1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 09 դեկտեմբերի 2019թ., 00:00
«Միսս Տիեզերք 2019» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչը (լուսանկարներ,տեսանյութ) Իրինա Շեյքը բացահայտել է իր նոր բոյֆրենդին Սաուդյան Արաբիայի ռեստորաններում այլեւս չեն լինի սեռային հատկանիշով առանձնացված մուտքեր Ադրբեջանը բաց է թողել Ղարաբաղյան հակամարտությունը ուժային միջոցներով լուծելու հնարավորությունները. ռուս փորձագետ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության 1-ին փուլում, նախնական տվյալներով, հաղթում է Սահակ Մաշալյանը Արագածոտնի մարզի Թլիկ համայնքի միակ թեկնածուն պարտվել է Հունվարի 1-ից Երեւանում 5000 աշխատակիցների աշխատավարձեր կբարձրանան. Հայկ Մարության Խանջյան փողոցում վիճաբանության մասնակիցներին «կարմիր բերետները» «փռել են ասֆալտին» Մոսկովյան ծննդատան նախկին ղեկավար Մարինա Սարմոսյանին 4 տուժածների բողոքների հիման վրա կալանավորել են Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ փոխըմբռման հուշագիրը շանտաժի արդյունք է. Հունաստանի ԱԳ նախարար Grand Chess Tour. Լեւոն Արոնյանը գրավեց չորրորդ տեղը Արմավիրի մարզում գնացքը բախվել է ավտոմեքենային. 26-ամյա վարորդին բուժօգնություն է տրամադրվել 700 հազար դոլարանոց «Տոնածառ փարթին» ու Գորան Բրեգովիչը Կարապետյանի և Վարդանյանի «Սոչին» նոր գլխավոր մարզիչ ունի Իսրայելը գլխավորում է Իրանի ագրեսիայի դեմ ուղղված գլոբալ ջանքերը. Նեթանյահու Եկատերինբուրգում ցուցահանդեսի ժամանակ մերկ կանանց նկարները ծածկել են կպչուն թղթերով Պորոշենկոյի վրա փորձել են ձվեր նետել Լիտվայում սպորտային օդանավ է կործանվել. կան զոհեր Բրեգովիչի համերգը շռայլություն է. Ռուբեն Բաբայանը` համերգի համար նախատեսված գումարի մասին 20:00 դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 49.77 տոկոսը․ ԿԸՀ տվյալներ Բացահայտվել է լավ տրամադրությամբ արթնանալու միջոցը Գազի գնի բարձրանալու հավանականությունը չափազանց մեծ է. Վարդան Բոստանջյան Հարոյանն «Ուրալ»-ի կազմում դարձել է գոլային փոխանցման հեղինակ «Արսենալ»-ի գլխավոր մարզչի հարցում հնարավոր է էական շրջադարձ լինի Լիբանանյան սունիթները ցանկանում են, որ Սաադ ալ-Հարիրին կրկին ստանձնի վարչապետի պաշտոնը ՍԴ դատավորներից ազատվելու բոլոր քաղաքական փորձերն անարդյունք էին, դրա համար իշխանությունները դիմում են նրանց վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծին. Արա Ղազարյան «Լեսթերը» հաղթեց եւ մեծացրեց առավելությունը «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ (տեսանյութ) Շոյգուն մեկնաբանել է ՆԱՏՕ-ի հետ վատ հարաբերությունները Ռեժիմը մեկ տարի է ապօրինաբար կալանքի տակ է պահում Արցախի հերոս, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանին. Արթուր Թովմասյան Պոլսի պատրիարքի ընտրություններ. Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի «Յուվենտուս»-ը տևական ժամանակով կորցրեց իր ֆուտբոլիստին Սարավան-Զանգեր հատվածում առկա է մերկասառույց, ինչպես նաև տեղում է ձյուն. ԱԻՆ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը հայտարարություն է տարածել Երգչուհի Վալերիայի որդին ջարդուփշուր է արել իր Jaguar-ը. նա ենթարկվել է վիրահատության Բեռլինում կատարված սպանությունը վնասում է Մոսկվայի հետ հարաբերություններին. Մերկելի իրավահաջորդ Չնայած տարիքին Մոնիկա Բելուչին ներկայացել է համարձակ ֆոտոշարքում Ինչպես են տնտեսում իսկապես հարուստ մարդիկ Բորիս Ջոնսոնը պատմել է իր ամենահամարձակ արարքի մասին Հաջորդ ֆինանսական տարվա Իրանի բյուջեն մշակվել է ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու համար. Ռոհանի Քրեական գործերը սարքվում են շատ ավելի կոպիտ անօրինականությամբ, քան 90-ականներին էր արվում.Արսեն Բաբայան Ռամզան Կադիրովը շնորհավորել է Արթուր Վանեցյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ Նյարդավիրաբույժ Վլադ Չուրեա. «Ուղեղին պետք են ընթերցանություն, երաժշտություն, շոկոլադ և պարեր» «Ավելորդ ծախսեր են».Տնտեսագետը` Կառավարության կողմից քաղաքապետարանին 271 միլիոն դրամ տրամադրելու մասին Եվրանեսթ ԽՎ-ում տապալվեց Մեծամորի ատոմակայանի փակման հարցը դնելու նախաձեռնությունը. Գայանե Աբրահամյան Մոխրագույնի հիսուն նրբերանգների աստղը մերկացել է լողափում (Լուսանկարներ 18+) Լայքի գերին. ինչո՞ւ է թվային մանիպուլյացիաներ անում Փաշինյանը. Անդրանիկ Թևանյան Ո՞րն է Սուարեսի խփած լավագույն գոլը (Տեսանյութ) Ֆուչիկի 29 հասցեում ծառեր են հատվել. քաղաքապետարանը ոչինչ անել չի կարող, տարածքը մասնավոր է (տեսանյութ) 700 անուն ապրաքատեսակներ կթանկանան.տնտեսագետ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կօգնի սիրիացի փախստականներին Զվերև․ Հուսով եմ՝ Ֆեդերերը առաջիկա տարիներին չի ավարտի կարիերան Պենտագոնի ղեկավարը հերքել է 14 000 ամերիկացի զինծառայող Մերձավոր Արեւելք ուղարկելու մասին լուրը Տեր կանգնենք մեր երկրին, այլապես լռությամբ կորցնելու ենք մեր հայրենիքը․ Միհրդատ Մադաթյան «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորներն առաջարկում են նոր հարկատեսակ սահմանել ճանապարհաշինական աշխատանքների համար Իլհամ Ալիեւը մեր ժամանակների ամենահաջողակ առաջնորդներից է. Սալոմե Զուրաբաշվիլի Ֆրանսիայի իշխանությունները մտադիր չեն հրաժարվել կենսաթոշակային բարեփոխումներից՝ չնայած բողոքի ցույցերին 2020 թվականին մեր ծրագրերն ուղղված են լինելու աշխատանքի խրախուսմանը․Բաթոյանն ամփոփել է տարին Ինչո՞ւ են տղամարդիկ խուսափում քեզնից Կարող են առցանց տարբերակով իմանալ գազի ծախսի եւ վճար մասին Աշխարհի տարբեր երկրներում հազարավոր մարդիկ գիշերել են փողոցում՝ ի աջակցություն անօթևանների (լուսանկարներ) Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար Ինչու է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել 1,5 ամսական երեխան. մանրամասներ Խաշի կիրակի. Տիգրան Ավինյանը լուսանկար է հրապարակել դստեր հետ Թրամփը կզարմանա, եթե Փհենյանը թշնամաբար գործի Ապամիջուկայնացման մասին հարցը հանվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգից. ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպան 8 քիչ հայտնի նշան, որոնք վկայում են առողջական լուրջ խնդիրների մասին Հանրապետությունում առաջիկա օրերին ձյուն չի գա Որո՞նք են սելֆիի համար լավագույն սմարթֆոնները 2019 թվականին Արցախում Գվատեմալայի պատվիրակությունը կողմ է արտահայտվել ազգերի ինքնորոշմանը Դոնբասում զոհվել է ուկրաինացի 1 զինվորական, ևս երեքը վիրավորվել են Քայլառաստները արդեն սկսել են Մարտի 1-ի այլ մեղավորներ փնտրել․ Արթուր Դանիելյան Ինչո՞ւ են կանայք միայնակ մնում Մի քեֆ, մի ուրախություն, մի ծախսեր. վայելում են իշխանությունը Արմեն Սարգսյանը հանդիպել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության անդամների հետ Իսրայելի լավագույն ընկերը Վիկտորիա ջրվեժը գրեթե ցամաքել է չափազանց չոր եղանակի հետևանքով Գվարդիոլայի վատագույն արդյունքը «Բարսելոնա Բ»-ից հետո Նյու Դելիում գործարանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 43 մարդ է զոհվել Ինչպե՞ս է Մարիամ Փաշինյանը երգում մեքենա վարելիս 15 խորհուրդ՝ ինչպես խուսափել տոներին գիրանալուց
Հարցում

Փողերը՝ յուրայիններին. ինչ է կատարվում պետական գնումների համակարգում

Վերջին մեկ տարում Հայաստանի պետական գնումների համակարգում մտահոգիչ միտում է նկատվում: Կտրուկ աճել է մեկ անձից գնումների ծավալը, որը, ըստ փորձագետների, թեպետ օրինական է, սակայն կոռուպցիոն զգալի ռիսկեր է պարունակում․ գրում է civilnet.am-ը։


Ոլորտի պատասխանատուները նշում են, որ մեկ անձից գնումները կատարվում են պետական կարիքների համար գնվող ծառայությունների հրատապությամբ, ապրանքների բացառիկությամբ և ժամանակի սղությամբ պայմանավորված, սակայն քիչ չեն դեպքերը, երբ ամիսներ առաջ նախատեսված միջացոռումների համար գնումները ևս կատարվում են մեկ անձի միջոցով:

«Ֆակտորի Փրոդաքշն». մեկ անձով գնումների առաջատարներից


Անցյալ տարի Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների, Երևան քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի հանդիսավոր վառման արարողության միջոցառումները կազմակերպել է մեկ ընկերություն: Այս գնումը կատարվել է կառավարության որոշմամբ՝ առանց մրցույթի՝ մեկ անձից գնման միջոցով, որի համար պետությունը «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությանը վճարել է 54 մլն դրամ (30 մլն դրամ Ամանորի և 20 մլն դրամ՝ Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ):

Այս ընկերությունը վերջին շրջանում մեկ անձով գնման եղանակով խոշոր գործարքներ է կնքում պետության հետ տարբեր ոլորտներում ծառայությունների մատուցման համար:

2017-ին հիմնադրված «Ֆակտորի Փրոդաքշնը» արտոնություն է ստացել նաև արտաքին գործերի նախարարության հայտարարած մրցույթի կազմակերպման դեպքում. նրանց համար գնումը կազմակերպվել է մեկ անձից այն հիմնավորմամբ, որ գնման ենթակա ապրանքը բացառիկ է եղել: Խոսքը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մասին է: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված Հանրապետության հրապարակի գալա համերգի կազմակերպման համար կազմակերպությունը պետբյուջեից ստացել է ավելի քան 76 մլն դրամ, իսկ 2018-ի դեկտեմբերի 9-12-ը անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում ծառայությունների համար՝ մոտ 55 մլն դրամ:

2019-ի ապրիլի 27-ի՝ Քաղաքացու օրվա միջոցառումների անցկացման համար նախատեսվել է 124 մլն դրամ, որից 25 մլն դրամի գնումը կատարվել է այս ընկերությունից՝ կրկին մեկ անձի մեխանիզմով:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի հոդված 23-ը սահմանում է մեկ անձից գնումներ կատարելու պայմանները: Երևան քաղաքում ու մարզերում տոնական միջոցառումների համար գնված ծառայությունների դեպքում այդ պայմաններից որևէ մեկը կիրառելի չէ և բացառիկ բնույթ չի կրում:

Թույլ է տրվել օրենքի խախտում

«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գնումների գործընթացը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա. 1) գնման գործընթացի միասնական կանոններով մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպում, 2) պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնում և նրանց միջև մրցակցության խրախուսում, 3) ցանկացած անձի համար, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարություն:

«Մի շարք ընկերություններ, որոնք ցանկություն են ունեցել իրենց ծառայությունները ևս առաջարկելու, սակայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ոչ մրցակցային գնումների նախընտրության հետևանքով զրկվել են այդ հնարավորությունից»,- մատնանշում է ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ բարձրաձայնելով մեկ անձից գնումներ կատարելու համակարգի խնդիրները:

