Ինձ համարում եմ ոչ թե քաղբանտարկյալ, այլ պատանդ. Արսեն Բաբայան
Իմ հետ կապված այս ամբողջ գործընթացները կապված են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ: Իշխանությունն ուզում է ամեն կերպ պաշտոնանկ անել նրան: Այս մասին նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Նա անդրադարձավ նաև իր և իր փաստաբանական թիմի հաջորդ քայլերին: