Այսօր՝ 23 փետրվարի 2020թ., 00:00
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին Պուտինը, Մերկելը, Էրդողանը և Մակրոնը Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կունենան Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մասին խոսակցությունը.Վիկտոր Ենգիբարյան Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Երևանում` 3-4 բալ Իտալիայում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 79 դեպք. այս ցուցանիշով երկիրը Եվրոպայում առաջին տեղում է Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. 4 հարկանի շենքում ամեն րոպե կարող է պայթյուն լինել. Shamshyan.com Էրեբունու քրեական հետախույզները բերման ենթարկվածի մեքենայում հերոին են հայտնաբերել Չափազանց բաց զգեստով Քորթնի Քարդաշյանն առավոտյան թեյ պատրաստելիս (Լուսանկար) Եվրամիությունը Իսրայելին կոչ է արել հրաժարվել Պաղեստինի տարածքներում նոր բնակավայրեր կառուցելու գաղափարից Լարսի ռուսական կողմում 656 բեռնատար կա կուտակված Ապօրինի պարգևատրումը համակարգային կոռուպցիայի բաղկացուցիչ մասն է. Արսեն Բաբայանը՝ ԱԺ-ում բաժանված պարգևավճարների մասին Արփինե Հովհաննիսյանի ու փեսացուի հարսանեկան պարը. տեսանյութ Սա է իշխող ուժի որոշ անդամների բարոյական նկարագիրը Մոսկվայի օդանավակայաններում անհայտ պատճառով ավելի քան 20 չվերթ է հետաձգվել և չեղարկվել ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնի գրին քարտ ստանալու նոր կարգը Երևանում և 6 մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Դանիայում մահացել է հանրահայտ Lego մարդուկի հեղինակը Թուրքիայում բարձրացրել են Սուրբ Սոֆիայի, Անիի ավերակների ու Վանի Աղթամար կղզու մուտքի տոմսերը Օրվա հանդիպումների անոնս Սիրիայում մահանում են աղքատների որդիները, թող պատերազմ գոռացողները մեկնեն Սիրիա. Կարո Փայլան Թրամփը Բոլթոնին մեղադրել է դավաճանության մեջ եւ սպառնացել խանգարել նրա գրքի հրատարակմանը․ աղբյուր Cadillac-ը կներկայացնի իր առաջին էլեկտրամոբիլը Մերիլին Մոնրոյի 18 էրոտիկ լուսանկար, որոնք արվել են նրա կարիերայի սկզբում (Լուսանկարներ) Ֆրանսիայի ՊՆ-ն հայտարարել է Նիգերում 120 ահաբեկչի վերացման մասին «Ոստիկաններն ինձ մոտ Պիկասոյի նկար էին փնտրում: Գրում էին՝ Պուտինից եմ այն ստացել». Պլատինի Մոսկվայի ոստիկաններին չինացիների հետ աշխատելու ուղեցույց են բաժանել Սիրիական բանակը մասամբ ազատագրել է Իդլիբը Իմունոթերապիան քաղցկեղի բուժման առավել հեռանկարային մեթոդներից է. գերմանացի բժիշկ Թուրքիայի տուրիստական բիզնեսն անհանգստացած է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումից. փորձագետ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Մոդելները վերստեղծել են համաշխարհային ճանաչում ունեցող կտավների մերկ բնորդուհիների կերպարները (Լուսանկարներ) Իրանի մի շարք նահանգներում կորոնավիրուսի պատճառով փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները Մոնիկա Բելուչին լուսանկարվել է L՚Officiel Italia նորաձևության հանդեսի համար (Լուսանկար) «Մանչեսթեր Սիթին» պարտության մատնեց «Լեսթեր Սիթիին» Մեծ Բրիտանիան շուտով կսկսի իր քաղաքացիներին կապույտ անձնագրեր տրամադրել Saudi Aramco-ն սկսում է թագավորության խոշորագույն գազի հանքավայրի մշակումը «Չհամոզեք, երգ չեմ գրելու» «Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ԱԻՆ-ը դադարեցրել է որոնողական աշխատանքները ԱՄՆ-ն արտահանման սահմանափակումներ է մտցնում Ռուսաստանի նկատմամբ Արքայազն Հարին և Մեգան Մարքլը չեն կարողանա օգտագործել SussexRoyal ապրանքանիշը «Յուվենտուսն» արտագնա խաղում հաղթեց «Սպալին» (տեսանյութ) Սիբիրում 46 000 տարեկան սառցակալած թռչուն են հայտնաբերել Կարող են արդյո՞ք ստատինները նվազեցնել ձվարանների քաղցկեղի առաջացման ռիսկը Իդլիբում թուրք զինվորական է զոհվել Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում 9 բան, որոնք դանդաղեցնում են նյութափոխանակությունը և խանգարում են նիհարել Մոսկվայում աղբատար բեռնատարը կողաշրջվել է մեքենայի վրա Կոկո Շանելի ստեղծած թևնոցներն մի ամբողջ կարողություն արժեն. ուրճացվա՞ծ գին թե՞ իրականություն (Photo) Բա եթե թալանած գումարները հետ եք բերել, ինչո՞ւ է 9 երեխա ունեցող ընտանիքին Ծառուկյանը մահճակալներ հասցնում. Գևորգ Պետրոսյան Պետությանը պատճառվել է 34 միլիոն դրամից ավելի վնաս ՄԻՊ-ն Արցախում առանձնազրույցներ է ունեցել զինծառայողների և սպայական կազմերի հետ Մեսսին հայտնել է, թե ովքեր են իր որդու սիրելի ֆուտբոլիստները Բացահայտվել են Լուսաձոր համայնքի ղեկավարի ապօրինությունները «Ի՞նչ անեմ, կախվե՞մ». վարորդ Հրաչյա Հարությունյանին նորից են դատում. բացառիկ հարցազրույց Թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ի ու քաղաքապետարանի իմմիտացիան, ինչպես նաև շների ՆԵՐԳԱՂԹԸ Վառ շպար, գանգուր վարսեր․ Իվետա Մուկուչյանը հրապուրիչ կերպարում Նեյմարը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ Սիրիան հայտարարել է, որ երկրի օդային տարածք ցանկացած ներխուժում կգնահատվի որպես ռազմական ագրեսիա Իրանի հետ սահմանը չի փակվի. առողջապահության նախարարը հորդորում է սադրանքներին չտրվել Որոշ հակաբիոտիկներ կարող են բնածին արատներ առաջացնել պտղի մոտ. հետազոտություն Հայտարարված «ընտրական տուրիզմը» խափանվեց տարածաշրջանում կորոնավիրուսի համաճարակի անսպասելի բռնկման պատճառով Քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում. ահազանգ ԱԻՆ-ում Եգիպտոսի դատարանը արդարացրել է երկրի նախկին նախագահի որդիներին Մոորինյու. Առանց հարձակվողների խաղալը խնդիր է Ես գալիս եմ, տեղ ու ժամ ասա. Մենուա Հարությունյանը՝ Պետրոս Ղազարյանին ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կապ հաստատել իրենց հետ Ֆրանսիայում ձերբակալել են «դեղին բաճկոններ» շարժման առաջնորդին Apple-ը գրանցել է ամբողջությամբ ապակյա iPhone-ի արտոնագիրը Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն Իրանը դադարեցնում է ուխտագնացությունները դեպի Իրաք կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով Էրդողանը հայտարարել, որ Թուրքիան Սիրիայում առավել վճռորոշ քայլերի կդիմի Սննդի չափաբաժին՝ տարբեր կենսակերպ ունեցող մարդկանց համար Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված դեպքից հետո Բանակցային գործընթացը ֆեյքային-լայքային-լայվային սոուսով չես կարող համեմել Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահի հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արցախում Արարատ Միրզոյանը հանդիպել է Աշոտ Ղուլյանին Երեւանում քիմիկոսների ուսանողական առաջին մրցաշարն է տեղի ունեցել Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ Քաղաքացիական տրանսպորտի համար պաշտոնապես բացվել է Դամասկոս-Հալեպ ավտոճանապարհը Սանդերսը Մոսկվային խորհուրդ է տվել «հեռու մնալ» ԱՄՆ ընտրություններից
Հարցում

Մեկ անձից առանց մրցույթի գնումների ցանկն ընդլայնում են

Ֆինանսների նախարարությունը որոշել է փոփոխել պետգնումների մասին օրենքը եւ լրացրել է մեկ անձից գնումների կատարման ցանկը։ Իսկ մեկ անձից կատարվող գնումները ոտքից գլուխ կոռուպցիոն ռիսկեր են։ Ըստ այդ լրացումների՝ «մեկ անձից կարող են գնվել, օրինակ, մշակութային կամ գեղարվեստաստեղծագործական միջոցառումների կազմակերպման շրջանակում ապրանքներ, աշխատանքներ եւ ծառայություններ՝ բացառությամբ շինարարական աշխատանքների, պարտատոմսերի թողարկման, վերաբացման եւ հետգնման ծառայություններ, պետական կամ համայնքային հիմնարկից տեղական ինքնակառավարման մարմնի կարիքների համար ծառայություններ, բանկային սպասարկման ծառայություններ, պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունից ապրանքի, աշխատանքի եւ ծառայություն, եթե տվյալ կազմակերպության ստեղծման նպատակը՝ կանոնադրությամբ նախատեսված հիմնական գործունեության առարկան, հիմնադրին գնման առարկա հանդիսացող ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումն է»։

Ինչպես նաեւ՝ պետության եւ համայնքի 50 տոկոսից ավելի մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունից այնպիսի ապրանքների, աշխատանքների եւ ծառայություններ, որոնք չեն կարող իրականացվել այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից եւ այլն։
Նախկինում նման հնարավորություն նախատեսված էր միայն պետբյուջեի հաշվին կատարվող գնումների դեպքում՝ ՀՀ կառավարության որոշմամբ:

Այս լրացումներում անհասկանալի կամ վիճահարույց դրվագներ շատ կան։ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին հարցրինք, թե սա արդյոք կանաչ լույս չի՞ վառում մեկ անձից չհիմնավորված գնումների համար, առանց մրցույթ հայտարարելու։
«Ես ամբողջությամբ նախագիծը չեմ նայել, գիտեմ, որ պլանավորման մեջ կա մի նախագիծ, որը պետք է դրվեր շրջանառության մեջ։ Դա վերաբերում էր մշակութային միջոցառումների բովանդակային մասին։ Այսինքն, օրինակ՝ թատրոնի գնում պետք է լինի, որը վերաբերում է բեմական հագուստին կամ ինչ-որ դեկորացիայի, թատրոնները գնումների օրենսդրությամբ չէին կարողանում հստակ գնումներ անել, եւ այդ մասով որոշում կայացվեց, որ պետք է հնարավորություն ընձեռվի մեկ անձից գնել, բայց դա չպետք է վերաբերի տեխնիկական մասին։ Օրինակ՝ եթե համերգ է կազմակերպվում, գուցե հնարավոր լինի որոշել, թե որ երգիչը հանդես գա, կամ ինչ ներկայացում լինի, բայց բեմական տեխնիկան, որը հստակ հնարավոր է տեխնիկական բնութագրերի միջոցով նկարագրել, ապա դա պետք է լինի արդեն մրցութային ընթացակարգով։ Եթե հնարավոր լինի տեխնիկական գնումներն անել մեկ անձից, ապա դա անընդունելի է, եթե վերաբերում է բացառապես բովանդակությանը եւ բովանդակային տարրերին, ապա նորմալ է»,- պատասխանեց Խաժակյանը։

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծում է, որ պետք է սահմանափակումներ նույնպես ներառվեն, հակառակ պարագայում կոռուպցիոն վտանգներ իրապես կարող են լինել․ «Ընդհանրապես, կառավարությունը միշտ էլ մեկ անձից գնման իրավունքն ունեցել է, օրենքով դա թույլատրված եղել է, ուղղակի այստեղ պետք է նայել հրատապությունը, օրենքում պետք է պատճառաբանություններ լինեն, որ եթե մեկ անձից գնում պետք է կատարվի, ապա դա պետք է ունենա որոշակի չափորոշիչ եւ պատճառաբանում, որովհետեւ մրցույթի դեպքում չափորոշիչներ կան, մասնակցում են՝ հաղթում են։ Հիմա, որպեսզի կոռուպցիոն ռիսկեր չլինեն, կողմնակալություն չլինի, ծանոթ-ընկեր-բարեկամով չլինի, եւ ամեն ինչ թափանցիկ լինի, պետք է ուղղակի չափորոշիչներ ներդրվեն։

Օրինակ՝ կարող է լինել միջոցառման հրատապություն, որ այն պետք լինի կարճ ժամանակում կազմակերպել, եւ մրցույթ հնարավոր չէ անել, կամ ոլորտներում լինեն առանձնահատկություններ, որոնց դեպքում մրցութային կարգով գնում անլիս պետությունը ոչ միշտ է շահում, օրինակ՝ կարող է լինել, որ մենք այդ ոլորտում չունենանք ձեռնարկատիրական գործունեություն ծավալող, որոնք կարողանան գնումներին մասնակցել եւ այլն։ Օրինակ՝ բիզնեսի մեջ հարկային մարմիններն ասում են, որ 300 հազար դրամից ավելի կանխիկ գործարքներ չկատարվեն, կամ եթե շուկայից ես գնումներ կատարում, ինչ-որ լիմիտ է դրել, հիմա այստեղ էլ կարող են լիմիտ դնել․ եթե միանձնյա գնում է կատարում, ապա այդ գումարի չափն էլ լիմիտավորվի, եթե գումարը շատ մեծ է, ապա կարող են իսկապես կոռուպցիոն ռիսկեր լինել։ Այդ ամենը պետք է արտացոլվի օրենքի նախագծում»։

Մակարյանին հարցրինք՝ եթե մեկ անձից գնվող ծառայությունների ու ապրանքների ցանկն ընդլայնվում է, դա չի՞ նշանակում, որ մրցույթով ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների ցանկն է նվազում։ «Ճիշտ է։ Էլի պետք է զգույշ վերաբերվենք։ Մենք միշտ ասում ենք, որ գնումները հոյակապ գործիքակազմ են հանդիսանում փոքր ու միջին բիզնեսի համար, իրենք գնումներին մասնակցելով՝ կարող են իրենց ձեռնարկատիրական կայունությունը կամ եկամուտն ապահովել, ու եթե գնումները միշտ մեկ անձից կատարվեն, ապա մյուսներն ուղղակի դուրս են շպրտվում եւ հնարավորություններ չեն ստանում։ Դրա համար այդտեղ նույնպես պետք է սահմանափակումներ լինեն․ օրինակ՝ կարող է մեկ անձից գնում կատարել ոչ ավել, քան 2 անգամ կամ 1-2 տարվա ընթացքում, այսինքն՝ ոչ թե ամեն ամիս մեկ անձից գնում կատարի, այլ լիմիտավորվի, թե ինչքան հնարավորություն ունի առավելագույնը։ Գնումների մի շատ խնդրահարույց մաս էլ հանդիսանում էր հետգնումային մասը․ գնումներն իբր թե եղան, ավարտվեցին, բայց իրականում թե ինչ առան, ինչ դրեցին, այդ ապրանքը կա՞, թե՞ չկա, մնացե՞լ է, թե՞ մեկ ամիս հետո ջարդվեց, պարզվեց՝ անորակ է եւ այլն։ Այսինքն՝ հետգնումային մոնիթորինգի մասը պետք է նաեւ հստակ լինի»,- ասաց Մակարյանը։

hraparak.am

website by Sargssyan