1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 15 դեկտեմբերի 2019թ., 00:00
Տեսանյութեր` Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի պսակադրությունից ԱՄՆ դեսպանին է ներկայացվել Թուրքիայի պաշտոնական բողոքը Ջոզեֆ Բայդենը ողջունում է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Ցավոք, այլոց պարագայում Վասակը մոռանում է, որ «հանցավորությունն ապացուցելը բացառապես դատարանի գործն է» Բացահայտում. ովքե՞ր են Փաշինյանի ակնարկած տգետները Աշխատանքից ազատում Հ1-ից՝ Արսեն Բաբայանի հետ լուսանկարի պատճառով Գինով դիետա. ի՞նչ է դա Բեյրութում շիաների եւ ոստիկանության միջեւ բախումներ են տեղի ունեցել Լևանդովսկին պատմական արդյունքի է հասել Ո՞ր մթերքներն են անքնություն առաջացնում Բելառուսը 500 մլն դոլարի վարկ կվերցնի Չինաստանից Մոսկվաբնակ հայ մարզիկները Գինեսի նոր համաշխարհային ռեկորդներ են սահմանել (տեսանյութ) Վոլոչկովան ներկայացել է նոր իմիջով (լուսանկար) YouTube-ը ներկայացրել է տասնամյակի ամենահայտնի տեսահոլովակների ցանկը Հրապարակվել է ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի տեքստը Արփի Գաբրիելյանն իր և Միհրան Ծառուկյանի հարսանեկան լուսանկարն է հրապարակել Ծանոթությունների համար նախատեսված անվճար հավելվածները վտանգավոր են Գրիզմանի ու Սուարեսի գոլերը հաղթական չեղան «Բարսելոնայի» համար (տեսանյութ) Ուկրաինայում կորել է ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր․ ըստ հարազատների՝ նրան արտահանձնել են Բաքու Մոդրիչը նոր տուն է գնել 12 մլն եվրոյով (լուսանկարներ) Աշխարհի ամենագեղեցիկ կինը մերկացել է (լուսանկար) Լիլիթ Հովհաննիսյանը դիմել է կտրուկ ոճափոխության (լուսանկար) Արսեն Թորոսյանը դիմել է իրավապահներին Ադրբեջանցիների մասնակցությամբ փոխհրաձգություն Պետերբուրգում (տեսանյութ) Դավիթ Բաբայանը կմասնակցի Արցախի ԱԺ ընտրություններին Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը ամուսնացե՞լ են (լուսանկար) Ահազանգ. ոստիկանը՝ ապօրինի և դաժան շնամարտերի մասնակից Ադրբեջանը սկսել է աննախադեպ որս՝ արտրերկրում ապրող ադրբեջանցի ու օտարերկրյա բլոգերների նկատմամբ ՊՊԳՎ-ն լուծարվում է. 800 հոգու պարտադրել են դիմումներ գրել «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագրին գաղտնալսե՞լ են Պետերբուրգում փրկել են երեխային, որին մայրը ցանկանում էր դուրս նետել պատուհանից Արցախի հետ ռազմական դաշինքի ստորագրումը չի կարող ամիսներով ձգձգվել, ժամանակ չկա․ Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ) Էյֆորիան իջնում է, մարդկանց աչքերը բացվում է (տեսանյութ) Արտակարգ դեպք Երեւանում. Հիվանդանոց են տեղափոխվել 3 դանակահարված պատանիներ Երբ դեռ այս իշխանությունները փողոցում էին, ասում էի՝ հակաարցախյան շարժում է. Շահնազարյան (տեսանյութ) Դոնբասի հարցով ճակատագրական որոշումներ չեն եղել. Պեսկով Սուդանի նախկին նախագահը կոռուպցիայի մեղադրանքով ազատազրկվել է 10 տարով Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագիրը 2019 թվականը ամփոփում է մեծ ձեռքբերումներով Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց Ռուբեն Հայրապետյանին Բելգորոդում դպրոցական աղջկան, որը չի կարողացել վճարել ուղեվարձը, ստիպել են մուրացկանություն անել Չինացիներին մոլորակն այլեւս չի բավականացնում. նոր մոլորակներ են փնտրում Արամ Սարգսյան. Ի տարբերություն նյութապաշտների Ռուբեն Հայրապետյանը տեսակետ ունի Անակնկալ սուպերմարկետում (Տեսանյութ) Ոստիկանությունը բացահայտել է վճարային տերմինալի գողության դեպքը Bentley-ն 24 կարատանոց ոսկուց պատրաստված լեռնային դահուկների եզակի հավաքածու կթողարկի (լուսանկարներ) Բաքվի բռնապետական վարչակարգի արտգործնախարարը մեզ, ըստ էության, սպառնում է, ասպես կոչված, «ռազմավարական համբերությամբ» Տոնածառի մասին Լոնդոնում բողոքում են Բորիս Ջոնսոնի՝ վարչապետ վերընտրվելու դեմ Այս իշխանությունը կճխլվի արցախյան բեռի տակ. Արմեն Աշոտյան Ֆիջիում կարմրուկից 21 մարդ է մահացել Հազվագյուտ երևույթի հետևանքով Չինաստանի երկնակամարում «երեք արև» է հայտնվել (տեսանյութ, լուսանկար) Ներկայացուցիչների տան իրավական հարցերի հանձնաժողովը հաստատեց Թրամփին ներկայացվող մեղադրանքները Ժիրուն մոտ է Ինտերի հետ համաձայնությանը Ընդդիմությունը որեւէ ժամանակահատվածում իշխանությանը՝ Արցախի հարցում «պադնոշկա» չի տվել. Ղազինյան Վրաստանում հաշվարկել են Ռուսաստանի հետ չվերթների չեղարկման վնասները Ադրբեջանը կարմիր գծերը քաշել և դիրքավորվել է․ Անժելա Էլիբեկովա Քիմ Քարդաշյանը ներկայացրել է իր ընտանիքի սուրբծննդյան բացիկը (լուսանկար) «Ադրբեջանը սկսել է աննախադեպ որս՝ արտրերկրում ապրող ադրբեջանցի ու օտարերկրյա բլոգերների նկատմամբ. Լապշինի նկատմամբ նույնպես հետխուզում է հայտարարված» «Սուսերով պարը». նոր ֆիլմ Ինչո՞ւ է կարիեսը վտանգավոր սրտի համար եւ ինչպե՞ս կարող է քաղցկեղի պատճառ դառնալ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ը կբարձրանա 5-7 աստիճանով Արցախի շուրջ դավադրություն է տեղի ունենում, որը հանրությանը մոլորեցնելու նպատակով ուշադրությունից հեռացնում են. ԼՂ խնդրի այն «չբանակցությունները» փաստացի բանակցություններ էին․ Ա. Դանիելյան (տեսանյութ) Հայտարարել են տարվա լավագույն խաղերը ԳՐԵԿՈ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անկախությունը ՊՍԺ-ն պատրաստ է 70 միլիոն եվրո վճարել Իկարդիի տրանսֆերային իրավունքի դիմաց Կառավարության 2017թ-ի որոշման մի մասը բառ առ բառ արտագրված է Լիդիանի փաստաթղթից. ՀԲՃ «Սևան» քրեակատարողական հիմնարկում հերթական անգամ կանխվել է թմրամիջոցների իրացումը 850 հազար դոլար ամանորյա բյուջե ունեցող քաղաքի տեսքը. Կայարանի տոնածառն է... Պատժել չի կարելի ներել. ի՞նչ է սպառնում իրենց օտարերկրյա քաղաքացիության մասին մոռացած հայերին Մարզվելու ո՞ր պահից է սկսում մաշվել ճարպը Խաբիբ. Մաքգրեգորն արժանի չէ ռևանշի Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ստորգետնյա խողովակաշար են գտել (լուսանկարներ, տեսանյութ) Պասիվ ծխելը նպաստում է երեխաների սրտի հիվանդությունների առաջացմանը. հետազոտություն Ստամբուլի օդանավակայանում նոր տեսակի թմրանյութի ռեկորդային խմբաքանակ են առգրավել Վրաստանում վաճառել են Միխեիլ Սաակաշվիլու նստավայրը Նյու Յորքում 13-ամյա տղան կալանավորվել է 18-ամյա ուսանողուհու դաժան սպանության կասկածանքով Լեմպարդ. Խնդիրներ կունենամ, եթե «Չելսիի» ղեկավարությանը խնդրեմ ձեռք բերել Մեսիին կամ Ռոնալդուին Մայաների հնագույն Չիչեն-Իցա քաղաքում հայտնաբերվել է 1000-ամյա անհայտ տեքստ Երգչուհի Վալերիայի որդին հիվանդանոցից տուն վերադառնալիս կրկին ավտովթարի է ենթարկվել Հայտնի է տասնամյակի կինը
Հարցում

ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 22100-ով պակասել է

«Հայաստանի թե՛ նախկին, թե՛ այսօրվա իշխանությունները անտարբեր չեն Հայաստանի բնակչության թվաքանակն ավելացնելու վերաբերյալ կանխատեսումների նկատմամբ։

Սերժ Սարգսյանը հայտարարում էր Հայաստանի բնակչությունը մինչև 2040 թվականը 4 միլիոն դարձնելու մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը նշաձողը ավելի բարձրացրեց՝ հայտարարելով, որ մինչև 2050 թվականը պետք է Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոնի։

Թե որքանո՞վ կիրականանան իշխանությունների ցանկությունները, ե՞րբ հնարավոր կլինի հասնել նման արդյունքների, հարց է, որը ենթադրում է համալիր մոտեցում՝ առաջին հերթին երկրի տնտեսական զարգացման համատեքստում։ Այդուհանդերձ, այսօրվա դրությամբ առկա իրավիճակն ու ցուցանիշները ո՛չ 4, ո՛չ էլ 5 միլիոն բնակչություն ունենալու առումով հուսադրող չեն։

Ինչո՞ւ է նվազել ՀՀ մշտական բնակչության թվաքանակն այն դեպքում, երբ հատկապես վերջին մեկուկես տարում խոսվում էր հայրենադարձության, արտագաղթի տեմպի նվազման մասին, թողնենք մասնագետների ուսումնասիրությանը, և պարզապես դիտարկենք Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները՝ համեմատության եզրեր անցկացնելով վերջին երեք տարիների ցուցանիշների միջև։

ԱՎԿ-ի՝ օրերս հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2019 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 957 հազար 500 մարդ։ ԱՎԿ-ն մանրամասն ներկայացրել է նաև քաղաքային և գյուղական բնակավայրերում առկա ցուցանիշները։

Դիտարկելով ԱՎԿ-ի տվյալները՝ փորձեցինք փոքր ուսումնասիրություն կատարել՝ պարզելու, թե վերջին տարիների ընթացքում ՀՀ մշտական բնակչության թվաքանակի աճի տեմպերն ինչպիսի՞ արդյունք են գրանցել։ 2018 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 969 հազար 200 մարդ։

Հիմք ընդունելով այս ցուցանիշը՝ կարող ենք փաստել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի ՀՀ մշտական բնակչության թիվը 11 700-ով պակասել է։ 2018 և 2019 թվականների համեմատ 2017 թվականին ՀՀ մշտական բնակչության թիվն ավելի մեծ է եղել. 2017 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 2 979 600 մարդ, այսինքն՝ 10 400-ով ավելի, քան 2018 թվականին։

Համեմատելով 2017 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ առկա տվյալներն ու 2019 թ. նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը՝ կարող ենք փաստել, որ այս ընթացքում ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 22 100-ով պակասել է։

Միևնույն ժամանակ, եթե դիտարկում ենք միայն 2019 թ. հունվար, ապրիլ ամիսներին առկա ՀՀ մշտական բնակչության աճի տեմպերը, նկատում ենք, որ այստեղ ևս դրական դինամիկա չկա։ 2019 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 965 300 մարդ, իսկ 2019 թ. ապրիլի 1-ի դրությամբ՝ 2 962 100 մարդ։

Սա նշանակում է, որ երեք ամիսների ընթացքում մշտական բնակչության թիվը նվազել է 3200-ով։ Նշենք նաև, որ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 972 700 մարդ, իսկ 2018 թ. ապրիլի 1-ի դրությամբ՝ 2 969 900 մարդ։

Առանձին դիտարկման առարկա են քաղաքային և գյուղական բնակավայրերում մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալները։

Տրամաբանական է, և ընդհանուր ցուցանիշից էլ կարելի է եզրակացնել, որ այս առումով աճի տեմպերը ևս նվազել են։

Այս համատեքստում հատկապես պետք է հաշվի առնել գյուղական բնակավայրերի իրավիճակը, որոնք առավել խոցելի են, և ամեն տարի դատարկվող գյուղերի շարքին նորերն են ավելանում։

2019 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ քաղաքային բնակավարերում մշտական բնակչության թիվը կազմել է 1 893 200 մարդ։

Նշված ժամանակահատվածում գյուղական բնակավայրերում մշտական բնակչության թիվը կազմել է 1 064 300, իսկ Երևանում՝ 1 083 600։

Նշված ժամանակահատվածում ամենաքիչ մշտական բնակչություն ունեցող մարզը Վայոց ձորն է, որտեղ 2019 հոկտեմբերի 1-ի դրությամբ կա 48 700 մշտական բնակչություն։

2018 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ քաղաքային բնակավայրերում մշտական բնակչության թիվը կազմել է 1 895 400, միայն Երևանում՝ 1 079 400։ Գյուղական բնակավայրերում 2018 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կա 1 073 800 մշտական բնակչություն։ Ամենաշատ մշտական բնակչություն ունեցող մարզն Արմավիրն է։

Այստեղ 2018 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ 264 500 մշտական բնակչություն է եղել։

Այդուհանդերձ, 2019 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ամենաշատ մշտական բնակչություն ունեցող մարզում ևս աճի նվազում է գրանցվել։ 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ մշտական բնակչությունը 1100-ով պակասել է՝ կազմելով 263 400 մարդ։

2018 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Արագածոտնի մարզում մշտական բնակչության թվաքանակը կազմել է 126 700, Արարատի մարզում՝ 257 700, Արմավիրում՝ 264 500, Գեղարքունիքում՝ 229 000, Լոռիում՝ 215 800, Կոտայքում՝ 251 400, Շիրակում՝ 234 100 Սյունիքում՝ 138 400, Վայոց ձորում՝ 49 300, Տավուշում՝ 122 900։ 2019թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ բոլոր մարզերում մշտական բնակչության թվաքանակի նվազում է արձանագրվել։ 2019 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Արագածոտնի մարզում առկա է 124 400, Արարատում ՝ 256 200, Գեղարքունիքում՝ 227 200, Լոռիում՝ 213 500, Կոտայքում՝ 251 200, Շիրակում՝ 230 800, Սյունիքում՝ 137 400, Վայոց ձորում՝ 48 700 և Տավուշի մարզում՝ 121 100 մշտական բնակչություն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

website by Sargssyan