Այսօր՝ 23 փետրվարի 2020թ., 00:00
Պուտինը, Մերկելը, Էրդողանը և Մակրոնը Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կունենան Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մասին խոսակցությունը.Վիկտոր Ենգիբարյան Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Երևանում` 3-4 բալ Իտալիայում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 79 դեպք. այս ցուցանիշով երկիրը Եվրոպայում առաջին տեղում է Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. 4 հարկանի շենքում ամեն րոպե կարող է պայթյուն լինել. Shamshyan.com Էրեբունու քրեական հետախույզները բերման ենթարկվածի մեքենայում հերոին են հայտնաբերել Չափազանց բաց զգեստով Քորթնի Քարդաշյանն առավոտյան թեյ պատրաստելիս (Լուսանկար) Եվրամիությունը Իսրայելին կոչ է արել հրաժարվել Պաղեստինի տարածքներում նոր բնակավայրեր կառուցելու գաղափարից Լարսի ռուսական կողմում 656 բեռնատար կա կուտակված Ապօրինի պարգևատրումը համակարգային կոռուպցիայի բաղկացուցիչ մասն է. Արսեն Բաբայանը՝ ԱԺ-ում բաժանված պարգևավճարների մասին Արփինե Հովհաննիսյանի ու փեսացուի հարսանեկան պարը. տեսանյութ Սա է իշխող ուժի որոշ անդամների բարոյական նկարագիրը Մոսկվայի օդանավակայաններում անհայտ պատճառով ավելի քան 20 չվերթ է հետաձգվել և չեղարկվել ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնի գրին քարտ ստանալու նոր կարգը Երևանում և 6 մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Դանիայում մահացել է հանրահայտ Lego մարդուկի հեղինակը Թուրքիայում բարձրացրել են Սուրբ Սոֆիայի, Անիի ավերակների ու Վանի Աղթամար կղզու մուտքի տոմսերը Օրվա հանդիպումների անոնս Սիրիայում մահանում են աղքատների որդիները, թող պատերազմ գոռացողները մեկնեն Սիրիա. Կարո Փայլան Թրամփը Բոլթոնին մեղադրել է դավաճանության մեջ եւ սպառնացել խանգարել նրա գրքի հրատարակմանը․ աղբյուր Cadillac-ը կներկայացնի իր առաջին էլեկտրամոբիլը Մերիլին Մոնրոյի 18 էրոտիկ լուսանկար, որոնք արվել են նրա կարիերայի սկզբում (Լուսանկարներ) Ֆրանսիայի ՊՆ-ն հայտարարել է Նիգերում 120 ահաբեկչի վերացման մասին «Ոստիկաններն ինձ մոտ Պիկասոյի նկար էին փնտրում: Գրում էին՝ Պուտինից եմ այն ստացել». Պլատինի Մոսկվայի ոստիկաններին չինացիների հետ աշխատելու ուղեցույց են բաժանել Սիրիական բանակը մասամբ ազատագրել է Իդլիբը Իմունոթերապիան քաղցկեղի բուժման առավել հեռանկարային մեթոդներից է. գերմանացի բժիշկ Թուրքիայի տուրիստական բիզնեսն անհանգստացած է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումից. փորձագետ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Մոդելները վերստեղծել են համաշխարհային ճանաչում ունեցող կտավների մերկ բնորդուհիների կերպարները (Լուսանկարներ) Իրանի մի շարք նահանգներում կորոնավիրուսի պատճառով փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները Մոնիկա Բելուչին լուսանկարվել է L՚Officiel Italia նորաձևության հանդեսի համար (Լուսանկար) «Մանչեսթեր Սիթին» պարտության մատնեց «Լեսթեր Սիթիին» Մեծ Բրիտանիան շուտով կսկսի իր քաղաքացիներին կապույտ անձնագրեր տրամադրել Saudi Aramco-ն սկսում է թագավորության խոշորագույն գազի հանքավայրի մշակումը «Չհամոզեք, երգ չեմ գրելու» «Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ԱԻՆ-ը դադարեցրել է որոնողական աշխատանքները ԱՄՆ-ն արտահանման սահմանափակումներ է մտցնում Ռուսաստանի նկատմամբ Արքայազն Հարին և Մեգան Մարքլը չեն կարողանա օգտագործել SussexRoyal ապրանքանիշը «Յուվենտուսն» արտագնա խաղում հաղթեց «Սպալին» (տեսանյութ) Սիբիրում 46 000 տարեկան սառցակալած թռչուն են հայտնաբերել Կարող են արդյո՞ք ստատինները նվազեցնել ձվարանների քաղցկեղի առաջացման ռիսկը Իդլիբում թուրք զինվորական է զոհվել Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում 9 բան, որոնք դանդաղեցնում են նյութափոխանակությունը և խանգարում են նիհարել Մոսկվայում աղբատար բեռնատարը կողաշրջվել է մեքենայի վրա Կոկո Շանելի ստեղծած թևնոցներն մի ամբողջ կարողություն արժեն. ուրճացվա՞ծ գին թե՞ իրականություն (Photo) Բա եթե թալանած գումարները հետ եք բերել, ինչո՞ւ է 9 երեխա ունեցող ընտանիքին Ծառուկյանը մահճակալներ հասցնում. Գևորգ Պետրոսյան Պետությանը պատճառվել է 34 միլիոն դրամից ավելի վնաս ՄԻՊ-ն Արցախում առանձնազրույցներ է ունեցել զինծառայողների և սպայական կազմերի հետ Մեսսին հայտնել է, թե ովքեր են իր որդու սիրելի ֆուտբոլիստները Բացահայտվել են Լուսաձոր համայնքի ղեկավարի ապօրինությունները «Ի՞նչ անեմ, կախվե՞մ». վարորդ Հրաչյա Հարությունյանին նորից են դատում. բացառիկ հարցազրույց Թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ի ու քաղաքապետարանի իմմիտացիան, ինչպես նաև շների ՆԵՐԳԱՂԹԸ Վառ շպար, գանգուր վարսեր․ Իվետա Մուկուչյանը հրապուրիչ կերպարում Նեյմարը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ Սիրիան հայտարարել է, որ երկրի օդային տարածք ցանկացած ներխուժում կգնահատվի որպես ռազմական ագրեսիա Իրանի հետ սահմանը չի փակվի. առողջապահության նախարարը հորդորում է սադրանքներին չտրվել Որոշ հակաբիոտիկներ կարող են բնածին արատներ առաջացնել պտղի մոտ. հետազոտություն Հայտարարված «ընտրական տուրիզմը» խափանվեց տարածաշրջանում կորոնավիրուսի համաճարակի անսպասելի բռնկման պատճառով Քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում. ահազանգ ԱԻՆ-ում Եգիպտոսի դատարանը արդարացրել է երկրի նախկին նախագահի որդիներին Մոորինյու. Առանց հարձակվողների խաղալը խնդիր է Ես գալիս եմ, տեղ ու ժամ ասա. Մենուա Հարությունյանը՝ Պետրոս Ղազարյանին ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կապ հաստատել իրենց հետ Ֆրանսիայում ձերբակալել են «դեղին բաճկոններ» շարժման առաջնորդին Apple-ը գրանցել է ամբողջությամբ ապակյա iPhone-ի արտոնագիրը Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն Իրանը դադարեցնում է ուխտագնացությունները դեպի Իրաք կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով Էրդողանը հայտարարել, որ Թուրքիան Սիրիայում առավել վճռորոշ քայլերի կդիմի Սննդի չափաբաժին՝ տարբեր կենսակերպ ունեցող մարդկանց համար Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված դեպքից հետո Բանակցային գործընթացը ֆեյքային-լայքային-լայվային սոուսով չես կարող համեմել Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահի հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արցախում Արարատ Միրզոյանը հանդիպել է Աշոտ Ղուլյանին Երեւանում քիմիկոսների ուսանողական առաջին մրցաշարն է տեղի ունեցել Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ Քաղաքացիական տրանսպորտի համար պաշտոնապես բացվել է Դամասկոս-Հալեպ ավտոճանապարհը Սանդերսը Մոսկվային խորհուրդ է տվել «հեռու մնալ» ԱՄՆ ընտրություններից Հայ թավջութակահարները մրցանակների են արժանացել Աննա Կուլի անվան միջազգային մրցույթում
Հարցում

Փաշինյանը փորձում էր ԿԳՄՍՆ շենքի դիմաց հավաքված երիտասարդներին ծուղակը գցել. (տեսանյութ)

 

Նստացույց իրականացնող երիտասարդների պահանջը մեկն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Իրականում հրաժարական պահանջում են շատերը և եթե մենք նայենք նախարարի պաշտոնավարման ողջ ընթացքին, ապա կտեսնենք, որ ունենք ԿԳՄՍ նախարար, ով պաշտոնը ստանձնելուց հետո հարձակվեց «ԱՅԲ» հիմնադրամի վրա, ուսուցչի հետ խոսելիս փորձեց ինքնահաստատվել, էլ չասենք վերջին սկանդալային իրադարձությունների մասին: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչ, ակտիվիստ Քրիստինե Վարդանյանը:

Ըստ Քրիստինե Վարդանյանի՝ բոլոր այն ծրագրերը, որոնք ունի նախարարը, չեն արտահայտում հայ հասարակության ցանկությունները, իսկ ով փորձում է դեմ արտահայտվել, պիտակավորում են՝ անվանելով հետադիմականներ, խավարամիտներ:

Ակտիվիստ Գոռ Սարգսյանի խոսքով՝ ուսանողներն ու դասախոսները, կարծես, միակարծիք են՝ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, սակայն շատերը կաշկանդված են և չեն արտահայտվում. «Այնքան են հասարակությանը բաժանել սևերի ու սպիտակների, որ մարդիկ կաշկանդվում են արտահայտվել: Սա կուսակցական պրոցես չէ, սա կուսակցության քարոզ չէ: Մեր ինքնության պահպանման հարցն է դրված, մեծ հաշվով՝ սա տեսակի կռիվ է»,-ասել է ակտիվիստը:

Նրա դիտարկմամբ՝ եթե այսօր փողոցում հարցնեն մարդկանց, թե ինչպես են գնահատում Արայիկ Հարությունյանի գործունեությունը, մեծ մասը դրական գնահատական չի տա,քանի որ նախարարը ձախողել է իր ենթակայության տակ գտնվող բոլոր ոլորտները. «Ես ,անգամ, մտածում եմ, որ եթե Արայիկ Հարությունյանին հարցնեն՝ ֆուտբոլը քանի՞ հոգով են խաղում, նա չի կարողանա ճիշտ պատասխանել»:

«Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը գտնում է, որ այս գործընթացները ցույց են տալիս, որ հասարակության մոտ էյֆորիկ թմբիրը մարում է ու քաղաքացիների ամենաակտիվ շերտն սկսում է ճիշտ հարցադրումներ անել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: «Խնդիրն անձերի մեջ չէ: Եթե այսօր ես էլ հայտարարեմ, որ տրանսգենդերի մասին ֆիլմ եմ նկարահանում, իմ դեմ էլ դուրս կգան գիտակից մարդիկ»,-ասել է Տեր-Նակալյանը:

Նա նշել է նաև, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե որոշում կայացնողն Արայիկ Հարությունյանը չէ, այլ՝ Կառավարությունը, եզակի ազնվության փայլատակում է. «Այստեղ մեկ այլ հարց էլ կա. Նիկոլ Փաշինյանը փորձում էր երիտասարդներին ծուղակը գցել: Նա ուզում է հանրության աչքին ցույց տալ, որ այս ակցիան հակահեղափոխական հերթական քայլն է: Նա փորձում է այս ֆոնին իր վարկանիշը բարձրացնել ու իր «փեշի տակ» պահել Արայիկ Հարությունյանին»,-նշել է «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամը:

Հարցին՝ արդյո՞ք սևերի ու սպիտակների բաժանումից վախենալով՝ ՀՅԴ ավագ ներկայացուցիչներն առավել զգուշավոր են արտահայտվում, շատ հարցերի չեն արձագանքում և առաջ են մղում երիտասարդներին, Քրիստինե Վարդանյանը պատասխանեց. «Դաշնակցությունն ապակենտրոն կառույց է: Շատ նորմալ է, որ երիտասարդության օրակարգում կրթությունը, գիտությունը, մշակույթն ու սպորտն են: Մենք որտեղ անհրաժեշտություն տեսել ենք, հայտարարություն տարածել ենք»:

Դիտարկմանը՝ եթե ՀՅԴ-ին նորից առաջարկվեր կոալիցիա կազմել իշխանության հետ, կմերժե՞ր, ակտիվիստ Գոռ Սարգսյանն ասաց.«Դաշնակցության Գերագույն մարմինն արդեն հայտարարել է, որ ներկա իշխանության հետ կոալիցիա չի կազմելու»:

Ակտիվիստները հավելեցին նաև, որ իրենք չեն շեղվելու իրենց օրակարգից, բայց նաև կարծում են, որ մինչև ուրբաթ Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա:

website by Sargssyan