1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 08 դեկտեմբերի 2019թ., 00:00
ՍԴ դատավորներից ազատվելու բոլոր քաղաքական փորձերն անարդյունք էին, դրա համար իշխանությունները դիմում են նրանց վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծին. Արա Ղազարյան «Լեսթերը» հաղթեց եւ մեծացրեց առավելությունը «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ (տեսանյութ) Շոյգուն մեկնաբանել է ՆԱՏՕ-ի հետ վատ հարաբերությունները Ռեժիմը մեկ տարի է ապօրինաբար կալանքի տակ է պահում Արցախի հերոս, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանին. Արթուր Թովմասյան Պոլսի պատրիարքի ընտրություններ. Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի «Յուվենտուս»-ը տևական ժամանակով կորցրեց իր ֆուտբոլիստին Սարավան-Զանգեր հատվածում առկա է մերկասառույց, ինչպես նաև տեղում է ձյուն. ԱԻՆ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը հայտարարություն է տարածել Երգչուհի Վալերիայի որդին ջարդուփշուր է արել իր Jaguar-ը. նա ենթարկվել է վիրահատության Բեռլինում կատարված սպանությունը վնասում է Մոսկվայի հետ հարաբերություններին. Մերկելի իրավահաջորդ Չնայած տարիքին Մոնիկա Բելուչին ներկայացել է համարձակ ֆոտոշարքում Ինչպես են տնտեսում իսկապես հարուստ մարդիկ Բորիս Ջոնսոնը պատմել է իր ամենահամարձակ արարքի մասին Հաջորդ ֆինանսական տարվա Իրանի բյուջեն մշակվել է ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու համար. Ռոհանի Քրեական գործերը սարքվում են շատ ավելի կոպիտ անօրինականությամբ, քան 90-ականներին էր արվում.Արսեն Բաբայան Ռամզան Կադիրովը շնորհավորել է Արթուր Վանեցյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ Նյարդավիրաբույժ Վլադ Չուրեա. «Ուղեղին պետք են ընթերցանություն, երաժշտություն, շոկոլադ և պարեր» «Ավելորդ ծախսեր են».Տնտեսագետը` Կառավարության կողմից քաղաքապետարանին 271 միլիոն դրամ տրամադրելու մասին Եվրանեսթ ԽՎ-ում տապալվեց Մեծամորի ատոմակայանի փակման հարցը դնելու նախաձեռնությունը. Գայանե Աբրահամյան Մոխրագույնի հիսուն նրբերանգների աստղը մերկացել է լողափում (Լուսանկարներ 18+) Լայքի գերին. ինչո՞ւ է թվային մանիպուլյացիաներ անում Փաշինյանը. Անդրանիկ Թևանյան Ո՞րն է Սուարեսի խփած լավագույն գոլը (Տեսանյութ) Ֆուչիկի 29 հասցեում ծառեր են հատվել. քաղաքապետարանը ոչինչ անել չի կարող, տարածքը մասնավոր է (տեսանյութ) 700 անուն ապրաքատեսակներ կթանկանան.տնտեսագետ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կօգնի սիրիացի փախստականներին Զվերև․ Հուսով եմ՝ Ֆեդերերը առաջիկա տարիներին չի ավարտի կարիերան Պենտագոնի ղեկավարը հերքել է 14 000 ամերիկացի զինծառայող Մերձավոր Արեւելք ուղարկելու մասին լուրը Տեր կանգնենք մեր երկրին, այլապես լռությամբ կորցնելու ենք մեր հայրենիքը․ Միհրդատ Մադաթյան «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորներն առաջարկում են նոր հարկատեսակ սահմանել ճանապարհաշինական աշխատանքների համար Իլհամ Ալիեւը մեր ժամանակների ամենահաջողակ առաջնորդներից է. Սալոմե Զուրաբաշվիլի Ֆրանսիայի իշխանությունները մտադիր չեն հրաժարվել կենսաթոշակային բարեփոխումներից՝ չնայած բողոքի ցույցերին 2020 թվականին մեր ծրագրերն ուղղված են լինելու աշխատանքի խրախուսմանը․Բաթոյանն ամփոփել է տարին Ինչո՞ւ են տղամարդիկ խուսափում քեզնից Կարող են առցանց տարբերակով իմանալ գազի ծախսի եւ վճար մասին Աշխարհի տարբեր երկրներում հազարավոր մարդիկ գիշերել են փողոցում՝ ի աջակցություն անօթևանների (լուսանկարներ) Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար Ինչու է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել 1,5 ամսական երեխան. մանրամասներ Խաշի կիրակի. Տիգրան Ավինյանը լուսանկար է հրապարակել դստեր հետ Թրամփը կզարմանա, եթե Փհենյանը թշնամաբար գործի Ապամիջուկայնացման մասին հարցը հանվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգից. ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպան 8 քիչ հայտնի նշան, որոնք վկայում են առողջական լուրջ խնդիրների մասին Հանրապետությունում առաջիկա օրերին ձյուն չի գա Որո՞նք են սելֆիի համար լավագույն սմարթֆոնները 2019 թվականին Արցախում Գվատեմալայի պատվիրակությունը կողմ է արտահայտվել ազգերի ինքնորոշմանը Դոնբասում զոհվել է ուկրաինացի 1 զինվորական, ևս երեքը վիրավորվել են Քայլառաստները արդեն սկսել են Մարտի 1-ի այլ մեղավորներ փնտրել․ Արթուր Դանիելյան Ինչո՞ւ են կանայք միայնակ մնում Մի քեֆ, մի ուրախություն, մի ծախսեր. վայելում են իշխանությունը Արմեն Սարգսյանը հանդիպել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության անդամների հետ Իսրայելի լավագույն ընկերը Վիկտորիա ջրվեժը գրեթե ցամաքել է չափազանց չոր եղանակի հետևանքով Գվարդիոլայի վատագույն արդյունքը «Բարսելոնա Բ»-ից հետո Նյու Դելիում գործարանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 43 մարդ է զոհվել Ինչպե՞ս է Մարիամ Փաշինյանը երգում մեքենա վարելիս 15 խորհուրդ՝ ինչպես խուսափել տոներին գիրանալուց Քենդալ Ջենները միկրո բիկինիով գիրք է ընթերցել նավի վրա Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար բաց են անվաշղթաների կիրառման դեպքում Օրվա հանդիպումների անոնս Այսօր ՏԻՄ ընտրություններ են 7 մարզերի 16 համայնքներում Անգլիայի առաջնության ակումբները ակցիա իրականացրեցին ի աջակցություն ԼԳԲՏ համայնքի Դանիայում ուզում են մթնոլորտ վնասակար արտանետումների կրճատման մասին օրենք ընդունել ՄԱԿ-ը մտադիր է 2020 թվականին հումանիտար օգնություն ցուցաբերել 109 մլն մարդու Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող երգիչների ցուցակը Պակիստանում պարզել են 600-ից ավելի աղջիկների ինքնությունը, որոնց վաճառել են չինացի փեսացուներին Թուրքիան հանդես է գալիս ավստրիացի գրող Խանդկեին Նոբելյան մրցանակ շնորհելու դեմ Ովքեր են տասնամյակի առավել մեծ ժողովրդականություն վայելող երաժիշտները Մեքսիկայում բնական կարիքները փողոցում հոգալու համար նախատինք ստացած նախկին կապիտանն սպանել է 4 մարդու Մեսին շրջանցեց Ռոնալդուին Լա Լիգայում ձևակերպած հեթ-տրիկների քանակով Հյուսիսային Կորեան հայտարարել է «կարեւոր փորձարկումներ» անցկացնելու մասին Դեկտեմբերի 8-ը Նկարչի միջազգային օրն է Կիևը պնդում է անջատականների կողմից ուկրաինացի զինվորներին մահապատժի ենթարկելու փաստերը Դաշնակցությունը ծավալուն տեղեկատվական գրոհի է ենթարկվում պրոիշխանական անցողիկ ուժերի կողմից Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում ինքնաթիռները ձնաբքի պատճառով չեն կարողանում վայրէջք կատարել Արհեստական բանականությունն ավարտին կհասցնի Բեթհովենի անավարտ սիմֆոնիան Բասկովը նշել է, որ չի կարելի մեկ ակնթարթում ջնջել Ռոտարուի 50 տարիների ներդրումը «Մանչեսթեր Սիթի»-ին պետք է հաղթեինք 3-4 գոլի առավելությամբ. Սուլշեր Չինաստանում ծնվել են աշխարհում առաջին խոզուկ-կապիկները Հեղափոխական կինո. 5 ֆիլմ Վերջին տարիներին օվկիանոսներում դիտարկվում է թթվածնի մակարդակի կրճատում․ հետազոտություն Թրամփը խոսել է իր և Կիմ Չեն Ընի «գերազանց հարաբերությունների» մասին
Հարցում

