Եվս 2 սենատոր աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին

Այս թեմայով
- Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել անմիջապես ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը
- Էրդողանը խոսել է Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշման մասին
- Չավուշօղլուն և Պոմպեոն քննարկել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն օրակարգ մտցնելու հարցը
Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին աջակցել է եւս 2 սենատոր՝ Մայքլ Բենեթն ու Բոբ Քեյսին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն:
Բանաձեւի հեղինակներն են սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը: Տվյալ պահին բանաձեւին աջակցում է ավելի քան 20 սենատոր:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ 405 կոնգրեսականներ կողմ են քվեարկել բանաձեւի ընդունմանը, դեմ են եղել 11-ը, 3-ը՝ ձեռնպահ։