Նա ընդգծում է, որ մեկ անձով գնումների կատարման գործընթացում թույլ են տրվել «Գնումների մասին» օրենքի խախտումներ: «Օրինակ՝ «Էրեբունի-Երևան 2800-ամյակի տոնակատարության շրջանակում Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 10-ին պայմանագրեր է կնքել մի շարք ընկերությունների հետ, և դրանք չեն կնքվել բաց, հրապարակային մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների հետ: Ավելին, այդ պայմանագրերը չեն ուղարկվել armeps համակարգ և չեն հրապարակվել gnumner.am համակարգում: Գնումների նույն պրակտիկան արձանագրվել է նաև ամանորյա տոնակատարությունները նախաձեռնելիս, և պետական բյուջեից 30 մլն դրամ է հատկացվել մեկ անձից գնում կատարելու համար», - ասում է Սամսոնյանը՝ հավելելով, որ մեկ անձից գնումների դեպքում նախապատվությունը հիմնականում տրվում է մեկ ընկերության՝ «Ֆակտորի Փրոդաքշնին»:

Պետական գնումների համակարգում արտոնյալ դիրքեր ունեցող «Ֆակտորի Փրոդաքշն» ըներության հիմնադիրները շոու բիզնեսում հայտնի անձինք են՝ Վազգեն Պողոսյանը և Ռուդիկ Տեր-Գալստյանը, հայտնում է Մեդիալաբը։ Նրանք երկուսն էլ նախկինում աշխատել են «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում, Հանրային հեռուստաընկերությունում, երբ ղեկավարը Ռուբեն Ջաղինյանն էր։ Այս ընկերությունը թեև շատ երիտասարդ է, սակայն հասցրել է նաև աշխատել նախկին իշխանությունների հետ: Տեր-Գալստյանն ու Պողոսյանը համարվում են Ջաղինյանի մերձավորները։ Ըստ մամուլի հրապարակումների՝ վերջիններս նաև լավ հարաբերություններ ունեն քաղաքային իշխանությունների, մասնավորապես, Երևանի քաղաքապետի հետ։

Մեկ անձով գնումները չեն սահմանափակվում այսքանով: Այլընտրանքի առկայության պարագայում ոչ մրցակցային ձեռքբերումներ (մեկ անձով) են իրականացվում հիմնանորոգման աշխատանքների, ավիավառելիքի, Մաքսային սպասարկման կենտրոնի կառուցման աշխատանքների, խորհրդատվական, գնահատման ծառայությունների, տպագրման աշխատանքների պարագայում: Նույն ընթացակարգով գնումներ են կատարվում նաև միջոցառումների կազմակերպման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, սարքավորումների վերանորոգման և պահպանման, ինչպես նաև ներկայացուցչական ծառայությունների ձեռբերման դեպքերում: Խոսքը տասնյակ միլիարդավոր դրամների մասին է:

Արտոնյալներ կան

Այն, որ պետական գնումների համակարգում նկատվում են արտոնյալ պայմաններից օգտվող ընկերություններ, իսկ մեկ անձով գնումների ծավալը կտրուկ աճել է այս տարվա ինը ամիսներին, արձանագրում է նաև գնումների գործընթացի նկատմամբ հսկողություն իրականացնող «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը։

«Մեր մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ այս տարվա ինը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ թե՛ քանակապես, թե՛ արժեքով աճել է մեկ անձից գնումների ծավալը, որտեղ սովորաբար մասնագետները տեսնում են կոռուպցիոն ռիսկեր: Եթե 2018-ի 9 ամիսներին ոչ մրցակցային գնումների քանակը կազմել է 4 603, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն հասել է 4 963-ի: Ըստ արժեքի ևս աճը բավականին մեծ է: 2018-ին ինն ամիսներին ոչ մրցակցային գնումների ընդհանուր արժեքը եղել է 81,5 մլրդ դրամ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում այն հասել է 108,7 մլրդ դրամի», - մեզ հետ զրույցում նշում է Արմենուհի Բուռնազյանը:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

website by Sargssyan