«Այնպիսի տպավորություն էր, որ Լավրովը մեծագույն հաղթանակ է տարել». Կոլերով

168.am-ի զրուցակիցն է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը

–Պարոն Կոլերով, ավարտվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա պաշտոնական այցը Երևան, որը վերջին 2 տարվա ընթացքում նման մակարդակով առաջին այցն էր ՀՀ և ուշագրավ էր հատկապես այն հանգամանքով, որ տեղի ունեցավ հայ-ռուսական հարաբերություններում որոշակի տարաձայնությունների, ինչպես նաև՝ որոշ դրական լուրերի ֆոնին: Սակայն ընդհանուր առմամբ այցը գնահատվեց հաջողված, քանի որ ՌԴ ԱԳ նախարարը, ի տարբերություն ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության մասին իր նախկին կոշտ դիտարկումների, հանդես եկավ էապես դրական տոնայնությամբ: Ինչո՞ւ: Ի՞նչ է փոխվել այս կարճ ժամանակահատվածում:

–Սերգեյ Լավրովի այցի գլխավոր ձեռքբերումը նոր առաջընթացն է ամերիկյան բիոլոգիական լաբորատորիաների շուրջ հայ-ռուսական համագործակցության հարցում: Դա կարևոր է, առավել ևս, որ այս հարցը մինչ այսօր լուծված չէ` չնայած այն հանգամանքին, որ այդ լաբորատորիաները հայտնվել են Սերժ Սարգսյանի օրոք, իսկ Սերժի ողջ «ժառանգությունը» 90 տոկոսով մերժվում է Փաշինյանի կողմից, ուստի տարօրինակ էր այս երկարաձգումը, և այդ տարօրինակությունը մասնակիորեն հաղթահարվում է, երևան են գալիս որոշ պայմանավորվածություններ: Սա գլխավոր ձեռքբերումն էր:

Չենք կարող չնկատել այն, որ Սերգեյ Լավրովի հռետորաբանությունը, լեքսիկոնը, ես կասեի՝ նույնիսկ էմոցիաներն աննախադեպ էին: Այնպիսի տպավորություն էր, որ Լավրովը մեծագույն հաղթանակ է տարել, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ հաղթանակ է, եթե չհաշվենք բիոլոգիական լաբորատորիաների շուրջ համագործակցությունը, որոնցով ռուսական մի շարք գերատեսչություններ զբաղվում էին արդեն վաղուց:

–Դուք կարծում եք, որ ռուս մասնագետների մուտքը բիոլոգիական լաբորատորիաներ նախատեսող հուշագրի պատրաստում հաղթանակ չէ՞ ռուսական կողմի համար:

–Դա լավ արդյունք է, դրանով կարելի է հպարտանալ, բայց հռետորաբանությունը, լեքսիկոնը, ինչպես ասացի, զգացմունքները և նույնիսկ Լավրովի հիացմունքը, անկասկած, չափից ավելին էր ու զարմանալի:

–Ըստ Ձեզ՝ կա՞ն պայմանավորվածություններ, որոնց մասին մենք չգիտե՞նք:

–Ոչ, ես կարծում եմ, որ Լավրովի հիացմունքը չի համապատասխանում նրա այցի փաստացի արդյունքներին: Այդ հիացմունքը հայկական կողմը պետք է իսկապես ճիշտ իմաստավորի և մեկնաբանի:

–Ըստ Ձեզ՝ ի՞նչն է այդ հիացմունքի հիմքում, ինչպես Դուք եք նշում:

–Լավրովի հիացմունքը նշանակում է՝ ՌԴ իշխանությունների ծայրահեղ դրական տեսակետ, ծայրահեղ դրական, կա ծայրահեղ բացասական, կա միջին, չափավոր և այլն, այսինքն՝ այդ հիացմունքը կրում է հռետորաբանական բնույթ: Դա դատարկ հռետորաբանություն է: Դրա ետևում իրականություն չկա: Ինչո՞ւ Լավրովը ցանկացավ վերցնել իր վրա բարի հետաքննիչի դերակատարություն: Կարծում եմ՝ այն պատճառով, որ առաջին հերթին՝ Լավրովը ցանկանում է ամրապնդել սեփական անձնական իշխանական դիրքերը: Դա նրան հարկավոր է հատկապես ներկայումս, երբ ԱԳՆ համակարգում նախկին անդրկովկասյան համակարգողը՝ Գրիգորի Կարասինը, սկզբից անցավ թոշակի, իսկ կարճ ժամանակ անց վերադարձավ պաշտոնի և դարձավ ՌԴ-ի հատուկ ներկայացուցիչը Վրաստանի մասով: Իհարկե, սա ուժեղ, տհաճ ներարկում էր Լավրովի ԱԳՆ-ին, և Լավրովն իրավաչափորեն զգում է մրցակցություն, առավել ևս, երբ Կարասինի գործունեության արդյունքները Վրաստանի ուղղությամբ հնարավոր չէ համարել փայլուն: Լավրովը ցանկացավ ներկայացնել իր այցը Երևան՝ որպես հզոր, արդյունավետ:

Մի շարք գերատեսչություններ, թե որոնք՝ չեմ մանրամասնի, շատ հարցեր ունեն Փաշինյանի քաղաքական գծի վերաբերյալ, և մեր երկկողմ հարաբերությունների գլխավոր ձեռքբերումը ներկայումս ռազմական համագործակցությունն է: Բայց ռազմական համագործակցությամբ Լավրովը չի զբաղվում: Հիշեցնեմ, որ այս այցից առաջ ՀՀ-ում էր ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ով Ձեր պաշտպանության նախարարի հետ համաձայնության եկավ կրկնապատկել Գյումրիում գտնվող ռազմաբազայի ռազմական ներուժը, որը վառ ձեռքբերում է:

–Մենք այդ հարցն օրեր առաջ քննարկել ենք, սակայն չպարզաբանեցիք, թե ինչո՞ւ դա տեղի ունեցավ հիմա:

–Թուրքիան վաղուց ճգնաժամային փուլ է թևակոխել, և, ցանկանաս թե ոչ, պետք է պահես հավասարակշռությունը: Բայց մինչ այժմ ՀՀ քաղաքական իշխանությունը հիացմունք չի հայտնել կրկնապատկման առնչությամբ: Ինչո՞ւ, շատ պարզ, քանի որ այդ փաստն իր մոտ հիացմունք չի առաջացնում: Անկեղծ իշխանություն է:

–Հիացմունք չկա, բայց դեմ դիրքորոշում էլ չկա, որի արդյունքում ռազմական ներուժը չէր կրկնապատկվի:

–Իսկ թող որևէ մեկն ասի, որ դեմ է: Դա սկանդալ կլիներ: Իսկ ներկայումս սա մնացել է նախարարությունների մակարդակով. ամեն դեպքում սա քաղաքական մակարդակ չէ: Վերադառնալով գլխավոր թեմային՝ ասեմ, որ Լավրովին հարկավոր էր իր գերատեսչության մասով ցույց տալ աղաղակող արդյունք, բայց այն ստացվեց աղաղակող միայն հռետորաբանությամբ: Բացի ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունից, վառ արդյունքներ չկան մեր երկկողմ հարաբերություններում, և ես Ձեզ ասել եմ, որքան էլ որևէ մեկի համար սա տհաճ լինի, բայց երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը երկրի, ժողովրդի հետ է, ոչ թե իշխանության: Եթե Ռուսաստանն արձագանքեր ՀՀ իշխանության հնչեցրած բոլոր մտքերին, այդ հարաբերությունները պարզապես չէին լինի:

–Պարոն Կոլերով, գուցե ՌԴ ԱԳՆ ղեկավարը գնահատում է վերջին շրջանի բոլո՞ր դրական ձեռքբերումները միասին վերցրած, և գուցե ՀՀ իշխանությունների քաղաքական գի՞ծն է ավելի ընկալելի դարձել ռուսական կողմի համար: Ի վերջո, անմիջապես իշխանությունը ստանձնելուց հետո առավել հաճախակի էր խոսվում ՀՀ արտաքին քաղաքականության մեջ ոչ թե ռևերանսների, այլ հստակեցումներ մտցնելու մասին, այդ թվում՝ ռուսական ուղղությամբ ՀՀ արտաքին քաղաքականության հավասարակշռման նպատակով, սակայն Ռուսաստանին ընդառաջ քայլեր են արվում:

–Ուզում եք ասել, որ Լավրովի հիացմունքը պայմանավորված է Շոյգուի հաջողություններո՞վ: Ես այդպես չեմ կարծում, Բոլորը գիտեն, որ դա Շոյգուի հաջողությունն է, և այստեղ Լավրովի հիացմունքն ավելորդ է: Երկրորդ՝ ես չեմ տեսնում սկզբունքային արտաքին քաղաքական տվյալներ այն մասին, որ Փաշինյանի Հայաստանը հրաժարվել է բազմավեկտորությունից: Ես սպասում եմ, թե երբ Լավրովը կմեկնաբանի սեփական հիացմունքը:

website by Sargssyan