցնի Չինաստանից Մոսկվաբնակ հայ մարզիկները Գինեսի նոր համաշխարհային ռեկորդներ են սահմանել (տեսանյութ) Վոլոչկովան ներկայացել է նոր իմիջով (լուսանկար) YouTube-ը ներկայացրել է տասնամյակի ամենահայտնի տեսահոլովակների ցանկը Հրապարակվել է ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի տեքստը Արփի Գաբրիելյանն իր և Միհրան Ծառուկյանի հարսանեկան լուսանկարն է հրապարակել Ծանոթությունների համար նախատեսված անվճար հավելվածները վտանգավոր են Գրիզմանի ու Սուարեսի գոլերը հաղթական չեղան «Բարսելոնայի» համար (տեսանյութ) Ուկրաինայում կորել է ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր․ ըստ հարազատների՝ նրան արտահանձնել են Բաքու Մոդրիչը նոր տուն է գնել 12 մլն եվրոյով (լուսանկարներ) Աշխարհի ամենագեղեցիկ կինը մերկացել է (լուսանկար) Լիլիթ Հովհաննիսյանը դիմել է կտրուկ ոճափոխության (լուսանկար) Արսեն Թորոսյանը դիմել է իրավապահներին Ադրբեջանցիների մասնակցությամբ փոխհրաձգություն Պետերբուրգում (տեսանյութ) Դավիթ Բաբայանը կմասնակցի Արցախի ԱԺ ընտրություններին Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը ամուսնացե՞լ են (լուսանկար) Ահազանգ. ոստիկանը՝ ապօրինի և դաժան շնամարտերի մասնակից Ադրբեջանը սկսել է աննախադեպ որս՝ արտրերկրում ապրող ադրբեջանցի ու օտարերկրյա բլոգերների նկատմամբ ՊՊԳՎ-ն լուծարվում է. 800 հոգու պարտադրել են դիմումներ գրել «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագրին գաղտնալսե՞լ են Պետերբուրգում փրկել են երեխային, որին մայրը ցանկանում էր դուրս նետել պատուհանից Արցախի հետ ռազմական դաշինքի ստորագրումը չի կարող ամիսներով ձգձգվել, ժամանակ չկա․ Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ) Էյֆորիան իջնում է, մարդկանց աչքերը բացվում է (տեսանյութ) Արտակարգ դեպք Երեւանում. Հիվանդանոց են տեղափոխվել 3 դանակահարված պատանիներ Երբ դեռ այս իշխանությունները փողոցում էին, ասում էի՝ հակաարցախյան շարժում է. Շահնազարյան (տեսանյութ) Դոնբասի հարցով ճակատագրական որոշումներ չեն եղել. Պեսկով Սուդանի նախկին նախագահը կոռուպցիայի մեղադրանքով ազատազրկվել է 10 տարով Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագիրը 2019 թվականը ամփոփում է մեծ ձեռքբերումներով Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց Ռուբեն Հայրապետյանին Բելգորոդում դպրոցական աղջկան, որը չի կարողացել վճարել ուղեվարձը, ստիպել են մուրացկանություն անել Չինացիներին մոլորակն այլեւս չի բավականացնում. նոր մոլորակներ են փնտրում Արամ Սարգսյան. Ի տարբերություն նյութապաշտների Ռուբեն Հայրապետյանը տեսակետ ունի Անակնկալ սուպերմարկետում (Տեսանյութ) Ոստիկանությունը բացահայտել է վճարային տերմինալի գողության դեպքը Bentley-ն 24 կարատանոց ոսկուց պատրաստված լեռնային դահուկների եզակի հավաքածու կթողարկի (լուսանկարներ) Բաքվի բռնապետական վարչակարգի արտգործնախարարը մեզ, ըստ էության, սպառնում է, ասպես կոչված, «ռազմավարական համբերությամբ» Տոնածառի մասին Լոնդոնում բողոքում են Բորիս Ջոնսոնի՝ վարչապետ վերընտրվելու դեմ Այս իշխանությունը կճխլվի արցախյան բեռի տակ. Արմեն Աշոտյան Ֆիջիում կարմրուկից 21 մարդ է մահացել Հազվագյուտ երևույթի հետևանքով Չինաստանի երկնակամարում «երեք արև» է հայտնվել (տեսանյութ, լուսանկար)
Հարցում

Ինչո՞ւ դեմագոգիկ պոպուլիզմը կարողացավ իշխանություն գալ Հայաստանում

Ինչո՞ւ դեմագոգիկ պոպուլիզմը կարողացավ իշխանություն գալ Հայաստանում:

Այս հարցը ապագայի առանցքային հարցերից մեկն է, որովհետև եթե հաջորդ իշխանությունները ևս, մեկ այլ պոպուլիզմի ալիքի վրա գան իշխանության, ապա մենք վերջնականապես կորցնելու ենք առողջ քաղաքացիական հասարակություն ունենալու մեր անհրաժեշտությունը: Օրինակ՝ եթե ներկայիս ծայրահեղ լիբերալիզմի դիրքերից հանդես եկող պոպուլիզմին փոխարինելու գա ծայրահեղ ազգայինի դիրքերից հանդես եկող մեկ այլ պոպուլիզմ, ապա ինչպես մամթմատիկայում է՝ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվելու:

Ժողովրդավարություն և պոպուլիզմ. երկուսն էլ հանդես են գալիս ժողովրդի անունից: Սակայն ի տարբերություն ներկայացուցչական ժողովրդավարության (որի հիմքը գիտակից և պատասխանատու քաղաքացին է)՝ պոպուլիզմը ձգտում է կուրացնել մարդկային գիտակցությունն ու բանականությունը: Պատասխանատու քաղաքացին առաջին հերթին մտածող և գիտակից քաղաքացին է, որը պոպուլիզմի թիվ մեկ հակառակորդն է և իրական ժողովրդավարության թիվ մեկ բարեկամն ու հենարանը: Որովհետև պատասխանատու և գիտակից քաղաքացին չի ենթարկվում մանիպուլիացիաների: Նրան հնարավոր չէ խաբել ու մոլորեցնել, հնարավոր չէ սեփական կարծիք փաթաթել, հնարավոր չէ նրա էմոցիաների հաշվին քաղաքական պայքար մղել այլախոհների ու քաղաքական մրցակիցների դեմ:

Մասնագետները նշում են, որ պոպուլիզմը “ձվադրում և զարգանում” է իրական ներկայացուցչական ժողովրդավարության մեջ տեղ գտած թերությունների հաշվին: Պոպուլիզմը երբեք բաց չի թողնում առիթը՝ ժողովրդավարության թերություններից օգտվելու համար: Այն միշտ գտնում է հասարակության մեծ կամ փոքր խմբերի, որոնք ինչ որ հարցերում դուրս են մնացել պետական կառավարման ուշադրությունից և անմիջապես սկսում են “բղավել վերջիններիս իրավունքների ու շահերի համար՝ դրանք հարմարացնելով սեփական պատկերացումներին ու շահերին:

Հատկանշական է, որ վերջին տարիներին պոպուլիզմի ալիքը քաղաքական ազդեցիկ դերակատարություն է տվել տարբեր քաղաքական գործիչների և ուժերի. մասնավորապես Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Նիդերլանդներում, Լեհաստանում, Հունգարիայում, Բրազիլիայում, Ավստրալիայում, Ինդոնեզիայում, Եմենում, Բիրմայում, Վենեսուելաում, Ֆիլիպիններում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Հարավային Սուդանում և այլն:

Թվարկված երկրներից յուրաքանչյուրում պոպուլիզմի համար առիթ են հանդիսացել տարբեր խնդիրներ, հատկապես գլոբալիզացիայի բացասական հետևանանքները, սոցիալական ապահովության մակարդակի անկումը, ազգային ինքնությանը սպառնացող վտանգները, փախստականների հարցերը, ձգձգվող հակամարտությունները, ռասսայական խտրականությունը, աշխատատեղերի կրճատումները, կրոնական հարցերը, հանրային ռեսուրսների անհամաչափ բաշխվածությունը, ԼԳԲՏ-ի իրավունքները, ազգայնական շարժումները, կոռուպցիան և այլն:

Բոլոր երկրներում, այդ թվում նաև մեզ մոտ, պոպուլիստական մոտեցումները ակնհայտ սպառնալիք են դարձել մարդու իրավունքների և ազատությունների համար: Առկա հիմնախնդիրների համար, որպես կանոն պոպուլիստներն ունեն պարզ լուծումներ՝ մեղքը բարդել “ոչ պոպուլյար” քաղաքական ուժերի վրա և վերջինների դեմոնիզացման միջոցով փորձել ամրապնդել սեփական իշխանությունը:

Վերհիշենք՝ 2018թ. ապրիլին երկրի խնդիրների լուծման համար թիվ մեկ "խոչընդոտողը" հայտարարվեց Սերժ Սարգսյանը, հետո Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը, հետո Ռոբերտ Քոչարյանը, հետո ՀՀԿ մեծամասնությամբ խորհրդարանը, հետո ազգային գաղափարախոսության կրող ուժերը (ՀՅԴ, ԲՀԿ), հետո դատարանները, հետո դաշտային հրամանատարները, հետո սահմանադրական դատարանը, առանձիև վերցրած դեպքերում որոշ ՏԻՄ-եր ու այսպես շարունակ: Այս ընթացքում պետական մակարդակով սանձազերծած կամայականնությունների արդյունքում ոտնահարվել են բազմաթիվ մարդկանց իրավունքներ՝ հասցնելով նրանց ինչպես իրավական, այնպես էլ բարոյական մեծ վնասներ:

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ մոնոէթնիկ հասարակությամբ, ունիտար փոքր պետությունները՝ թեկուզև շատ խոցելի են պոպուլիզմի տեսանկյունից, այնուամենայնիվ որպես կանոն ավելի արագ են ընկալում պոպուլիզմի անհեռանկարայնությունը: Մեր երկրում պոպուլիզմի կիրառական մեթոդները կարծես սպառվել են, որովհետև սպառվել են նաև “մեղավոր ճանաչվելիք” ինտիտուտները: Այսինքն, այլևս չկան նոր ինստիտուտներ ու սուբյեկտներ, որոնց վրա հնարավոր լինի բարդել ընթացիկ սոցիալ- տնտեսական ու հանրային այլ պրոբլեմները: Հետևաբար եկել է հիասթափությունները մեղմելու և պոպուլիզմից ու տոտալ մանիպուլյացիաներից սթափվող քաղաքացիների հետ առերեսվելու ժամանակը:

Այս իրավիճակում պոպուլիստներն օգտագործում են վերջին հնարավորությունը՝ շեղող մանևրներով անընդհատ քարոզը (լայվեր, հարցազրույցներ, երկարաշունչ ելույթներ, միապաղաղ բացատրական զրույցներ, անընդհատ կրկնվող տեքստեր, “լեգիտիմացվող” վախի մթնոլորտի ձևավորում, “հոգատար կառավարման” իմիտացիա և այլն) և տեղեկատվական կարճատև առիթներ ստեղծելն ու դրանց զանգվածային քննարկումներ կազմակերպելը:

Աշխարհում դեռ ոչ մի պոպուլիստական ուժ չի կարողացել վերածվել ռացիոնալ կառավարում իրականացնող արդյունավետ քաղաքական սուբյեկտի: Դրանք կամ վերածվել են բռնապետական ռեժիմի, կամ էլ բախվելով գիտակից քաղաքացիների սառը դատողությանը՝ աստիճանաբար հետ են քաշվել քաղաքական ասպարեզից:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

website by Sargssyan