Արայիկ Հարությունյանին Ֆրանսիայում տհաճ անակնկալ էր սպասվում
Պարզվում է՝ պաշտոնական այցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ֆրանսիա այցելած ԿԳՄՍ նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ տհաճ անակնկալ էր սպասվում նաեւ ֆրանսիահայերի կողմից: Ֆրանսիայի ՀՅԴ երիտասարդական միության անդամները Արայիկ Հարութունյանին են փոխանցել Հայաստանի իրենց ընկերների պահանջը՝ պաստառներում նշելով, որ միանում են նրանց:
Ի դեպ, նշենք, որ վաղը կառավարության նիստին զուգահեռ գործադիրի շենքի դիմաց տեղի է ունենալու ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության հերթական ակցիան, իսկ նստացույցը շարունակվում է ԿԳՄՍ նախարարության դիմաց: ՀՅԴ-ականների պահանջը մնում է նույնը. «Արայիկ, հեռացի՛ր»: