Այսօր՝ 27 նոյեմբերի 2020թ., 00:00
Հայ մասնագետներին մեկուսացրած Փաշինյանը դարձյալ ստում է Տավուշի 7 գյուղ նույնպես կհանձնվեն Ադրբեջանին. ադրբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլու Էդմոն Մարուքյանը հայ ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծման հարցով դիմել է Պուտինին Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին Փաշինյանի տխրահռչակ հեռուստաուղերձը եւս մեկ անգամ ի ցույց դրեց նրա ավարտված քաղաքական ապագան. Արթուր Վանեցյան Հավաքների ազատության արգելքն այլեւս վերացված է. Արթուր Ղազինյան Սոթքի հանքը չի շահագործվում. աշխատողները մենակ են մնացել՝ ադրբեջանցիների դեմ, Հայաստանից որեւէ ներկայացուցիչ չկա «Ինքն իր ընտանիքի անդամի քայլերը չի կարողանում կանխի, ընկել է մեր հետևի՞ց, մարդ է ձերբակալում». Գևորգ Պետրոսյան Փաշինյանը շուտ է կտրվել իրականությունից և գտնվում է այլ իրականությունում. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը ՌԴ-ն Թուրքիայի հետ կապի մեջ է ԼՂ հակամարտության կարգավորման հարցերով Սոթքի բնակիչները չգիտեին, որ թուրքը գալու է և ասելու է՝ «ռադ եղեք ստեղից». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Պեսկով. Պուտինն ինտենսիվ երկխոսության մեջ է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ Քանի որ Հայաստանը չունի իշխանություն, մենք ենք պահանջում բոլոր միջազգային կառուցներից Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, հիվանդ է, չգիտի՝ ինչ է բանակը, ինչ է պատերազմը. Մովսես Հակոբյան. Սոթքի բերած նոր ռիսկերը և Հայաստանի նոր լիդերները Թուրքն իմ գլխավերեւը կանգնած, ես ո՞նց անասուն պահեմ․ Սոթքում անորոշություն է Ի՞նչ է կատարվում Սոթքում ու հանքի հարակից տարածքում (տեսանյութ) ԵԼ․ Մխիթարյանը մասնակցեց «Ռոմայի» հաղթանակին, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ) Վերադարձրու զարդերս ու վճարիր պատվիրածդ հագուստի գումարը. Աննա Հակոբյանի նախկին վարսավիրը` Աննային Նիկոլը Հայաստանից Ադրբեջանին է զիջում երեք կիլոմետրանոց կարեւոր հատված, գուցե նաեւ Գորիս-Կապան ճանապարհը ՀՀ ԶՈՒ ԳՇ-ում չեն անհանգստանում, որ թուրքերը Սոթքում են Փաշինյանը վերջին ճիգով եւ ամեն գնով փորձում է երկարաձգել սեփական իշխանության փլատակները. Լիլիթ Գալստյան «Իմ քայլը» իշխող դաշինքը դեմ քվեարկեց ռազմական դրության վերացմանը ԱԱԾ-ն այս պահին խուզարկում է ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ՝ Աշոտ Անդրեասյանի բնակարանը Հիմա, երբ արդեն մոտենում է ֆեյքերի տերերի հատուցման պահը մեծ խուճապ է սկսվել սրանց շրջանում. Նարեկ Սամսոնյան Իսրայելը սաուդցիներին թույլ է տվել ղեկավարել Արեւելյան Երուսաղեմում բարեգործական կազմակերպությունները Բերձորի առեղծվածը. ո՞ւմ վերահսկողության տակ է ի վերջո լինելու քաղաքը Իմ քայլը ռազմական դրությունն օգտագործում է իրենց խղճուկ գոյությունը երկարաձգելու համար Մեկ ամսվա գնացած երեխաները սեպտեմբերի 27-ից դիրք են պահել․ ժամկետային զինծառայողի մայր Եթե ԱԳ նախարարը չգիտի՝ պատերազմը սկսվում է, երբ դիվանագիտությունը պարտվում է՝ ես ոչ մի սպասում չունեմ իրենից. Մարուքյան Նիկոլ Փաշինյանը մեծ թյուրիմացության մեջ է, որ ասում է՝ հանրային պահանջ չկա․ Գեղամ Մանուկյան Չնայած ինչու եմ զարմանում, նամուս ունեցող մարդը դավաճանի կողքին չէր մնա. Աշոտյանը` նորանշանակ ԱԳՆ-ին 44 օր այս արհավիրքով անցնելուց հետո երեխաները հիմա գնում են բանվորություն անելու. ժամկետային զինծառայողի մայր Բերձորի առեղծվածը. ո՞ւմ վերահսկողության տակ է ի վերջո լինելու քաղաքը Փաշինյանի մնալը օր-օրի ծանրացնում է մեր վիճակը, խորացնում է ազգային աղետը, արժանապատվության ճգնաժամը. իրավապաշտպան Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Մեսին, Ռոնալդուն և մարզական աշխարհի շատ այլ ներկայացուցիչներ արձագանքել են Մարադոնայի մահվանը Թուրքի հետ համագործակցելով Արցախը ոչնչացրեցիր ու հիմա սենատի որոշումից ես հրճվո՞ւմ․ օգտատերերը քննադատում են Փաշինյանին Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին եւ Սենատին․ Գարեգին Բ Անհրաժեշտ էր հաշվի առնել Ավետիք Իշխանյանի հանրային հեղինակությունը. ՄԻՊ-ը՝ իրավապաշտպանին բերման ենթարկելու մասին «Բավարիան» ու «Ռեալը» հաղթանակներ տարան, «Լիվերպուլը» պարտություն կրեց ՄԻՊ-ի նկատմամբ վերջին օրերի հարձակումները համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից. Արման Թաթոյան Պիրլո. Գոհ չեմ «Յուվենտուսի» ցուցադրած խաղից Կորոնավիրուսի մասնիկները կարող են անվտանգ «գոյատեւել» տարբեր մակերեսների վրա մինչեւ մի քանի օր. հետազոտություն Ռուս խաղաղապահները վերահսկում են ադրբեջանական կողմին Քարվաճառի փոխանցման գործընթացը Իբրահիմովիչ. Վնասվածքս այդքան էլ լուրջ չէ Չարեկտարցիները իրենց տներն այրելուց հետո են իմացել, որ գյուղը մնում է հայկական կողմի վերահսկողության ներքո «Սա սադրանք էր իմ նկատմամբ». Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց Ինչպե՞ս կարող է հազար հոգին 10 հազարին շրջապատել. անասուն պետք է լինես նման հրաման տալու համար. Բագրատյան Մեր նահատակված զինվորների մարմինները պահել են սառնարաններում, որ զոհերի մեծ թիվ չասեն. Նարեկ Մալյան Պեսկովը կոչ է արել Ղարաբաղում խաղաղապահների առաքելությունը չշփոթել հումանիտար կենտրոնի աշխատանքի հետ Իսկ դուք գիտեի՞ք ինչքան ցածր է Նիկոլը Նիկոլը միայն սա կարող է անել. Բերման է ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Պեգով․ Պնդում եմ, որ Շուշիի հետ կապված որոշումն ավելի շատ քաղաքական էր, քան ռազմական Որ ասում եմ, ամեն ինչ թողած էր մեր 18-20 տարեկան զինվորի վրա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը պահանջում է ՀՀ կառավարության հրաժարականը Զգացել ե՞ք, որ պետությունը չկա. անգամ կամավորների վրա է մնացել գերիներին փնտրելը. Աղասի Ենոքյան Արմեն Գեւորգյան. Անխուսափելիի մասին՝ կետ առ կետ ՌԴ ԱԻՆ-ը լրացուցիչ աջակցության խումբ է ուղարկել ԼՂ Ֆրանսիան կրկին փորձում է ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի վրա. Le Monde Պատմական ողբերգություն է, երբ երկիրը ղեկավարում է փոքրիկ մարդը, ֆոբիաներով ու քինախնդրությամբ. Նաիրա Զոհրաբյան Բողոքի ակցիա ՔՊ-ի գրասենյակի դիմաց Նիկոլը վախենում եւ զգուշանում է ՀՀ հպարտ քաղաքացիներից Փաշինյանը պետք է հեռանա. Արթուր Վանեցյան Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի համար ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու հարցը Ոչ մի բան չի վերջացել ու Նիկոլը դեռ շատ բան կարող է հանձնել ու կործանել. Կարեն Վրթանեսյան 1250 փախստականներ են Երեւանից վերադարձել Ստեփանակերտ ՀՀ ԳԱԱ նախագահ. Նիկոլը պետք է հեռանա Հայ մոտոհրաձգայինները պայթեցնում են զորամասի զորանոցներն ու շինությունները՝ հեռանալով Քարվաճառից Դու պիտի խելագարվեիր՝ տեսնելով Արցախի փակված դարպասները, իսկ դու կառչել ես աթոռիդ. Լիլիթ Գալստյան Skilling Open 2020․ Լեւոն Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ Ճանապարհը դժվարին է, բայց այն կարող ենք հաղթահարել, եթե բոլորս միասին ենք. Արմեն Սարգսյանը՝ Ամմանում Դոլարի փոխարժեքն անցավ 512 դրամից. Եվրոն թանկացել է ավելի քան 8 տրամով Պուտինը Փաշինյանի ու Ալիեւի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի կարգը Վազգենաշենի բնակիչը մանրամասներ է պատմել գյուղը լքելու մասին. այն հանձնվել է Ադրբեջանին Եթե հուսադրող լիներ, երկրորդ հանդիպում չէինք ուզի. անհետ կորած զինծառայողի հարազատ Հայկական զորքը դուրս է բերվում Քարվաճառից՝ Ադրբեջանին հանձնելուց առաջ. AFP-ն տեսանյութ է հրապարակել Իրավապաշտպանները՝ դիմակավորված ոստիկանների մասին Մենք ողջ ենք ուզում մեր երեխուն, դի՞ ենք տվել, որ դի ուզենք. անհետ կորած զինծառայողների մայրեր
Հարցում

Պահանջում ենք օրինագիծը հանել շրջանառությունից և ձեռնամուխ լինել նոր նախագծի մշակմանը. բաց նամակ ՀՀ օրինագծի առթիվ

ԵՊՀ դասախոսներն իրենց բաց նամակն են հղել ՀՀ նախագահին, վարչապետին և ԱԺ նախագահին՝ վերջերս շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի առիթով:


Նամակն ամբողջությամբ՝ ստորև.

Վերջերս շրջանառության մեջ դրվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը, քննարկվելով բազմաթիվ մասնագիտական խորհուրդներում, արժանացավ բացասական գնահատականների, ավելին՝ առաջաց­րեց ընդհանուր դժգոհություն մտավորականության շրջանում: Դա արտահայտվեց բազմաթիվ հրապարակումներով, մամլո ասուլիսներով, տարբեր լրատվամիջոց­նե­րով բարձրաձայնված քննարկումներով: Զարմանքով արձանագրում ենք, որ օրենքի նախագծի խոցելիության բազմաթիվ մատնանշումներից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարը, բոլոր իրավասու և շահագրգիռ կողմերի քննարկումներ հրավիրելու փոխարեն, հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ, ըստ որի՝ չի պատրաստվում որևէ զիջման գնալ սկզբունքային հարցերում:


Նախագիծն ունի բազմաթիվ անընդունելի և վտանգավոր դրույթներ, որոնցից հատկապես մի քանիսին ցանկանում ենք հրավիրել ձեր ուշադրությունը.

ա) Օրենքի նախագծի անվանումն իսկ անընդունելի է, քանի որ չի կարելի մեկ օրենքում համատեղել մեր երկրի ու ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող երկու այնպիսի ոլորտ, ինչպիսիք են բարձրագույն կրթությունն ու գիտությունը:

բ) Ներկայացված նախագիծը, հիմնականում կարևորելով բարձրագույն կրթության խնդիրները (որոնք որոշ դեպքերում հակասում են արդեն գործող օրենքների դրույթնե­րին), անտեսում է գիտությունը, սահմանափակ տեղ հատկացնելով գիտական գործու­նեութ­յան կազմակերպման ու կանոնակարգման հարցերին: Հատկանշական է, որ 42 էջից բաղկացած օրենքի նախագծում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային վե­րա­բերում է կես էջից էլ պակաս՝ ընդամենը 11 տող: Ոչնչով հիմնավորված չէ ՀՀ Գիտու­թ­յուն­ների ազգային ակադեմիայի մասին 2011 թ. ընդունված օրենքի չեղարկումը:

գ) Որևէ կերպ արդարացված չեն դոկտորական ատենախությունների պաշտպա­նութ­յան վերացման և թեկնածուի գիտական աստիճանը դոկտորականին հավասարեց­նե­լու դրույթները: Դրանով և´ սահմանափակվում է գիտական արդյունավետությունը, և´ խախտ­վում է Եվրասիական միության անդամ երկրներում գործող միասնական գիտական համակար­գը: Հավելենք, որ գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգը գործում է նաև Եվրոպայի մի շարք առաջատար երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Շվեդիա և այլն):

դ) «Բարձրագույն կրթության մասին» գործող՝ 2004 թ. դեկտեմբերի 14-ի օրենքում առկա է հայոց լեզվի ու գրականության, հայոց պատմության պարտադիր դասավանդ­ման դրույթը:

Ներկայացված նախագծում կարևորագույն այս դրույթը լիովին բացակա­յում է: Մինչդեռ, առավել քան համոզված ենք, որ ազգային պետության կերտման արդի փուլում, երբ առաջնահերթ տեղ պետք է հատկացվի աճող սերնդին ազգային արժե­համակարգով դաստիարակելուն, մայրենի լեզվի ու գրականության, հայրենիքի պատ­մության ուսումնասիրությունը պետք է պատշաճ տեղ գտնի մեր կրթահամակարգի բոլոր մակարդակներում:

Բուհերում հայագիտական առարկաների ուսուցումն ազգային անվտանգության խնդիր է, նաև անհրա­ժեշտ է՝ հաշվի առնելով աշխարհի զարգացման ժամանակակից միտումները, դրան­ցում էթնիկության, ազգային ինքնության ու ինքնագիտակցության վերաբերյալ խնդիր­ների կարևորումը:

ե) ԿԳՄՍ նախարարը և նախագիծը ներկայացնողները մայրենի լեզվի ու գրականության, հայրենիքի պատմության պարտադիր դասավանդումը համարում են բուհական ինքնավարության խախտում, մինչդեռ, չգիտես ինչու, նրանք մոռանում են այդ ինքնավարության մասին բուհերի կառավարման մասին նախագծի հոդվածներում: Օրինակ, նախագծի 26-րդ հոդվածի համաձայն՝ հանրային բուհի կառավարման խորհրդը պետք է բաղկացած լինի 12 հոգուց, որից միայն 4-ը պետք է լինեն բուհի ներկայացուցիչները, իսկ 6-ին նշանակելու է ԿԳՄՍ նախարարը: Անընդունելի է նաև 31-րդ հոդվածի 8-րդ կետը, որով դեկանները նշանակվելու են ռեկտորի կողմից (այսօր գործող օրենքով դեկաններն ընտրվում են ֆակուլտետների գիտական խորհուրդ­ներում):

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ պահանջում ենք.

1. նշված օրենքի նախագիծը հանել շրջանառությունից և ձեռնամուխ լինել նոր նախագծի մշակմանը,

2. մինչև նոր նախագծի մշակումը գիտակրթական շրջանակների հետ քննարկել ու հստակեցնել բարձրագույն կրթության և գիտության զարգացման տեսլականը, հայեցա­կարգային մոտեցումները, որոնցից և պետք է բխեն օրենսդրական կարգավորումները:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan