Աննա Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
Աննա Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանի պաշտպանների բացարկի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն էր բացարկի միջնորդությունը ներկայացրել. թե՛ Քոչարյանը, թե՛ մյուս պաշտպանները միացել էին միջնորդությանը:
Խուդոյանի պնդել էր, որ դատավորն ունի կանխակալ վերաբերմունք իր պաշտպանյալի նկատմամբ։
Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը։ Նիստը մեկնարկել էր Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի միջնորդությամբ: Նա ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին:
Հիշեցնենք, որ նախորդ նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպանական թիմը դատարանին միջնորդություն էր ներկայացրել երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Դատարանը մերժել էր պաշտպանների միջնորդությունը։
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա նաև մեղադրվում է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու համար: